25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Բերդվանաում պայթյունի ձայներ են լսվել

Սեպտեմբերի 23-ին երեկոյան մինչև ուշ գիշեր կրակահերթի տակ ընկած Տավուշի մարզի Բերդավան գյուղում այժմ իրավիճակը հանդարտ է` չնայած ցերեկը լսվել են մի քանի պայթյունի ձայներ: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը՝  տեղեկացնելով, որ ականանետի ականի պայթյունից վնասվել է տներից մեկի տանիքը: «Կրակահերթի տակ հայտնվելն այդքան էլ արտասովոր բան չէ: Գուցե զարմանալի […]

Երեխաներ են առևանգում. ոստիկանությունը հանգստացնում է

«Վանաձորում երեխաներ են առևանգում, որից հետո հանում են երիկամները, իսկ մահացած փոքրիկներին թողնում փողոցում ու հեռանում»: Վերջին օրերին նմանատիպ ահազանգեր են ստացվում : Քաղաքացիները պնդում են՝ երեխաներ են կորել: Երեկ էլ նմանատիպ ահազանգեր ստացվեցին նաև մարզի Թումանյանի տարածաշրջանի գյուղական համայնքների բնակիչներից, ովքեր նշում էին, թե իրենց գյուղի երեխաներին գողանում են գնչուները, ովքեր գյուղ են ժամանել […]

Ինքնասպանություն` Կոտայքի մարզում

Սեպտեմբերի 24-ին` ժամը 08.16-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան 14 փողոցի տներից մեկի բակում քաղաքացի Է. Մ.-ին գտել են ծառից կախված: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կրակում են՝ մամա ջան … /վիդեո/

«Արխի միջին պառկած եմ քաղել խաղողը, կրակում են՝ մամա ջան …  ամեն տարի մարդուս ասում եմ` հողը թող, ասում ա հողս թողմ չեմ»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ Լուսերես Ուդումյանը: Կինը պատմեց, թե ինչ դժվարությամբ են մշակում սահմանային գոտում խաղողի այգին ու կանգնում փաստի առաջ՝ բերքը հավաքում են կրակահերթի տակ: Ի դեպ, երեկ […]

Կրակոցների տակ խաղող եմ մշակել ու 3 տոննա թափել. ահազանգ սահմանից

Տավուշի մարզում խաղողի բերքահավաքը լուրջ խնդիր է առաջացրել: Henaran.am-ին ահազանգով դիմած սահմանային գյուղերի բնակիչները զայրացած են. «Երեք տոննա բերք եմ թափել, մեծ դժվարությամբ ՝ սահմանի բերանին, կրակոցների տակ  մշակել եմ, հետո հավաքել ու թափել»,-գյուղացին հավելեց, որ Իջևանի գինու գործարանը գյուղացիների հետ նախապես պայմանագիր էր կնքել: Ավելի ուշ դիմած գյուղացիների հետ պայմանագիր չի կնքվել: « Ընդունում […]

Ի՞նչն էր Արարատի մարզում աշակերտների թունավորման պատճառը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի դպրոցականների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015թ. սեպտեմբերի 10-ին ահազանգ է ստացվել, որ «Սննդային […]

Մասիսում ամուսինը փորձել է հրկիզել կնոջը

Ոստիկանության Մասիսի բաժնում սեպտեմբերի 21-ին, ժամը 09.50-ին ահազանգ է ստացվել, որ ամուսինը բենզին է լցրել կնոջ վրա և փորձում է հրկիզել: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.50-ի սահմաններում, 1985 թ. ծնված Արմեն Ա.-ն մտել է իր քաղաքացիական կնոջ` 1980 թ. ծնված Սուսաննա Գ.-ի ննջասենյակ, […]

Վարունգը մնաց գյուղացու վրա

Hanaran-ը ավելի վաղ անդրադարձել էր Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում առկա վարունգի մթերման հետ կապված խնդրին: Շուրջ 10 տոննա վարունգը շարունակում է չմթերված մնալ, քանի որ  մի քանի գործարարներ, մասնավորապես «Մապ»-ը. «Արտֆուդ»-ը և «Էջմիածնի պահածոների գործարան» ԲԲԸ-ն հրաժարվում են մթերել վարունգի բերքը: Հիշյալ խնդրի շուրջ Henaran-ը փորձեց կապ հաստատել վերոնշյալ երեք գործարանների հետ: «Մապ» գործարանի ընդունարանից մեզ […]

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. երկու զոհ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Գուգարքի տարածաշրջանի «Թումանյան» կայարանի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհարաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՏԿԱԻն լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Ն.-ի (54 տարեկան) դին տեղի ուժերով դուրս է բերվել […]

Հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին` երեքշաբթի, պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` «Հարավ» մասնաճյուղ` 11:00-13:00 Մուրացան փ. 121, 123, 147, 149-184 սեփական տները և 117 շենքը, Նոր Արեշ 8փ. 1-41 սեփական տները, 11:00-15:00 Մաշտոցի պող. 58, 60 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, «Հյուսիս» մասնաճյուղ` 10:30-17:00 Ավան 7 փողոցի  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված