20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Երբեք չի ծխի

Նոյեմբերի 15-17-ը ՛՛Հայաստանի ազգային սկաուտական շարժում ՛՛ՀԱՍԿ՛՛ հասարակական կազմակերպությունը Ծաղկաձորում անցկացրեց ՛՛Երիտասարդները՝ հանուն գիտակցված ընտրության՛՛ ծրագիրը։ Այն իրականացվում էր ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` ՛՛Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում՛՛ անվանակարգում։  Հանդիպման ընթացքում 15-25 տարեկան 80 պատանիների և երիտասարդների հետ ինտերակտիվ մեթոդով անցկացվեցին սեմինարներ։ Ծրագրի մասնակիցները ներկայացնում էին […]

Ոմանք անձնական շահերի պատճառով չեն ցանկանում միավորել

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստանում է, որ ոչ մի ուսանող իրենց վարած քաղաքականության արդյունքում չի տուժելու: Այս մասին նա ասաց, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ ճակատագիր է սպասվում ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղին: Նախարարը նշեց, որ մի քանի ամիս է, որ քննարկվում է այս հարցը, նախագիծը պետք է ընդունվեր դեռևս օգոստոսին, որպեսզի նոր կրթական հաստատություններ լինեին և […]

Խոշոր վթար Դիլիջանում. նախարարները խցանման մեջ. shamshyan.com

Տավուշի մարզի Դիլիջանի 1-ն ոլորանում բախվել են մարդատար Mercedes մակնիշի եւ բեռնատար ավտոմեքենաները, վթարի հետեւանքով բեռնատարը կողաշրջվել է մարդատար Mercedes-ի վրա: shamshyan.com-ը մանրամասներ է հաղորդել դեպքի վայրից. այս պահին փրկարաները Դիլիջանի ոստիկանների, քաղաքացիների եւ Դիլիջանի բժշկական կենտրոնի անձնակազմի հետ, ճանապարհային ոստիկանների օգնությամբ փորձում են հատուկ տեխնիկայով ու վերամբարձ կռունկով վիրավոր վարորդին դուրս բերել ավտոմեքենայից:  Ֆոտոլրագրողը […]

Ասում էիք՝ Նիկալայիչ, հարց չկա…

Henaran.am-ի տեղեկություններով, Արարատի քաղաքապետի ընտրության արդյունքներից  հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խիստ անհանգստացել է:  Հիշեցնենք, նոյեմբերի 10-ին կայացած ընտրություններում ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը հաղթել է ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանին: Ծառուկյանը կուսակցության առաջին դեմքերի հետ քննարկել է եւ մասնավորապես ասել, որ 2 հանրապետական կարողացան այդ օրը հաղթել ԲՀԿ խմբակցությանը: “Բա գնացել էիք, որ ինչ անեիք, ասում էիք՝ Նիկալայիչ […]

Քրեական հեղինակություն ՛՛Թեփ Արմենին՛՛ սպանել են կնոջ տատի տան դիմաց

“Գյուղից որ դուրս եկավ 20 տարի առաջ էր, էն ժամանակ ջահել էր: Աչայնի տղա էր”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում այսպես բնութագրեց քիչ առաջ սպանված 41-ամյա Արմեն Եփրեմյանին /թեփ Արմեն/ ՝ Սարդարապատ գյուղի համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը: Նշենք, որ Սարդարապատ գյուղում այսօր՝ նոյեմբերի 14-ին սպանվել է 42-ամյա Արմեն Եփրեմյանը, ով քրեական հեղինակությունն է: Գյուղապետի պատմելով նա եկել էր Սարդարապատ՝ […]

Վանաձորում ուսանողները բողոքի ակցիա են անում. ՀՊՃՀ-ի ճակատագիրը

ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարձրացրեց ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղի լուծարման հարցը:  Պատգմավորը նշեց, որ երեկ տեղեկություն է տարածվել, որ Կառավարության նիստում պետք է որոշվի, որ Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը լուծարվելու է և Վանաձորում ստեղծվում է համալսարան: ՛՛Այսօր մի քանի հարյուր ուսանողներ ու դասախոսներ բողոքի երթ են իրականացրել Վանաձորում` […]

Իշխողին եւ այլընտրանքին` ԱՅՈ /ֆոտո/

Կիրակի` նոյեմբերի 10-ին Արարատում կայացան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված Հայկ Հայկյանը: Նա առավելության հասավ ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանի նկատմամբ: Այս անգամ էլ հետաքրքիր քվեաթերթիկներ էին բացահայտվում, որոնք անվավեր էին համարվում: Henaran.am-ը արդեն տեղեկացրել է, որ մի քվեաթերթիկում  քառատող կար գրված: Ներկայացվող լուսանկարներում ընտրողներն ԱՅՈ էին ասել թեկնածուներին: :

Հայաստանում առաջին անգամ՝ ներդրողների համաժողով Սյունիքում /ֆոտո, վիդեո/

Սյունիքի մարզում՝ ներդրումները խթանելու նպատակով մեկնարկել է ներդորւմային քաղաքականություն վարող կազմակերպությունների համագործակցությունը ավելի սերտացնելու համար Սյունիքի մարզպետրանը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ Կապանում կազմակերպել է մարզի առաջին ներդրումային եռօրյա համաժողովը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի խոսքով տարածքային կառավարման համակարգի պատմության մեջ առաջին անգամ այս ձեւաչափով անկացվող միջոցառում: ըստ նրա այսօրվա հարթակը լավագույն հնարավորությունն է […]

Արարատում հաղթեց Հանրապետականի թեկնածուն

“Արարատյան ավտոկայան” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական, ՀՀԿ-ից առաջադրված 50-ամյա Հայկ Հայկյանը Արարատի քաղաքապետի արտահերթ ընտրություններում հաղթեց “Արարատցեմենտ” ՓԲԸ արտադրության պետ, ԲՀԿ-ական 57-ամյա Սամվել Բարսեղյանին: Քվեարկության իրավունք ունեցող  13218 ընտրողներից մասնակցել է 8931  մարդ: 4544-ը քվեարկել է Հայկ Հայկյանի օգտին, Սամվել Բարսեղյանի օգտին քվեարկել է 4214 ընտրող: 160 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:  ՀՀԿ-ի թեկնածուն հաղթեց 330 ձայնով:

Հանրապետականներն արդեն շնորհավորում են միմյանց

Արարատի 7 ընտրատեղամասերում ավարտին է մոտենում քվեաթերթիկների հաշվառումը: Նախանական տվյալներով, ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Հայկյանը 400 ձայնով հաղթում է մրցակցին ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանին: ՀՀԿ-ի թեկնածուի վստահված անձինք արդեն շնորհավորում են միմյանց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի