25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել ԳՄՕ պարունակող սննդատեսակները /տեսանյութ/

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը նշեց՝ 2018 թվականից գիտության ֆինանսավորումը կրճատվելու է, ուստի ավելի դժվար կլինի հետազոտություններ, փորձաքննություններ անելը: Բանախոսը անդրրադարձավ    գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող մթերքներին: Դավիթ Պիպոյանը նշեց՝ կան երկրներ, որտեղ արգելվում է տրանսգենային գյուղատնտեսությամբ  զբաղվելը, այսինքն՝ […]

Դասադուլավոր ուսանողները շարժվում են դեպի ԿԳՆ /տեսանյութ/

Տարկետման իրավունքը  վերացնելու   դեմ   պայքարող  ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է: Ինչպես հայտնի է, բողոքի ակցիայի կազմակերպիչները և մասնակիցների մեծ մասը Մայր բուհում սովորող ուսանողներն են:  Այսօր բողոքի ակցիան  մեկնարկեց ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց: Այնուհետև ուսանողները  երթով շարժվեցին դեպի համալսարանի մյուս մասնաշենքերը:  Ուսանողները հրաժարվում են մասնակցել դասերին: Ընդգծենք՝ ակցիային ակտիվորեն մասնակցում են ոչ միայն տղաները, այլև […]

Պաշտոնյաների տղաները ալերգիա ունեն. ուսանողները «էշի ականջում» քնած էին/տեսանյութ/

Ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ուսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել: «Ես նայում եմ ուսանողներին ու սրտիցս այուն է կաթում, որովհետև երկրում այնքան մարդու իրավունք է ոտնահարվել , իսկ մեր ուսանողները «էշի ականջում» քնած էին»,-Henaran.am-ի թղթակցի հետ […]

Հակառակ Լևոն Մկրտչյանի հրամանին՝ Մայր բուհում ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձերը չեն զեղչում /տեսանյութ/

Ինչպես հայտնել ենք, Երևանի պետհամալսարանի գլխավոր շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ի առավոտից ուսանողները հավաքվել են և բողոքի ակցիա են իրականացնում՝ դասադուլի կոչով: Բողոքի ակցիայի ընթացքում ապրիլյան պատերազմի մասնակից, ԵՊՀ ուսանող  Մանվել Մանուկյանը  նշեց  ՝  ապրիլյան   քառօրյա պատերազմի մասնակից  բազմաթիվ տղաների ուսման վարձերի զեղչերը չեն արվում։ «Պատճառաբանություններն անհեթեթ են, քանի որ եթե զեղչն արվում է քառօրյա պատերազմի մասնակիցների […]

Դատարանը կհստակեցնի.«ABC.am» դոմենի սեփականատերը տուժել է/տեսանյութ/

«ABC դոմեն» ընկերությունը ոչ մի սխալ չի գործել»,-այսօր՝ նոյեմբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «ABC դոմեն» ընկերության տնօրեն Գրիգորի Սաղյանը: Նշենք, որ օրեր առաջ այդ սխալների մասին բարձրաձայնել է  «ABC.am» դոմեն տիրույթի սեփականատեր Արա Խաչատրյանը: «Ես արդեն ներկայացրել եմ «ABC դոմեն» ընկերության կողմից թույլ տված սխալները և այն ներկայացնում եմ նաև […]

Ուսանողներն անժամկետ դասադուլ են հայտարարում /տեսանյութ/

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է: Բողոքի ակցիայի մասնակից ուսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել: Պնդում են՝ դասադուլը շարունակվելու է, քանի դեռ հարցը լուծում չի ստացել:Ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Սեմ Բաղդասարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները հաստատակամ են: […]

«Դռները փակել էին, ուսանողներին թույլ չէին տալիս դուրս գալ. դա անօրինական է» /տեսանյութ/

Ինչպես հայտնել ենք, Երևանի պետհամալսարանի գլխավոր շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ի առավոտից ուսանողները հավաքվել են և բողոքի ակցիա են իրականացնում՝ դասադուլի կոչով: Անկցիայի նախաձեռնող   խմբի  անդամներից  Դավիթը, ով միջազգային հարաբերությունների ֆակուլտետում է սովորում, Henaran.am-ի թղթակցի հետ  զրույցում նշեց՝  ակցիայի մասնակիցները շրջել են ԵՊՀ-ի բոլոր մասնաշենքերով՝ մյուս ուսանողներին ևս առաջարկելով միանալ ակցիային, սակայն կան մասնաշենքեր, որոնց  դռները փակված […]

Ի՞նչ պատժաչափ կպահանջի Բաբայանի համար/տեսանյութ/

«Սամվել Բաբայանը անմեղ է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս  Սամվել Բաբայանի շահեր պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նշենք, որ Բաբայանը մեղադրվում է փողերի լվացման և «Իգլա» զենիթահրթիռային համակարգը Հայաստան` հեղաշրջման նպատակով  բերելու մեջ: Քալաշյանը չգիտի, թե պետական մեղադրողը ինչ պատժաչափ կպահանջի Բաբայանի համար: Մանրամասները` տեսանյութում:

Մեր ժամանակի հերոսը. «Հոգու հայելի» գիրքը ընթերցողի սեղանին/տեսանյութ/

Նրա հոգին իր իսկ ստեղծած պոեզիայի մեջ է, որի շնորհիվ արտացոլվում է ժամանակն ու մարդը: Խաչիկ Մանուկյան պոետը իր ապրած մաքրամաքուր հույզերով ու իրականամերձ բաղձանքներով նվաճեց ընթերցողի հոգին: Ժամանակակից բանաստեղծը իր մասին խոսել չի սիրում, բայց տողերից բացի խոսում են նաև պոեզիայի գիտակները: Մեր ժամանակների մեծագույն գրականագետներից` Դավիթ Գասպարյանը կարդաց Մանուկյանի հոգին ու երկնեց մի […]

Պատրաստվենք պատերազմի /տեսանյութ/

«Պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է ու այս տարիներին ամեն րոպե սպասել ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ փոխնախագահ, «Նիկոլ Դուման» ջոկատի ազատամարտիկ, բժիշկ Ղուկաս Ուլիխանյանը: Ուլիխանյանը ընդգծում է` պատերազմը հնարավոր է կանխել ուժեղ ազգ-բանակի շնորհիվ: «Իրենք թող ամպագոռգոռ արտահայտություններ անեն, իսկ մենք պատրասվենք պատերազմի»,-նշում է ԵԿՄ փոխնախագահը: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված