19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Գիտես` այնքան լավ սիգարետներ են, մի հատ ծխի էլի…(տեսանյութ)

«Բնականաբար, ծխելը վատ բան է, լավ կլինի, որ դառնանք հնարավորինչ չափ չծխող ժողովուրդ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը` խոսելով ծխելու դեմ պայքարից:  Ըստ նրա` կան մի քանի պատճառներ, որ մարդիկ սկսում են ծխել, դրանք տարբեր են տղամարդկանց, կանանց, դեռահասների համար: Մանրամասները` տեսանյութում:

Պատերազմական լարված իրավիճակ է. ԱՍԱԼԱ-ի մարտիկ/տեսանյութ/

«Մեր զինվորը խրամատում ծառայում է, լինի  ապրիլին, լինի հունվարին, լինի դեկտեմբերին, թե  մայիսին, երբ ուզում է լինի: Իսկ զոհերը պարզ է, որ ցանկանում ենք չլինի, բայց լինում է: Իմ համար, եթե  դիրքում է  երիտասարդը ու խրամատները խոցում են՝ դա պատերազմական լարված իրավիճակ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի անդամ Վազգեն Սիսլյանը: Վազգեն Սիսլյանը չի վստահում հակառակորդին. […]

Ոստիկաններն ու «Սասնա ծռերի» աջակիցները շրջապատել են դատարանի շենքը (ֆոտո, տեսանյութ)

«Սասնա ծռերի» հարազատները եւ նրանց աջակիցները հավաքվել են Էրեբունու դատարանի դիմաց, որտեղ այսօր մեկնարկում է Սասնա ծռերի գործով առաջին դատական նիստը։ Քանի որ դատարանի դահլիճը բավականին փոքր էր, հարազատներին մեծամասնությանը թույլ չտվեցին ներս մտնել դահլիճ, եւ նրանք բողոքի ակցիա էին անում դատարանի շենքի դիմաց։ Այս պահին էլ դեռեւս նանք գտնվում են շենքի դիմաց, սպասում են, […]

«Մեր ասպետներ … » . «Սասնա ծռեր»-ի թեժ դատական նիստը չերկարեց (ֆոտո, տեսանյութ)

Քիչ առաջ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռերի» գործով առաջին դատական նիստը: Դատարանը քննելու է քրեական գործից 14 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը: Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռեր»-ի 14 անդամները՝ մասնավորապես «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը և այլք, անցած […]

Ռուստամյանը՝ «կլյաուզնիկների» ու «գործ տվողների» մասին /տեսանյութ/

«Անդրանիկ Կարապետյանը նկատի ուներ այն, որ հակակոռուպցիոն «Ազդարարի» ինստիտուտի ներդրման նախագիծն ի չարս չօգտագործվի», – այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում  ասաց ԱԺ ՀԸԴ  խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի՝ երեկվա այն հայտարարությանը, թե հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին նախածի փաթեթում կան այնպիսի մեխանիզմներ, որոնք քաղաքացիներին մղելու են, որ վերջիններս  «գործ տվող»  դառնան: «Ինքը […]

Ինչ ակնկալել համանախագահների այցից (տեսանյութ)

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իրանում երեկ կատարված ահաբեկչությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցին Երևան և Ստեփանակերտ: Դիտեք տեսանյութը:

Ֆիրդուսի առևտրականներն այլ առաջարկ ունեն նախագահին, վարչապետին (տեսանյութ)

Ֆիրդուսի շուկայի բնակիչներն այսօր վաղ առավոտից Կառավարության դիմաց էին: Նրանք չեն ցանկանում լքել շուկան, որտեղ այժմ առևտրով զբաղվում են: Հիշեցնենք, որ քաղաքապետարանն առևտրականներին առաջարկում է տեղափոխվել այլ վաճառքի կետեր, օրինակ՝ Առինջ մոլ, Մալաթիա և այլն, քանի որ տարածքը հանրային շահ է ճանաչվել: Իսկ բնակիչներն էլ առաջարկում են մեկ այլ տարբերակ՝ գոնե մինչև տարեվերջ մնան իրենց […]

Իրավիճակը շատ ավելի տագնապալից է (տեսանյութ)

Երեկ միանգամից երկու ահաբեկչական ակտեր են տեղի ունեցել Իրանում՝ երկրի խորհրդարանում և Թեհրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդի` Այաթոլա Խոմեյնիի դամբարանում։ Խոմեյնիի դամբարանում  զինված տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, կրակոցներ են հնչել նաև խորհրդարանում։  Իրանում տեղի ունեցածը հերթական անգամ ցույց է տալիս, որ որևէ պետություն ապահովագրված չէ այդ չարիքից։ Ինչ պետք է անի Հայաստանը՝ […]

Գյուղը ծերանոց է դարձել /տեսանյութ/

«Ցավով եմ ասում, բայց գյուղը վերածվել է ծերանոցի: Բոլորը մեր գյուղում գյուղատնտեսությամբ են զբաղվում: Ապրուստի ուրիշ միջոց չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Մեծշեն համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Համայնքի ղեկավարի խոսքով երիտասարդները լքել են գյուղը և հիմնականում արտերկրում են ապրում: Մանրամասները՝ տեսանյութում:

Թուրքիայում հայտնի հայ երգչուհի` Սիպիլը սիրո և կրոնի մասին /տեսանյութ/

«Պոլսահայերը շատ հավատացյալ են: Մենք մինչև 5 տարեկան հասակը պարտադիր մկրտվում ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պոլսահայ երգչուհի Սիպիլը: Սիպիլը ընդգծում է, որ պոլսահայերը ապրելով թշնամու կողքին պահպանում են ավանդույթները և Քրիստոսի հանդեպ սերը: Սիպիլը պատասխանեց նաև մեր բլից հարցերին: Ի՞նչ է Ձեր համար սերը -Սերը աշխարհի ամենալավ զգացումն է: Դա միայն մարդկային չէ… Ի՞նչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի