24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Թեժ բախումներ սահմանին. ԼՂՀ ՊՆ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ […]

Արսեն Բաղդասարյանին են այցելել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ գերեվարված քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպումը կայացել է մարտի 29-ին։ Այցի ընթացքում Արսեն Բաղդասարյանին հնարավորություն է տրվել  տեղեկություններ փոխանակել ընտանիքին։ Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։ Նրա դեմ հարուցված  գործի շրջանակներում վերջինս դատապարտել են 15 տարվա ազատազրկման։

Ապրիլի 7-ին Լավրովն Ադրբեջան կայցելի

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի ապրիլի 7-ին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Սերգեյ Լավրովը Բաքվում պետք է մասնակցի Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը:  

Պետդեպարտամենտն արձագանքել է ՄԽ համանախագահների մասին Ալիևի սադրիչ հայտարարությանը

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին սադրիչ անվանելու մասին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծառայության հարցին: Ինչպես հաղորդում է Պետդեպի մամլո ծառայությունը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու հարցում: «Որպես Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացում։ […]

Տոնական օրերին հրադադարի ռեժիմը խախտելու մասին լուրերն ապատեղեկատվություն է. ԼՂՀ ՊՆ-ն

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, տեղեկություն են տարածել թե իբր հայերը Նովռուզի նախօրեին և տոնական օրերին խոշոր տրամաչափի գնդացիրներով և ականանետերով զգալիորեն բարձրացրել են լարվածության աստիճանն առաջնագծում և կրակ են բացել սահմանամերձ գյուղերի ու քաղաքացիական անձանց նկատմամբ: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին և երբեք […]

Մեկ շաբաթում` 7000 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը  լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում […]

ԼՂՀ ՊՆ արձագանքել է Անջեյ Կասպշիկի կոչին

ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է ԵԱՀԿ գործող նախագաի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը: Այս մասին հայտում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: «Նշում ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զինված դիմակայության ամբողջ ընթացքում մշտապես իրականացրել է վստահության ամրապնդմանը և լարվածության միակողմանի թուլացմանն ուղղված քայլեր և պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը նաև ԵԱՀԿ գործող […]

ԼՂՀ ՊԲ-ը ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերն ու օբյեկտները հարվածի տակ առնելու գործողություններից

Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններիցև շարունակել վստահորեն իրականացնել մարտականհերթապահություն: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը, որը անընդհատ հանդես է գալիս հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունն ապակայունացնող նախահարձակ գործողություններով, […]

Էրդողանը մարտի 15-ին կմեկնի Բաքու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-ին կմեկնի Ադրբեջան: Ինչպես փոխանցում է թուրքական «ahaber» լրատվամիջոցը, Էրդողանի այցի ընթացքում Բաքվում տեղի է ունենալու Թուրքիա-Ադրբեջան բարձրագուն Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի  (YDSK) 5-րդ ժողովը, որը նախագահելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է Ermenihaber.am-ը: Քննարկվելու է նաև տրանսանատոլիական (TANAP) գազատարի  խողովակաշարի շինարարության արագացման հարցը, ինչպես նաև Կասպից ծովի […]

Իլհամ Ալիևը Թուրքիայում 13 մլն եվրո արժողությամբ հյուրանոց է գնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ամենահայտնի հանգստավայրերից մեկը հանդիսացող Բոդրում ծովափնյա քաղաքում 13 մլն եվրո արժողությամբ հյուրանոց է գնել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «emlaktasondakika.com» լրատվական կայքի` 17.000 քմ տարածք զբաղոցնող հյուրանոցը գտնվում է Բոդրումի Յալըքավաք շրջանում: Նշվում է, որ 5 աստղանի հյուրանոցը բաղկացած է 145 համարից: Հունական Կալիմնոս և Լերոս կղզիների տեսարանով հյուրանոցը կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված