23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ինչու «Սասնա ծռերի» ամբաստանյալներին դահլիճ չեն բերում/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սասնա ծռերի 18 անդամի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադարձավ շուրջ 2 ժամ հետո և հայտարարեց, որ պաշտպաններ Դավիթ Գյուրջյանի, Գրիշա Բալասանյանի, Լուսինե Սահակյանի, Արայիկ Պապիկյանի նկատմամբ դատական սանկցիա է կիրառվել, և նա դիմելու է փաստաբանների պալատ, որպեսզի վերջիններս […]

Նախարարը` կեղծ դիպլոմներից (տեսանյութ)

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացմամբ` ռուսերենով ավարտական վկայականների տրամադրելը պայմանավորված է քաղաքացիներին ֆինանսական ծանրաբեռնվածությունից ազատելու հետ: «Երեխաների մի զգալի մաս, որ ավարտում է դպրոցը, գնում է Ռուսաստան: Եթե անգլերենի պահանջ լինի, կդիմեն մեզ, անգլերենով կտանք, բայց Ռուսաստան են շատ գնում: Դա պահանջարկն է, որ բնակչությանը նոր ֆինանսական ծանրության տակ չդնենք»,-ասաց նա: Նախարարն ասաց, […]

Խորհուրդ եմ տալիս իր հետ զրուցել. նախարարը` նոր փոխնախարարի մասին (տեսանյութ)

«Դուք որակումներ եք տալիս: Ես իրեն գիտեմ որպես ԱԺՄ անդամ, քաղաքական գործունեության մեծ փորձ ունի, շատ դրական հեղինակություն ունի, գիտությունների թեկնածու է, պատգամավոր է եղել, խորհուրդ եմ տալիս իր հետ զրուցել, և մամուլում հրապարակումներ տվողներն էլ թող զրուցեն»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` պատասխանելով քննադատությանը, թե իր […]

«Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալը գլխի վնասվածք է ստացել/տեսանյութ/

«Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյան դատարան տեղափոխվելիս, ուղեկցող մեքենայից իջնելու ժամանակ ստացել է գլխի վնասվածք»,-Երևանի Ավան և  Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ,«Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Հայտարարությունը բուռն արձագանքվեց դահլիճի կողմից: «Սուտ է, Սերգեյին ծեծել են»,-բղավում էին ամբաստանյալների հարազատները: Դատավորը ուղեկցող ոստիկաններին խնդրեց դատարանի դահլիճ […]

«Մեզ համար գերակա խնդիր է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը» /տեսանյութ/

  «Մամեդյարով-Նալբանդյան հանդիպումն անչափ կարևոր է՝ անկախ արձանագրված արդյունքից: Այս հանդիպումից առնձնապես մեծ սպասելիքներ չունեինք,  քանի որ այս կոնֆլիտկտը շատ բարդ է ու հեշտ չէ միանգամից ինչ-որ մեծ բան փոխել: Բազմթիվ փորձագետներ պնդում են՝ այսպիսի հանդիպումները, որոնք մեծ արդյունք չեն տալիս, անիմաստ են, բայց ես բոլորովին  համաձայն չեմ:  ՀՀ ԱԳ նախարարը  նշեց՝ հարկ է կյանքի […]

«Չխոսեք՝ ամբաստանյալ Լուսինե Սահակյան».դատավորը՝ փաստաբանին /տեսանյութ/

Երևանի Ավան և  Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 13-ին շարունակվում է  «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը: Փաստաբան Լուսինե Սահակյանը դատի մեկնարկին ցանկացավ միջնորդություն ներկայացնել, սակայն նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընդհատեց, ասելով որ միջնորդության ժամանակը չէ: Փաստաբանը շարունակեց պարզաբանել իր իրավունքը: «Ես Ձեզ թույլ չեմ տալիս խոսել ամբաստանյալ Լուսինե […]

«ՀՀ-ում մասնագետները խելոք են, աշխատավարձն էլ՝ ցածր» /տեսանյութ/

«Առաջին անգամ ՀՀ եկա 27 տարի առաջ: Մեր կարմակերպությունը հիմնվել է Ֆրանսիայում: Հետագայում՝ 1999 թվականին,  ՀՀ-ում մեր առաջին ներկայացուցչական գրասենյակը հիմնեցինք: Մեր կազմակերպությունը  երկու մեծ կոմպոնենք ունի. կառավարման միջազգային ստանդարտները փորձում ենք ներդնել Հայաստանում գործող կազմակերպություններում:  Երկրորդ կարևոր կոմպոնենտը այն է, որ մենք փորձում ենք ՀՀ-ում ներդրումներ ապահովել: Մենք կապվում ենք միջազգային կազմակերպությունների հետ, նրանց […]

«Դատավորներին էլ ասես հատուկ են ընտրել» /տեսանյութ/

  «Սեֆիլյանի, Անդրիաս Ղուկասյանի, «Սասնա ծռերի» դատավարությունները դատավարություն չէ, խայտառակություն է և հաշվեհարդար: Դատավորներին էլ ասես հատուկ են ընտրել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց   քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Քաղաքագետը հիշեցրեց՝ ապստամբները  ռազմագերիներ են համարվում: «Այո, ռազմագերիներ են համարվում. ես նորբան չեմ ասում. սա աշխարհում ընդունված  նորմ է: Իսկ պաշտոնանկան մեղադրանքում «ահաբեկչություն» […]

Արդյունք չկա /տեսանյութ/

«Մամեդյարովն ու Նալբանդյանը հանդիպում են չգիտեմ՝ որերորդ անգամ, բայց արդյունքը տեսանելի չէ: Նրանք կարող են ամեն օր էլ հանդիպել, բայց արդյունք չկա: Ադրբեջանի գործելաոճը հասկանալի է: Նանք կարող են իրենց թույլ տալ ասենք՝  ԵԱՀԿ   գրասենյակը փակել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց   քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Ադրբեջանցիները ուզում են հյուծել Արցախն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված