29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ընդդիմությունն էլ պիտի պատասխանատվություն ստանձնի (վիդեո)

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

Քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանը համաձայն չէ, որ իշխանության բացթողումները, եղած խնդիրները և այլն, լավագույն պայմաններն են ստեղծում ընդդիմության` նախընտրական կամպանիա ստեղծելու համար: «Տեղի է ունենում  քաղաքական դաշտի մարում, բոլորը կենտրոնացած են կառավարության ռեֆորմների վրա, ու դա շեղում է մարդկանց ուշադրությունը, և ասել, որ ընդդիմության համար լավագույն ստարտային պայմաններն են, սխալ կլինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: […]

Ես երդում տված եմ և կպատկանամ մեկ մարդու. Մոնթե Մելքոնյան

monte2

Նոյեմբերի 25-ը Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի  ծննդյան օրն է: Մոնթեն ծնվել է նոյեմբերի 25-ին, ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչհեռու՝ Վայսեյլի ավանում։ Արտասովոր ընդունակությունների տեր, 12 տարեկանում (այդտարիքում է նա իմացել իր հայ լինելու մասին) ծնողների հետ 15-ամյա տղանճանապարհորդություն է կատարել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 41քաղաքներում։ Եղել է Արեւմտյան Հայաստանում, իր պապերի տանը… […]

Ցմահ դատապարտյալը ուզում էր խոսել. 20 տարի պատիժը կրող Ստեփանին դատարանը «կոտրեց» /վիդեո/

img_0497

Այսօր՝ նոյեմբերի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ անփոփոխ թողեց ցմահ ազատազարկման դատապարտված Ստեփան Գրիգորյանի վաղակետ ազատման դիմումի մասով առաջին ատյանի վճիռը: Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց երեք հատորից բաղկացած դատական գործը: Նախագահող դատավոր Ա. Խաչատրյանը հայտնեց, որ դատարանը գնում է խորհրդակցական սենյակ: Ստեփան Գրիգորյանը ակնհայտ հուզված էր: Արդեն 20 տարի իր պատիժը կրած դատապարտյալը ցանկանում էր […]

Զենքով կպայքարեմ ռուսերենի պետականացման դեմ (վիդեո)

15218397_1146139622101186_74796022_n

Գրող Վահրամ Մարտիրոսյանի խոսքով` ռուսերենն արդեն իսկ ունի երկրորդ լեզվի կարգավիճակ: «Ոչ մի այլ երկրում ռուսական այսքան շատ ալիք չի սփռվում, ինչպես ՀՀ-ում է: Գնանք կինոթատրոն, տեսեք, որևէ ֆիլմ կա, որ ռուսերեն լեզվով չի ցուցադրվում, հեռուսաալիքներով ռուսերեն է, այդպիսի շռայլություն ցուցաբերվում է ռուսերենի հանդեպ, ոչ մի այլ երկրում չկա նման բան, նույնիսկ միջին ասիական երկրներում»,-այսօր […]

Տեսնում է հոգու աչքերով. Լուսինեին բեմ ուղեկցեց Գայանե Ասլամազյանը /վիդեո/

snapshot-224

Լուսինե Դավթյանը կյանքը ընկալում է հոգու աչքերով: Ծնված օրից տեսողական խնդիրներ ունեցող աղջիկը իր կամքի և աշխատասիրության շնորհիվ շարունակում է բարձրունքներ նվաճել: Լուսինեն 32 տարեկան է: Նա բացարձակ գերազանց ավարտելով Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը ուսումը շարունակել է նաև մագիստրատուրայում: Լուսինեն ցանկանում է բարձրացնել հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները: «Ես ուզում եմ հանդիսանալ միջնորդ, կամուրջ , […]

Դեռ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չեմ ներկայացրել.Արմեն Ամիրյան/վիդեո/

snapshot-228

«Դեռ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չեմ ներկայացրել»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Ես անցյալ անգամ ասացի՝ որ ժամանակ ունեմ մտածելու»,-նշեց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:  

«Քահանան ուզեց հաց դնել որդուս բերանը՝ պարզվեց սոսնձված է».սկանդալ Կառավարության մոտ/վիդեո/

snapshot-229

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում նաև խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների մայրերը, որոնք պնդում են, որ իրենց որդիները բանակում սպանվել են։ 2010 թ. դեկտեմբերի 17-ին մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը վստահեցնում է, որ իր որդին Հադրութում սպանվել է հրամանատար Մարտին Ջհանգիրյանի կողմից, սակայն նրա մահը պաշտոնական վարկածով ձևակերպվել է որպես՝ գլխուղեղի կայծակնային […]

Ռուսերենը պետական լեզո՞ւ.նախարարը մանրամասնեց /վիդեո/

snapshot-227

«Ռուսերենը նույն վիճակում է, ինչ մյուս օտար լեզուները, եւ դա փոփոխման ենթակա չէ»,- այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարականների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի հայտարարությանը, թե նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսաց լեզուն պետք է օրենսդրորեն կարգավիճակ ստանա: «Այստեղ երկու տարբեր հարց կա: Հայաստանի պետական լեզուն […]

Պարտադրանք չկա. նախարարը կանդամակցի ՀՀԿ-ին /վիդեո/

snapshot-226

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւս ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնեց Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե արդյոք նախարարներին ստիպում են այդպիսի որոշում կայացնել, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Ինչպես վարչապետն ասաց նիստի ընթացքում, որեւէ պարտադրանք չկա կուսակցական դառնալու, դա իմ որոշումն է»: Հարցին, թե ինչո՞ւ նախքան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի