20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Պաշտոնյաների տղաները ալերգիա ունեն. ուսանողները «էշի ականջում» քնած էին/տեսանյութ/

Ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ուսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել: «Ես նայում եմ ուսանողներին ու սրտիցս այուն է կաթում, որովհետև երկրում այնքան մարդու իրավունք է ոտնահարվել , իսկ մեր ուսանողները «էշի ականջում» քնած էին»,-Henaran.am-ի թղթակցի հետ […]

Հակառակ Լևոն Մկրտչյանի հրամանին՝ Մայր բուհում ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձերը չեն զեղչում /տեսանյութ/

Ինչպես հայտնել ենք, Երևանի պետհամալսարանի գլխավոր շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ի առավոտից ուսանողները հավաքվել են և բողոքի ակցիա են իրականացնում՝ դասադուլի կոչով: Բողոքի ակցիայի ընթացքում ապրիլյան պատերազմի մասնակից, ԵՊՀ ուսանող  Մանվել Մանուկյանը  նշեց  ՝  ապրիլյան   քառօրյա պատերազմի մասնակից  բազմաթիվ տղաների ուսման վարձերի զեղչերը չեն արվում։ «Պատճառաբանություններն անհեթեթ են, քանի որ եթե զեղչն արվում է քառօրյա պատերազմի մասնակիցների […]

Դատարանը կհստակեցնի.«ABC.am» դոմենի սեփականատերը տուժել է/տեսանյութ/

«ABC դոմեն» ընկերությունը ոչ մի սխալ չի գործել»,-այսօր՝ նոյեմբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «ABC դոմեն» ընկերության տնօրեն Գրիգորի Սաղյանը: Նշենք, որ օրեր առաջ այդ սխալների մասին բարձրաձայնել է  «ABC.am» դոմեն տիրույթի սեփականատեր Արա Խաչատրյանը: «Ես արդեն ներկայացրել եմ «ABC դոմեն» ընկերության կողմից թույլ տված սխալները և այն ներկայացնում եմ նաև […]

Ուսանողներն անժամկետ դասադուլ են հայտարարում /տեսանյութ/

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է: Բողոքի ակցիայի մասնակից ուսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել: Պնդում են՝ դասադուլը շարունակվելու է, քանի դեռ հարցը լուծում չի ստացել:Ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Սեմ Բաղդասարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները հաստատակամ են: […]

«Դռները փակել էին, ուսանողներին թույլ չէին տալիս դուրս գալ. դա անօրինական է» /տեսանյութ/

Ինչպես հայտնել ենք, Երևանի պետհամալսարանի գլխավոր շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ի առավոտից ուսանողները հավաքվել են և բողոքի ակցիա են իրականացնում՝ դասադուլի կոչով: Անկցիայի նախաձեռնող   խմբի  անդամներից  Դավիթը, ով միջազգային հարաբերությունների ֆակուլտետում է սովորում, Henaran.am-ի թղթակցի հետ  զրույցում նշեց՝  ակցիայի մասնակիցները շրջել են ԵՊՀ-ի բոլոր մասնաշենքերով՝ մյուս ուսանողներին ևս առաջարկելով միանալ ակցիային, սակայն կան մասնաշենքեր, որոնց  դռները փակված […]

Ի՞նչ պատժաչափ կպահանջի Բաբայանի համար/տեսանյութ/

«Սամվել Բաբայանը անմեղ է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս  Սամվել Բաբայանի շահեր պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նշենք, որ Բաբայանը մեղադրվում է փողերի լվացման և «Իգլա» զենիթահրթիռային համակարգը Հայաստան` հեղաշրջման նպատակով  բերելու մեջ: Քալաշյանը չգիտի, թե պետական մեղադրողը ինչ պատժաչափ կպահանջի Բաբայանի համար: Մանրամասները` տեսանյութում:

Մեր ժամանակի հերոսը. «Հոգու հայելի» գիրքը ընթերցողի սեղանին/տեսանյութ/

Նրա հոգին իր իսկ ստեղծած պոեզիայի մեջ է, որի շնորհիվ արտացոլվում է ժամանակն ու մարդը: Խաչիկ Մանուկյան պոետը իր ապրած մաքրամաքուր հույզերով ու իրականամերձ բաղձանքներով նվաճեց ընթերցողի հոգին: Ժամանակակից բանաստեղծը իր մասին խոսել չի սիրում, բայց տողերից բացի խոսում են նաև պոեզիայի գիտակները: Մեր ժամանակների մեծագույն գրականագետներից` Դավիթ Գասպարյանը կարդաց Մանուկյանի հոգին ու երկնեց մի […]

Պատրաստվենք պատերազմի /տեսանյութ/

«Պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է ու այս տարիներին ամեն րոպե սպասել ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ փոխնախագահ, «Նիկոլ Դուման» ջոկատի ազատամարտիկ, բժիշկ Ղուկաս Ուլիխանյանը: Ուլիխանյանը ընդգծում է` պատերազմը հնարավոր է կանխել ուժեղ ազգ-բանակի շնորհիվ: «Իրենք թող ամպագոռգոռ արտահայտություններ անեն, իսկ մենք պատրասվենք պատերազմի»,-նշում է ԵԿՄ փոխնախագահը: Մանրամասները` տեսանյութում:

Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում 100 տոկոսով իրենց չեն նվիրվում» (տեսանյութ)

«Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանի համոզմամբ՝ Եվրամիության դուռը բաց է Հայաստանի համար տնտեսական առումով: «Իրենց մոտ չոր տեխնոկրատական մոտեցում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է նա: «Ինձ թվում է, որ Եվրամիությունում մեզ սպասում են»,-նկատեց նա: Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ընդդիմությունը նոր առաջնորդ կունենա՞. Կոռնձորի Արոն բացահայտում է /տեսանյութ/

«Հայաստանում կանանց հետևից զանգվածներ չեն գնա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք Սեյրան Օհանյանի կինը կարող է հավակնել ընդդիմության առաջնորդի կարգավիճակին, ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): «Տիկին Ռուզաննան էքսցենտրիկ մտքեր է արտահայտում: Տիկին Ռուզաննային կուզեի լսել, երբ նրա ամուսինը սպիտակ ձիու վրա էր ու ղեկավարում էր պաշտպանության գերատեսչությունը: Հարց կուղղեի, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի