19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՀՀԿ-ի որոշումը Ռոբերտ Քոչարյանի դեմ չի (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն ասում է, որ ամբողջ խորհրդարանը, այդ թվում և մեծամասնությունը կողմ են, որ «մարտի մեկի» դեպքերի վերաբերյալ լսումներ լինեն: Միգուցե դա կօգնի գործի քննությանը: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց նա, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու ՀՀԿ-ն որոշեց կողմ քվեարկել որոշմանը, որ «Ելքի» նախաձեռնած՝ «մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ ԱԺ հայտարարություն ընդունելի […]

Առանց Էդոյի. ապրիլին սպանված հույսը/տեսանյութ/

«Ծնողները կենդանի են, սակայն լքել են զավակին: Ես այդ մասին չեմ կարողանում խոսել: Միայն ցանկանում եմ ասել, որ իմ Էդոն հրաշք տղա էր, ու ես իրենից շատ բան եմ սովորել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմում հերոսացած Էդուարդ Հայրապետյանի տատը՝ Կատյա Հայրապետյանը:  Առանց Էդոյի տատը չի կարողանում ապրել, հաց ուտել, բայց… «Մի օր  կմիանամ նրան: Ախր, […]

Հրաժեշտ տասնիննին. Աիդա Հարությունյանի ինքնատիպ աշխարհը/տեսանյութ/

Երեկ ՝ մարտի 1-ին, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 1-ին մասնաշենքի նիստերի դահլիճում կայացավ «Հրաժեշտ տասնիննին» խորագրով գրական ցերեկույթ, որը կազմակերպվել էր հայագիտության ամբիոնի կողմից՝ ամբիոնի դոցենտ Անահիտ Հակոբջանյանի նախաձեռնությամբ: Գրական ցերեկույթի հերոսուհին ժամանակակից ստեղծագործող Աիդա Հարությունյանն էր: Աիդա Հարությունյանը գարնանաբույրով էր պատել դահլիճը, իր հոգեհմա ու անկեղծ տողերով ներկաներին տեղափոխելով սիրո և հավատի այն […]

«Հանվիր և պառկիր». Ստելա Աղաջանյանը` կարգադրիչին/տեսանյութ/

«Հանվիր ու պառկիր»,-մարտի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսպիսի խոսքերով դատական կարգադրիչին դիմեց քաղաքացիական ակտիվիստ Ստելա Աղաջանյանը: Պաճառը այն էր,որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ակտ իրականացնելով պառկել էր դատարանի միջանցքում: Նշենք, որ այս դատարանում բավականին թեժ մթնոլորտում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը: Վարդգես Գասպարիի և Ստելա Աղաջանյանի վրա կիրառվել է […]

ՄԻՊ-ն է կարգադրել.թեժ իրավիճակ Սեֆիլյանի դատին/տեսանյութ/

Հասարակական-քաղաքական գործիչ  Գագիկ Սարուխանյանին եւ «Հայ կականց ճակատի»  անդամներից Հասմիկ Սարգսյանին քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի դատարանում թույլ չտվեցին մտնել դատական նիստերի դահլիճ, որտեղ շարունակվում է  «Հիմնադիր խորհրդարանի»  առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Կարգադրիչները  պատճառաբանում են, թե նախորդ դատական նիստին նրանք հեռացվել են նիստերի դահլիճից դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի որոշմամբ։ Գագիկ սարուխանյանը պահանջեց […]

«Դրանց քիթ ու մռութը ջարդելու ժամանակն է ու եթե պետք է դա կանենք զենքով».բացահայտում Սեֆիլյանի դատին/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  2-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը դատավորից ընդմիջում խնդրեց, որովհետև իր պաշտպանական ճառը ներկայացնելու համար համապատասխան սարքավորում […]

Արդեն լկտիության վերջին աստիճանն է, էլ մի խոսա. Սեյրան Սարոյան (տեսանյութ)

«Որ Վազգենի անունը տվիր, էլ մի խոսա: Դա անամոթություն է էլի»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության առաջարկի մասին՝ վերանվանել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը: Պատգամավորի խոսքով՝ անամոթություն է առաջարկել փոխել ազգային հերոսի անվան փողոցը: «Արդեն լկտիության վերջին աստիճանն է: Ի՞նչ է նշանակում, թղթի վրա […]

Փաշինյանն աղմուկ բարձրացրեց նախագահի թեկնածուի ընտրության ժամանակ (տեսանյութ)

ԱԺ-ում ՀՀ նախագահի քվեարկության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Հաշվիչ հանձնաժողովի անդամների միջև: Մասնավորապես Փաշինյանը հայտարարեց, թե Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը իր մեջքի հետևում կանգնած հետևել է իր քվեարկությանը: Մելիքյանն էլ արձագանքեց, թե նման բան չի եղել: «Ոչ միայն կարող են տեսնել, թե ինչպես ենք քվեարկում, այլեւ կարող են տեսնել, թե […]

Իշխանություններն Արմեն Սարգսյանին թակարդի մեջ են դրել. Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիասթափված է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ելութից, որ ունեցավ երեկ խորհրդարանում։ Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ որ երեկվա ելույթից հետո «Ելք»-ի դիրքորոշումը չի փոխվել, իրենք դեմ են քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը:  «Ես չէի մտածի, որ Արմեն Սարգսյանը, լինելով այդքան փորձառու և այդպիսի կենսագրության տեր մարդ, ՀՀ նախագահի թեկնածուի […]

Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի. Շարմազանով (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ բոլոր փաստաթղթերը, որ պետք է ներկայացվեին նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կողմից, ներկայացվել են: «Նա որևէ լեգիտիմության խնդիր չունի, դա կոնկրետ մեկ քաղաքական ուժի խնդիրն է, ինչպես ես ասացի՝ եթե իշխանությունը քայլի ծովի վրայով, կգտնվեն գործիչներ, որ կասեն, թե իշխանությունը լողալ չգիտի»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա: ՀՀԿ-ական պատգամավորի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի