28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

”ԼՂ վերաբերյալ հայտարարությունները Արևմուտքի ճնշման նախաքայլեր են”.Պապյան

image_10431

“Մոդուս Վիվենդի” կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթում արված շեշտադրումները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը Արևմուտքի կողմից հայկական կողմերի վրա իրականացվելիք ճնշման նախաքայլերն են: ”Մենք չեն կարող Արցախի հարցը մեկուսի դիտարկել աշխարհաքաղաքական իրավիճակներից` Ռուսաստան-Արևմուտք սրվող հակամարտությունից անդին: Ուկրաինայի վերջին դեպքերը հստակ […]

Ի՞նչու Ֆրանսիայի նախագահը առաջինը եղավ Ադրբեջանում /վիդեո/

image_9989

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տարածաշրջան այցը  սկսեց Ադրբեջանից: Սա որոշ քննարկումների տեղիք տվեց  Հայաստանում: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կարծիքով,  չպետք է հարցին նայել  մեխանիկական կողմից: “Պետք է նայել բովանդակային կողմից, ինչ կտա այցը, ինչ արդյունքներ կունենանք”,-ասաց տիկին Նաղդալյանը՝ ավելացնելով, որ գուցե տրանսպարտային կամ այլ տեխնիկական խնդիր կա: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով էլ […]

Հուսով եմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները կակտիվանան. Մամեդյարով

image_8816

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ, գրում է ադրբեջանական Apa.az-ը: Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է ՛՛ստատուս քվոյի՛՛ անընդունելիության հարցը։ ՛՛Մենք քննարկել ենք, թե որ ուղղությամբ պետք է շարունակվեն բանակցությունները հաջորդող ամիսների ընթացքում։ Հույս ունեմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով […]

Ադրբեջանցի լրագրողը մեղադրվում է լրտեսության մեջ

image_8734

Ադրբեջանցի լրագրող,  “Այնա-զերկալո”-ի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել է, նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ, գրում է ադրբեջանական apa.az-ը: Ներկայում լրագրողը պահվում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով /պետական դավաճանություն/: Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է նաեւ Հայաստանի հետ համագործակցության, ինչպես նաեւ առանց Ադրբեջանի կառավարության պաշտոնական […]

Ադրբեջանում հայտնված հայ երիտասարդն այսօր կվերադարձվի Հայաստան. APA.az

image_8009

Ակնկալվում է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Արսեն Խոջայանն այսօր կվերադարձվի Հայաստանին: Այս մասին գրում է ադրբեջանական APA.az-ը։ Ադրբեջանի զինծառայողների, գերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը հայտարարել է, որ այժմ Միջազգային Կարմիր խաչի աշխատակիցները Ղազախի շրջանում բանակցում են հայկական կողմի հետ։ Հիշեցնենք, որ Արսեն Խոջայանը […]

Եվրոպան կարող է ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով

image_7937

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել  Բարոզուն հայտարարել է, որ Եվրոպան քաղաքական նախապատվություն  չի տալիս “Հարավային հոսք” նախագծին, ինչպես պնդում է Ռուսաստանը, քանի որ նախագծերը կարող են տարբեր լինել, սակայն մատակարարը նույնն է՝ ռուսական “Գազպրոմը”,- գրում է ադրբեջանական Day.Az-ը: Նա ասել է, որ հրաժարվելով “Հարավային հոսքից”` Եվրոպան կարող է նախապատվություն տալ Ադրբեջանից Իտալիայի տարածքով գազի ներկրմանը, բայց այն […]

Ականի պայթյունից ադրբեջանցի 3 զինծառայող է մահացել

image_7874

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել, համաձայն որի` երեկ, ժամը 22.30-ի շրջաններում Ֆիզուլիի մոտակայքում ականի պայթյունից զոհվել է 3, վիրավորվել 6 զինծառայող, գրում է РИА Новости-ն։ Զոհերից մեկը կապիտան է, իսկ մնացած զոհերն ու վիրավորները՝ շարքայիններ։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։

Օլանդի այցն Ադրբեջան քաղաքական մեծ նշանակություն ունի. դեսպան

image_7670

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցն Ադրբեջան քաղաքական մեծ նշանակություն ունի, գրում է ադրբեջանական haqqin.az-ը: Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի նախագահը կայցելի Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան: “Այցի գլխավոր նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Կարծում եմ՝ հակամարտութան կարգավորումն ավելի մեծ հնարավորություններ կստեղծի երկու կողմերի համար: […]

Էրդողանը կմեկնի Բաքու

image_7587

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Բաքու, տեղեկացնում է Haqqin.az-ը:   Ինչպես հայտնի է դարձել, Թուրքիան եւ Ադրբեջանը նոր ռազմական համաձայնագիր են պատրաստում, որով կսահմանվի երկու երկրների պարտավորությունները այն դեպքում, եթե այլ պետությունների կողմից սպառնալիքներ լինեն:

Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի մարտին. Ռազմինֆո

image_7399

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 4 զոհի և 8 վիրավորի մասին։ Եթե համեմատենք 2014-ի մարտ ամսվա ընթացքում Ադրբեջանի հայտարարած զոհերի թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա այն նվազել է գրեթե կեսով։ 2014-ի մարտի 4 զոհերից Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է միայն 2-ը։ 4 զոհերից 1-ն ադրբեջանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի