20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Թող Ձմեռ պապը ոչ մի փոքրիկի չթողնի առանց նվերի»

«Նախընտրում եմ Ամանորը դիմավորել  հայրենիքում՝ ընտանիքիս հետ միասին։ Կարծում եմ՝ Նոր տարին  ընտանեկան  տոն է, ու հարկավոր է այն ընտանեկան ջերմ մթնոլորտում տոնել», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց երգիչ Արա Այվազյանը։    Վերջինս նշեց՝  իր գործի բնույթն այնպիսին է, որ  երբեմն տոնական օրերին հանդես է գալիս համերգներով։ Այս երևույթից, սակայն, երգիչը չի դժգոհում։ «Երգ-երաժշտությունն իմ […]

Բժիշկը արձանագրում է փաստերը /վիդեո/

«Տեղումների առումով առանձնահատուկ տարի է: Ինքան էլ մաքրվեն փողոցները էլի միջադեպերից չենք խուսափի»,-+Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժիշկ, տրավմատոլոգ Կարեն Մաթևոսյանը: Բժիշկը արձանագրում է փաստերը և կարիքի դեպքում պատրաստ է լինել հիվանդի կողքին, անգամ տոնական օրերին: Մանրամասները՝ տեսանյութում:

Հավատարիմ ժողովրդական ավանդույթին. Խաչիկ Արենցու երգը/վիդեո/

Ազգագրական երգերի ինքնատիպ կատարող Խաչիկ Արենցին հավատարիմ է ժողովրդական ավանդույթներին և բոլոր տոների մեջ նախ տեսնում է ծագումը: Նոր տարին Խաչիկի համար շատ կարևոր և յուրահատուկ տոն է: «Հայերը պատմության մեջ նշել են երեք Նոր տարի՝ Կաղանդ, Նավասարդ և Ամանոր:Կաղանդը նշվել է մարտի 21-ին: Նավասարդը նշվել է օգոստոսի 11-ին և Նոր տարին 18-րդ դարից սկսած […]

Ինչո՞ւ է հուզվում գեներալ Մանվելը /վիդեո/

Գեներալ Մանվել Գրիգորյանը մինչև 2000 թվականը բոլոր Ամանորները նշել է Արցախում: «Եղել եմ սահմանամերձ տարածքներում, դրանից հետո արդեն իմ ընտանիքում: Ամեն տարի եղել եմ իմ ընտանիքում, ապա՝ երկրապահների հետ: Շնորհավորանքից անմիջապես հետո տանից դուրս եմ գալիս, որ երկրապահներին շնորհավորեմ: 1985-2000 թվականներին տարբեր տեղերում եմ նշել Նոր տարին: Հիմա արդեն ուզում եմ իմ ընտանիքի ու իմ […]

Ինչպես սովորական հայ կին, ես էլ չեմ հասցնում ամեն ինչ անել. պատգամավորն` Ամանորի պատրաստություններից (վիդեո)

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ, մայրիկ Էլինար Վարդանյանը Henaran.am-ի տեսանյութում պատմում է, թե ինչպես է պատրաստվում Ամանորին: Պարզվում է` ինքն էլ ինչպես յուրաքանչյուր հայ կին ընկնում է Նոր տարվա եռուզեռի, պատրաստությունների մեջ, ինչպես յուրաքանչյուր կին դժգոհում է, որ չի հասցնում ամեն ինչ անել… Մանրամասները` տեսանյութում:

Նախարարը հավատում էր Ձմեռ պապին. կիսվեց հիշողություններով/վիդեո/

«Մեր Նոր տարիները ուրիշ էին: Չէի ասի,որ ճոխ էին կամ շատ բան ունեինք: Երբ նարինջ ու մանդարին էինք ունենում շատ էինք ուրախանում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում մանկական տարիների վերհուշով կիսվեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը նշեց, որ այդ տարիներին անգամ շոկոլադե կոնֆետներ ունենալը ճոխություն էր համարվում, սակայն երջանիկ ընտանիքում մեծանալու փաստը նա չի կարող չարձանագրել.«Հայրս ու […]

Նախորդ տարին՝ Ազատության հրապարակում, իսկ այս տարին ուրիշ է (վիդեո)

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ինչպես նախորդ, այնպես էլ այս Ամանորը նշելու է ընտանիքի հետ: Սակայն այս տարին տարբեր է, քանի որ տիկին Փոստանջյանի մեծ աղջիկները բացակա կլինեն, որովհետև գտնվում են արտերկրում և կվերադառնան միայն քննություններից հետո` ամանորյա տոներից մի քիչ անց: «Նշել ենք այնպես, ինչպես միշտ ենք նշել, բայց անցյալ տարվա Ամանորից տարբեր […]

Ինչ կխնդրեր Ձմեռ պապից Վահան Մարտիրոսյանը (վիդեո)

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի ընտանիքում Ամանորը նշելու բարի ավանդույթներ կան, սիրում են միասին նշել, գնումներ կատարել: Նախարարը մեզ պատմեց, որ ամեն տարի տարբեր քաղաքներում ու երկրներում է նշել Ամանորը. «Սակայն այս տարի, որ անցա պետական պաշտոնի, լինելու եմ Հայաստանում, դիմավորելու եմ  Ծաղկաձորում»,-ասաց նա: Որն է եղել մանկության ամենամեծ ցանկությունը, նա ասաց, […]

Գիշերը սահմանին. աշուղը երգում է հայի համար /վիդեո/

Երգը հոգուց էր բխում, երգով էր զարդարում Նոր տարվա սեղանը: Աշուղ Ռազմար Սասունցու երգը հայի ու հայրենիքի մասին է եղել միշտ ու սեը միշտ հարթել է ճակատի հոգնությունը: Աշուղ Ռազմար Սասունցին հիշում է: Նոր տարիների մասին հիշողությունները երբեք չեն հնանում, ինչպես ժամանակի մեջ միշտ տրոփում են նրա երգերը: Ամենահիշարժան Նոր տարիները անցկացրել է առաջնագծում՝ զինվորի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի