29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լուսինե Սահակյանը հրաժարվեց բացել պայուսակը. դատարանում թեժ է /տեսանյութ/

21729514_1971016183158085_1947902100_n

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով դատավարությունը: Փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Մուշեղ Շուշանյանը և Լուսինե Սահակյանը դատական նիստերի դահլիճ չմտան, քանի որ նրանք հրաժարվեցին իրենց խոսոքով՝ խուզարկության ենթարկվել: Լուսինե Սահակյանը հրաժարվեց բացել պայուսակը. «Իմ պայուսակում բազմաթիվ մետաղական առարկաներ կան ու ես չեմ պատրաստվում դրանք թողնել պահարանում»: […]

«Ելքն» այդ սցենարին էլ է պատրաստ (տեսանյութ)

24994231505285319

«Մենք չենք ձգտել ու չենք ձգտում լինել միակ ընդդիմադիր ուժը, բայց ամեն դեպքում ժամանակը կգա, մենք կտեսնենք, թե «Ծառուկյան» դաշինքն ինչպես է կողմնորոշվում, բայց քաղաքական դաշտում մենք պատրաստ ենք ցանկացած զարգացումների»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ի պատասխան հարցին, թե պատրաստ են արդյոք լինել միակ ընդդիմադիր ուժը խորհրդարանում, եթե «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա […]

Ազատամարտիկ տաքսիստը պատրաստվում է «ցնցել» /տեսանյութ/

Snapshot - 222

Ազատամարտիկ, տաքսիստ, բանաստեղծ Արմեն Մարգարյանը կարողացել է իրականություն դարձնել իր ամենանվիրական երազանքը: Արմեն Մարգարյանի 136 էջանոց գիրքը արդեն ընթերցողի սեղանին է: «Առաջին բանաստեղծությունս գրել եմ Ջերմուկի ջոկատի մասին, Հադրութում շատ զոհեր տվինք ու էլ չգրեցի, հետո արդեն մի երկու տարի է գրում եմ … », -Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Մարգարյանը, հավելելով, որ ամեն […]

Այդ ամենն ուղղակի զառանցանք է, այլ գնահատական չեմ կարող տալ. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

17203082_1806643279656255_7708654845558803546_n

Տեսանելի որևէ փոփոխություն Կառավարության գործունեության մեկ տարվա մեջ տեղի չի ունեցել. Henaran.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: «Բազմամիլիոնանոց ներդրումները, որ խոստացվել էին, չեն իրականացվել, բոլոր ոլորտներում ունենք բացթողումներ»,-նշում է նա: Պատգամավորի խոսքով՝ եթե ուզում ենք, որ պետությունը զարգանա, Հայաստանը պիտի պամիդոր, վարունգ արտահանող երկրից դառնա ռազմամթերք արտադրող երկիր: Գորգիսյանին դուր […]

Ինձ թվում է՝ չեք ուզում լավը նկատել. նախարար (տեսանյութ)

Suren-Karayan

ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե երբ քաղաքացիները շոշոափելի փոփոխություններ կզգան իրենց մաշկի վրա, ասաց, որ դրա համար ժամանակ է հարկավոր: Նա թվարկեց, թե որ ոլորտներում ինչ արդյունքներ են գրանցվել այս մեկ տարվա ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում:

«Ասել, որ Ագրամունտը չի փորձի տարբերակ գտնել, սխալ կլինի» (տեսանյութ)

Безымянный-526x375

Հոկտեմբերի 9-ին մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Henaran.am-ը ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյոք մտահոգություններ կան, որ 102 հոգին հնարավոր չլինի ապահովել, որպեսզի  ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականն ապահովվի: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ասել, թե Ագրամունտը ոչինչ չի ձեռնարկի, որպեսզի սա չլինի, դժվար է:  Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հենց առաջին օրը նիստի բացումից […]

«Սասնա ծռեր»-ի ընտանիքները թիրախավորված են.միջադեպ դատարանում/տեսանյութ/

Snapshot - 663

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին «Սասնա ծռեր» 14-ի գործով դատավարությունից առաջ միջադեպ տեղի ունեցավ: Կարգադրիչները թույլ չէին տալիս նիստերի դահլիճ մտնել ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանի քրոջը՝ Լուսինե Բարսեղյանին: Երբ նա կարգադրիչներից փորձեց պարզաբանում ստանալ, թե ինչու իրեն թույլ չեն տալիս դահլիճ մտնել, պատասխանեցին, որ իր նկատմամբ  սանկցիա է կիրառվել: […]

Փաստաբանները գործադուլ են հայտարարում.«Սասնա ծռեր»-ի դատավորը չի լռի

tiknik-eq-drel-da-da-n109417-1

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, «Սասնա ծռերի» գործով նիստին չէին ներկայացել  15 փաստաբաններ: Դատական նիստերի դահլիճում էին միայն երեք հանրային պաշտպաններ: Նշենք, որ  այսօր ավելի քան 180 փաստաբաններ գործադուլ են սկսել, որոնք բողոքում են «դատարաններում եւ քրեակատարողական հիմնարկներում ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ»: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական նիստի […]

Շատ լուրջ օրինագիծ կբերվի խորհրդարան (տեսանյութ)

spec

ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը համաձայն է, որ կրթության ոլորտում մի շարք խնդիրներ կան, հատկապես բարձրագույն ուսումնական հաստատություններում: «Բայց նոյեմբեր-դեկտեմբերին շատ լուրջ օրենք ենք բերելու Ազգային ժողով բարձրագույն կրթության մասին, որն ամբողջությամբ փոխում է մեր բուհական համակարգը»,-այսօր խորհրդարանում լրագրողներին տեղեկացրեց փոխնախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

Այդ սուբյեկտը վերջերս ազատվեց պաշտոնից. փոխնախարարը՝ Անահիտ Բախշյանին (տեսանյութ)

arm149984545828

«Այդպիսի ավագանու անդամ ճանաչում եմ, բայց կրթության փորձագետ՝ ոչ: Այդ սուբյեկտը վերջերս ազատվեց կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից։ Նա փորձագետ չէ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը` անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի նախաձեռնությանը, որով վերջինս պահանջում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչանի հրաժարականը։    Վերջինս ընդգծեց, որ նախարարությունը մտահոգված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի