18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Իրանցի գործարարը մեծ ներդրում կանի Վանաձորում. ներկայացնում է մարզպետը (տեսանյութ)

Իրանի իսլամական հանրապետության գործարարներից մեկը պատրատսվում է  Վանաձոր համայնքում կատարել շուրջ 100 միլիոն դոլարի ներդրում. այս մասին Henaran.am-ին հայտնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: «Սա առաջին փուլն է, վստահ եմ, որ դրանից հետո էլ կլինի երկրորդ փուլը»,-նշեց նա: Մարզում ներդրումը լինելու է գյուղատնտեսության ոլորտում, իսկ հենց Վանաձորում գազի բալոնների արտադրություն է սկսվելու: Առաջին փուլից հետո 400 նոր աշխատատեղ […]

16-րդ դարի հայկական վիշապագորգի խճանկարը՝ Երևանի կենտրոնում /ֆոտոշարք, տեսանյութ/

Սեպտեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ  «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից մայրաքաղաքի սրտում՝  Կարապի լճի հարևանությամբ բացվեց հայկական վիշապագորգի խճանկարը: Ընդգծենք՝ վիշապագորգի խճանկարը պատրաստելու համար պահանջվել է շուրջ  900 հազար կտոր քար՝ մարմար, գրանիտ, ազուրիտ, տուֆ-ավազաքար…  Այս խճանկարում արտացոլված է Լոնդոնի պատմության թանգարանում գտնվող 16-րդ դարի հայկական վիշապագորգը։ Գույնզգույն, կիսաթանկարժեք քարերով պատրաստված խճանկարի հանդիսավոր բացմանը ներկա էին […]

Բա որ վկան չգա.աղմկահարույց գործով ամբաստանյալը «պայթեց» /տեսանյութ/

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  թմրանյութի արտանետման գործով 13  տարի 3 ամսով դատապարտված Հովհաննես Չոլախյանի գործը կրկին անգամ հետաձգվեց: Դատաքննությանը չէր ներկայացել գործով վկան, պետական մեղադրողն էլ չէր պատրաստել ճառը: Ամբաստանյալ Հովհաննես Չոլախյանի նյարդերը չդիմացան. «Եթե վկային չկարողանաք բերել դատարան, ո՞նց է լինելու»,-դատավորին դիմեց ամբաստանյալը: Նշենք, որ երկարատև պայքարից հետո Վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին […]

Այդ հարցի մասին անհնար է զրուցել Սերժ Սարգսյանի հետ. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

 «Գալուստ Սահակյանը երբեք անփոխարինելի բառը չի օգտագործել, ես ասում եմ, որ երկրի հետագա կառավարումը պետք է իրականացնի Սերժ Սարգսյանն՝ այսօրվա մեր նախագահը: Սա իմ անձնական, ոչ թե կուսակցական տեսակետն է»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուտ Սահակյանը: «Բնականաբար, յուրաքանչյուր հանրապետական իր տեսակետը պետք է ասի՝ մեկը պետք է […]

Է. Նալբանդյանն ավելի բարձր նշաձող դրեց. Շավարչ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ քննարկվում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» առաջարկով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխնախարարը նշեց, որ քանի որ հետաձգվեց բուն հարցի քննարկումը, այսինքն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը ինքը մեկնաբանություններ չի ցանկանում անել, հետո երբ հարցը կրկին […]

Ռուսաստանի հետ մեր մոտեցումներն իրոք անվտանգ են. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը համաձայն չէ ընդդիմադիրների տեսակետին, թե իշխանությունները չեն մտածում ՀՀ շահի մասին և, որ նրանց ՌԴ-ից կարող են հորդոր այս անել կամ չանել, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ: «Ընդդիմության պոպուլիստական հայտարարություններն են»,-Henaran.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Սահակյանը: Հիշեցնենք, որ հանձնաժողովը քննարկում էր ԵԱՏՄ-ից դուրս […]

«Խի սենց մատով, որ…».փաստաբանը շապիկ նվիրեց դատախազին/տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ այսօր` սեպտեմբերի 27-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվող «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատավարությունը  ընդհատվեց փաստաբանների ակցիայով: Արդեն մի քանի ամիս ձգվող, փաստաբանների կողից զննության փոխորեն խուզարկություն որակվող իրողության դեմ նրանք այսօր պայքարեցին միանման շապիկներով դատական նիստերի դահլիճ մտնելով: Հիշեցնենք, որ շապիկի հետևում գրված էր […]

Ո՞րն է լինելու «Լուսավոր Հայաստան»-ի հիմնադրած քաղաքական դպրոցի առաքելությունը /տեսանյութ/

Ինչպես արդեն     հայտնել ենք,   այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը  պաշտոնապես հայտարարեց  լիբերալ քաղաքական դպրոցի բացման մասին:  Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար  Դավիթ Խաժակյանը Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում հույս հայտնեց, որ  այս քաղաքական դպրոցը կկարողանա մեր քաղաքական դաշտում լրացնել լիբերալության պակասը:  «Լիբերալ գաղափարախոսությունը, ինչպես նաև  տնտեսության մեջ լիբերալությունը կարող է յուրաքանչյուր երկրի կայացմանը մեծապես նպաստել: […]

Աշխարհում լիբերալ արժեքների հետընթաց է գրանցվում. Էդմոն Մարուքյան /տեսանյութ/

Ինչպես արդեն     հայտնել ենք,   այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը  պաշտոնապես հայտարարեց  լիբերալ քաղաքական դպրոցի բացման մասին:  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ աշխարհում լիբերալ արժեքների հետընթաց է գրանցվում. նույնիսկ զարգացած երկրներում, որոնցից օրինակ ենք վերցնում մենք՝ զարգացող երկրներս, ինչը շատ վտանգավոր է: «Ազատական արժեքները պետք է անընդհատ զարգացվեն, […]

Մարդկանց սրտերի ջերմությունը. ահա թե ինչ է գրավում զբոսաշրջիկին Հայաստանում (տեսանյութ)

Հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետ Արթուր Ոսկանյանը և «Արմենիա Թրավել» տուրիստական ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Գրիգորյանն արձանագրում են, որ նախկինի համեմատ Հայաստանի ճանաչելիությունը բավական բարձրացել է: «Ամեն տեղ էլ ճիշտ գրագետ մոտեցման դեպքում արդյունքն ակնհայտ է»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Հայկ Գրիգորյանը: Արթուր Ոսկանյանը նշեց, որ տուրիստների հոսքը ևս ավելացել է, այդ թվում եվրոպական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի