18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Հանվիր և պառկիր». Ստելա Աղաջանյանը` կարգադրիչին/տեսանյութ/

«Հանվիր ու պառկիր»,-մարտի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսպիսի խոսքերով դատական կարգադրիչին դիմեց քաղաքացիական ակտիվիստ Ստելա Աղաջանյանը: Պաճառը այն էր,որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ակտ իրականացնելով պառկել էր դատարանի միջանցքում: Նշենք, որ այս դատարանում բավականին թեժ մթնոլորտում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը: Վարդգես Գասպարիի և Ստելա Աղաջանյանի վրա կիրառվել է […]

ՄԻՊ-ն է կարգադրել.թեժ իրավիճակ Սեֆիլյանի դատին/տեսանյութ/

Հասարակական-քաղաքական գործիչ  Գագիկ Սարուխանյանին եւ «Հայ կականց ճակատի»  անդամներից Հասմիկ Սարգսյանին քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի դատարանում թույլ չտվեցին մտնել դատական նիստերի դահլիճ, որտեղ շարունակվում է  «Հիմնադիր խորհրդարանի»  առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Կարգադրիչները  պատճառաբանում են, թե նախորդ դատական նիստին նրանք հեռացվել են նիստերի դահլիճից դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի որոշմամբ։ Գագիկ սարուխանյանը պահանջեց […]

«Դրանց քիթ ու մռութը ջարդելու ժամանակն է ու եթե պետք է դա կանենք զենքով».բացահայտում Սեֆիլյանի դատին/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  2-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը դատավորից ընդմիջում խնդրեց, որովհետև իր պաշտպանական ճառը ներկայացնելու համար համապատասխան սարքավորում […]

Արդեն լկտիության վերջին աստիճանն է, էլ մի խոսա. Սեյրան Սարոյան (տեսանյութ)

«Որ Վազգենի անունը տվիր, էլ մի խոսա: Դա անամոթություն է էլի»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության առաջարկի մասին՝ վերանվանել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը: Պատգամավորի խոսքով՝ անամոթություն է առաջարկել փոխել ազգային հերոսի անվան փողոցը: «Արդեն լկտիության վերջին աստիճանն է: Ի՞նչ է նշանակում, թղթի վրա […]

Փաշինյանն աղմուկ բարձրացրեց նախագահի թեկնածուի ընտրության ժամանակ (տեսանյութ)

ԱԺ-ում ՀՀ նախագահի քվեարկության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Հաշվիչ հանձնաժողովի անդամների միջև: Մասնավորապես Փաշինյանը հայտարարեց, թե Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը իր մեջքի հետևում կանգնած հետևել է իր քվեարկությանը: Մելիքյանն էլ արձագանքեց, թե նման բան չի եղել: «Ոչ միայն կարող են տեսնել, թե ինչպես ենք քվեարկում, այլեւ կարող են տեսնել, թե […]

Իշխանություններն Արմեն Սարգսյանին թակարդի մեջ են դրել. Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիասթափված է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ելութից, որ ունեցավ երեկ խորհրդարանում։ Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ որ երեկվա ելույթից հետո «Ելք»-ի դիրքորոշումը չի փոխվել, իրենք դեմ են քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը:  «Ես չէի մտածի, որ Արմեն Սարգսյանը, լինելով այդքան փորձառու և այդպիսի կենսագրության տեր մարդ, ՀՀ նախագահի թեկնածուի […]

Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի. Շարմազանով (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ բոլոր փաստաթղթերը, որ պետք է ներկայացվեին նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կողմից, ներկայացվել են: «Նա որևէ լեգիտիմության խնդիր չունի, դա կոնկրետ մեկ քաղաքական ուժի խնդիրն է, ինչպես ես ասացի՝ եթե իշխանությունը քայլի ծովի վրայով, կգտնվեն գործիչներ, որ կասեն, թե իշխանությունը լողալ չգիտի»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա: ՀՀԿ-ական պատգամավորի […]

Ես կհամոզեմ Սերժ Սարգսյանին. գեներալ (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի խոսքով՝ ՀՀԿ-ում որևէ քննարկում չի եղել՝ կապված վարչապետի թեկնածուի հետ: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Henaran.am-ի հարցին, թե իր անձնական կարծիքով նախագահ Սերժ Սարգսյանը պիտի դառնա վարչապետ, նա պատասխանեց. «Սաղ ազգով Աստված պիտի կանչենք, եթե էդ մարդը գա: Համ ասում եք՝ Ալիևը Երևանն է […]

Իշխանափոխությունը անխուսափելի է /տեսանյութ/

«Ես կոնկրետ առաջնորդի չեմ պատկերացնում: Իշխանափոխության գնալու համար պետք է միավորված ընդդիմություն, որը նպատակային քայլեր կանի: Չկան առանձին ուժեր, որոնց պատկերացնում եմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընդդիմադիր երիտասարդ, ուսանող Գեղամ Ադյանը: Նա նշում է, որ իշխանափոխությունը անխուսափելի է: Ադյանը նշում է, որ անիմաստ էր նախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրելը, քանի որ խորհրդարանում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միավորված […]

Այնպես չանենք, որ հավես չունենա, տնից դուրս գա. Սարոյանը՝ նախագահի թեկնածուից

«Բոլորդ էլ տեսնում եք, որ Արմեն Սարգսյանը լուրջ մարդ է, բերեք, բոլորով օգնենք, այնպես չանենք, որ հավես չունենա, նույնիսկ, որ տնից դուրս գա, գնա գործի»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչ է փոխելու նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն ընտրվելու դեպքում, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Նա հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանը նոր ներդրումներ կբերի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի