18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Հակառակորդի կրակոցից մեքենա է հրդեհվել

Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, քիչ առաջ Տավուշի մարզի Ներքին Կարմիր-Այգեպար ճանապարհին մոտ կես ժամ առաջ հակառակորդի կրակոցներից մեքենա է պայթել: Ըստ տեղեկության, “Միցչուբիսի”-ի վարոդը հասցրել է դուրս գալ մեքենայից ու փրկվել է: Մանրամասները կփորձենք ճշտել:

“Թուրքա էլի, հիլա էնքան կրակի, վեր ինքն էլ բզարի…”.Այգեպար

 Henaran.am-ի թղթակիցը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների՝ Չինարիի, Այգեպարի, Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի ղեկավարներից փորձեց ճշտել թե այժմ ինչ իրավիճակ է գյուղերում, կա՞ խուճապ: Առաջինը զանգահարեցինք Այգեպար: Գյուղապետի բջջայինը անհասանելի էր, փորձեցինք քաղաքային հեռախոսահամարներով: Սակայն պարզվեց մեր զանգահարած հեռախոսահամարը գյուղապետինը չէր: Այն Այգեպարի բնակիչ 63-ամյա տիկին Վեների հեռախոսահամարն էր: Զրուցեցինք նրա հետ:  -Կրակոցներ կա՞ն, չե՞ք վախենում: […]

Արցախի Հերոս Սերժ Սարգսյանը կարող է վստահ լինել, որ իր թիկունքին կանգնած ժողովուրդը պատրաստ է միասնաբար կյանքի կոչել Գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած որոշում

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել  է. “Բանակցությունների գնալուց առաջ հզոր արցախցիների, այդ թվում Սերժ Սարգսյանի ուժի ճնշման տակ իր պապայի ստորագրած խաղաղության համաձանագիրը խախտող Ադրբեջանի նախագահը պետք է գիտակցի, որ իր անհաշվենկատ քայլերի հետեւանքը կարող է լինել այն, որ իր որդի Հեյդար Ալիեւն այլեւս ոչ մի համաձայնագիր ստորագրելու հնարավորություն կարող է […]

Առողջապահության նախարարը սկսեց Գեղարքունիքից

ՀՀ առողջապահության  նախարար  Արմեն Մուրադյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցը սկսեց Վարդենիսից: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց Վարդենիսի հիվանդանոցում, ծանոթացավ կենտրոնի կարողություններին, շենքային պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը եւ մասնագետներով ապահովվածությանը: Վիրահատարանում Արմեն Մուրադյանին ներկայացվեցին իրականացվող վիրահատությունների ծավալը եւ հետվիրահատական բուժման կազմակերպումը:  Հիվանդասենյակներում նախարարը զրուցեց հիվանդների  հետ: Թեեւ հիվանդանոցը ջեռուցվում է, բայց ունի շենքային պայմանների, ինչպես […]

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները զգացվել են նաեւ Սյունիքում

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 11.26-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10.53-ին Իրանի Հանրապետությունում՝ Ահար քաղաքից 28 կմ դեպքի արեւմուտք, տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.520 եւ արեւելյան երկայնության 46.750: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում […]

“Հայկական միրգ”-ի արդյունավետությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  հրավիրել է խորհրդակցություն` նվիրված  «Հայկական միրգ» ծրագրի արդյունավետության բարձրացման խնդրի քննարկմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Տավուշի փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը, փոխնախարար Սամվել Գալստանը, «Գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Աշոտ Վարդանյանը, «Հայկական միրգ»  ԲԲԸ տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը եւ վերոնշյալ […]

Չգիտեմ, ինչ են խոսում ձեր երեւաններում.գերեվարված չինարեցու մայրը տեղյակ չէ

“Չգիտեմ, ինչ են խոսում ձեր երեւաններում, բայց Չինարի ոչ մի թուրք չի մտել: Ինչ ասես կլսենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչներից մեկը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ադրբեջանցիների կողմից օգոտսոսի 7-ին Թովուզի շրջանում գերեվարվել է Չինարիի 32-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը: “Գյուղում խուճապ չկա, ճիշտ է՝ վատ բան է եղել, բայց հիմա գյուղում […]

Ներիր ինձ մայր իմ, որ գնացի՝ չեկա.կապանցի երգչուհին երգը նվիրում է սահմանում զոհվածների հիշատակին /վիդեո/

Կապանցի Մարգարիտա Մանուկյանը ներկայացնում է երգ նվիրված վերջին օրերին սահմանում զոհված հայորդիների՝ Ազատ Ասոյանի, Արարատ Խանոյանի, Սարգիս Մովսիսյանի, Զորիկ Գեւորգյանի, Արամ Գրիգորյանի եւ նահատակված բոլոր հայ զինվորների վառ հիշատակին: Խոսքերի հեղինակը զոհված ազատամարտիկ Կարեն Դուրինյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Մարգարիտայի հոր՝ Վահան Մանուկյանն է: Ի դեպ երգչուհու հորեղբայրն էլ է զոհվել ազատամարտում: Ներիր ինձ , […]

Գերեվարված երիտասարդը նոր էր վերադարձել Ռուասատանից /լրացված/

 Տավուշի մարզի Չինարի գյուղի 32-ամյա բնակիչ Կարեն Արտուշի Պետրոսյանը օգոստոսի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից: Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, Կարենը մի քանի ամիս էր, ինչ վերադարձել էր Ռուսաստանից, ամուսնացած չէ: Դեռեւս պարզ չէ, թե ինչպես է կատարվել դեպքը: Հանգամանքները ճշտվում են: ժամը 16.15 Ադրբեջանական haqqin.az գործակալությունը հրապարակել է այսօր հայ-ադրբեջանական սահմանն անցած և գերեվարված […]

Պաշտպանության նախարարը կարեւորում է մարզպետների այցը դիրքեր

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը օրերս մարզի մարտական դիրքերում էր: Նա մեկ օր անցկացրեց զինվորների հետ, որին հաջորդեց Վայոց ձորի մարզպետի այցը զորամասեր:  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե  արդյո՞ք նման հանդիպումները համաձայնեցվում են պաշտպանության նախարարության հետ: Սեյրան Օհանյանը կարեւորելով նման հանդիպումները՝ ասաց, որ բանակի կողքին լինելը անհրաժեշտություն է: “Այս օրերին եւ վերջին տարիներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի