23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Emily & Mommy»-ն, հայ հայտնինները կիսվում են գաղտնիքներով` ինչպես խնամել երեխաներին (ֆոտո, տեսանյութ)

Մերի Սարիկյանն իր առաջնեկի` Էմիլիի հետ Գերմանիայի Մանհայմ քաղաքի «Ծնողների դպրոց»-ում ստացել է «Մայրիկի լավագույն օրակարգը» մրցանակը։ Էմիլիի գործունեությունը հայտնի է դարձել նաև Հայաստանում: Այժմ նա հնարավորություն է ստացել մի խումբ մասնագետների հետ համատեղ Գերմանիայում և Երևանում իրականացնելու ծրագիր՝ նախատեսված մայրերի և երեխաների համար: Եվ այսօր Մերին իր դստեր հետ սեմինար էր անցկացնում հայ մայրիկների […]

Հայաստանի բասկետբոլի հավաքականը ջախջախել է Ադրբեջանի ընտրանուն /տեսանյութ/

Ռումինիայի Օրադեա քաղաքում ընթացող բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության B դիվիզիոնում Հայաստանի բասկետբոլի հավաքականը  պարտության է մատնել  Ադրբեջանի ընտրանուն:  Հայաստանի ընտրանին մրցակից թիմին հաղթել է 82 ։ 80 հաշվով հաղթանակի հասնել ադրբեջանցիների նկատմամբ։ Հաղթանակից հետո հայ բասկետբոլիստները հաղթական լուսանկար են հրապարակել։

Ինչո՞ւ է այցելուն դանակահարել հոգեբանին /տեսանյութ/

Ահսօր  «Հենարան» ակումբում հոգեբան Սամվել Խուդոյանն,  անդրադառնալով իր գործընկերոջ՝ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանի սպանությանը,  նշեց՝ իրենց մասնագիտական  պրակտիկայում այցելուի հետ անգամ թեթև վեճեր չեն լինում, ու խիստ զարմանալի է, որ հոգեթերապևտի հետ հերթական հանդիպումն ավարտվել է մահացու դանակահարությամբ: «Ես չեմ կարծում, որ գործընկերոջս դանակահարող մարդն անձնական բնույթի ինչ-որ խնդիր ուներ նրա հետ: […]

Ինձ պաշտպան պետք չէ. Սեֆիլյանի գործով ամբաստանյալ/տեսանյութ/

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 21-ին  շարունակվում է Ժիրայր Սեֆիլյան եւ այլք գործով դատավարությունը։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ դատական սանկցիա է կիրառվել փաստաբաններ  Արա Զաքարյանի և Նինա Կարապետյանցի վրա: Նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով դատարանը կդիմի Փաստաբանների պալատ: Հաջորդիվ դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի պաշտպանի աշխատանքային […]

Պետք է պարտադրել, որ «Սասնա ծռեր»-ը ազատ արձակվեն. Սեֆիլյանի կոչը/տեսանյութ/

Անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը այսօր  գրավոր կոչ է հղել հայ ժողովրդին: Ճմրթված թղթի կտորի վրա գրվածը ընթերցեց Հիմնադիր խորհրդարանի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը: Կոչի մեջ մասնավորապես ասվում էր. «Սիրելի ժողովուրդ, ինչպես մեկ տարի առաջ, այսօր եւս ստեղծվել է հնարավորություն ժողովրդային համախմբման եւ եթե մեկ տարի առաջ այն տեղի էր ունենում ոստիկանների գնդում, Սասնա ծռերի […]

Կիսիլյովն էլ է Սորեսին սպասարկում. Աշոտ Մանուչարյան

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը դեմ է նրան, որ այլ երկրներն են մեզ օրակարգ թելադրում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ռուսաց լեզուն Հայաստանում որպես պետական լեզու  ճանաչելու ռուսական կողմից հնչած առաջարկին՝ նա նշեց. «Ռուսաստանի կողմից հերթական պաշտոնյան հերթական անհաջող առաջարկն արեց իր կողմից, դա ընդունել որպես ինչ-որ մի պաշտոնական առաջարկ, սխալ է: Ինչ-որ մի շրջանակ […]

Ինձ առաջարկել են արաբերեն երգել.հալեպահայ երգիչը բացեց փակագծերը/տեսանյութ/

Հալեպում ծնված երգիչ` Սաքո Բուդուզյանը վաղ մանկության տարիներից հոգու խորքում զգում էր անսահման սեր հայրենասիրական և ազգային երգերի հանդեպ:  Այս օրերին երգիչը հայրենիքում է: Վերջերս մայր հողի վրա նկարահանեց «Գարեգին Նժդեհ» տեսահոլովակը: Փառքի ու գովասանքի երբեք չի ձգտել, կատարում է հոգու պարտքը, ասում է, որ առանց հայերեն երգի ապրել չի կարող: «Ցեղասպանությունից ազատված ժողովուրդը, որն […]

Ձեռքներդ հեռու պահեք Արցախից. Շարմազանովը՝ Չավուշօղլուին (տեսանյութ)

«Չավուշօղլուն հանցավոր ռեժիմի ներկայացուցիչ է, մի ներկայացուցիչ է, ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը, որի երկրի պառլամենտում ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ ծեծի են ենթարկվում, մի պետությունը է, որը բացահայտ աջակցել և աջակցում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը: Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից, Թուրքիան անելիք չունի արցախյան հիմնահարցում և մի օր ուզի, թե չուզի՝ պիտի ճանաչի […]

«ԵԱՏՄ-ից դուրս գալը մեծ վնաս կհսացնի ՀՀ տնտեսությանը» (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական, արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցեր, ամփոփվել են աշխատանքները. այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հարցին, թե ինչպես է վերաբերում ռուսերենը Հայաստանում որպես երկրորդ պետական լեզու հռչակելու ռուս գործընկերների հայտարարություններին, նա պատասխանեց. «Մենք մեր կարծիքը շատ հստակ ունենք, դա […]

Այդքան համեստ տղան ինչպես էր կռիվ տալիս . ապրիլյան հերոսի մորը պատմել են

Ինչպես    հայտնել ենք, այսօր «Նարեկացի» արվեստի միությունում տեղի  ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված քանդակագործ Արամայիս Միքայելյանի հեղինակային աշխատանքների ցուցադրությունը: Հերոս Արամայիսի  մայրը՝ տիկին Լիլիթը ,  խոսելով որդու մասին,  ասաց՝ ընկերները պատմել են՝ ապրիլյան պատերազմի ժամանակ ինչպես է կռվել Արամայիսը: «Տղայիս ընկերներն ասում են՝ թշնամուն տեսնելով՝ Արամայիսը առյուծ էր կտրել: Ինքը շատ համեստ էր: Որ խոսում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված