24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Աղջիկը երազում է հայտնի ֆուտբոլիստ դառնալ, իսկ մայրը` տուն ունենալ

«Շիրակ կենտրոնը» 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհալիպատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին: Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացնում ենք աղջիկների «Գյումրի» ֆուտբոլային թիմի առաջատար խաղացող Օքսանայի և նրա ընտանիքիապրելակերպի մասին պատմող տեսանյութ: Նրանք երկուսով՝ մայր ու աղջիկ, բնակվում են Գյումրու ծայրամասերից մեկում, Ախուրյան գետի ափին,կիսախարխուլ դոմիկում: Մայրը հազարավոր այլ գյումրեցիների նման մշտական աշխատանք չունի: Հիմնականում ամռան ամիսներին աշխատում է մոտակաանասնապահների մոտ: Նրանք տնակը տեղադրել են գետափնյա սարալանջին, ապա աղյուսապատել են, սակայն այդ տարածքներում մշտական սողանքներիպատճառով տնակի պատերին խորը ճաքեր են առաջացել, և դրանք ամեն պահ հնարավոր է փլվեն: Օքսանան «Թռչունյան տուն» հատուկ խնամքի կենտրոնի սանէ և երազում է հայտնի ֆուտբոլիստ դառնալու մասին, իսկ մայրը, բնականաբար, տուն ունենալու:

Պատերազմ չի լինելու. դրա համար պատճառներ կան (տեսանյութ)

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ասում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհերը ավելի քիչ կարող էին լինել, քան եղան: «Այն սարքերը, որ տեղադրվեցին հետո, հարց՝ ինչո՞ւ դրանք տեղադրված չէին»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց նա: Վերջինս նկատեց, որ ներկայումս հակառակորդը գիտի, որ մենք ունենք այդ սարքավորումներն, ու հենց այդ պատճառով էլ դիվերսիաներն էլ նվազել են: Հայկ […]

«Ապրիլյան քառօրյա պատերազմը հրահրել էր Թուրքիան» /տեսանյութ/

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը վստահ է՝ Ապրիլյան քառօրյա պատերազմը հրահրել էր Թուրքիան, որպեսզի հարաբերություններ պարզեր ՌԴ-ի հետ։ «Սա եղավ հիմնական պատճառը, որ Ադրբեջանը գնաց նման քայլի։ Այդ ժամանակ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռ, և Ռուսաստանը սանկցիաներ մտցրեց, այնպես որ, Թուրքիան պատերազմ հրահրեց, որպեսզի հարաբերությունները պարզի Ռուսաստանի հետ» , – ասաց բանախոսը։ Ըստ Վաղարշակ Հարությունյանն […]

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հույս ունեին, որ ապրիլին Ադրբեջանը կայծակնային հաղթանակ կտաներ. փորձագետ (տեսանյութ)

Քառօրյան ապրիլյան ռազմական լայնածավալ գործողություն էր. այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ ներկայացնելով, թե ինչ դասեր ենք քաղել ապրիլյան քառօրյայից այս 2 տարվա ընթացքում: Նա հավելեց, որ նախքան ապրիլյան պատերազմը Ադրբեջանի ՊՆ-ն մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում ԱՄՆ Պաշտպանության նախարարի հետ:  «Միացյալ նահանգները և […]

Մենաշնորհացվում է մանրածախ առտևտուրը. Սուրեն Պարսյան (տեսանյութ)

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ մենաշնորհացվում է մանրածախ առտևտուրը, ինչը խնդիրներ է առաջացնում: «2017 թվականի 5,5 տոկոս աճ է գրանցել մանրածախ առևտուրը, այն դեպքում երբ առևտրի օբյեկտների թվաքանակը կրճատվելէ 3,5 տոկոսով, հիմնականում իրենց գործունեությունը նվազեցրել են փոքր կրպակները»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց նա և հայտնեց, որ այդ աճը հիմնկանում պահովել […]

«Պայքարելու ենք, որ փրկենք երկիրը». գնդապետ Ավետիսյանի հայտարարությունը/տեսանյութ/

«Բոլորս էլ գիտենք, որ հայ ժողովուրդը դժգոհ է ստեղծված իրավիճակից և բոլորս փոփոխություն ենք ուզում: Պետք է պայքարենք, որ ՀՀ քաղաքացին ազատ ապրի և ամեն քայլի նրանց իրավունքները չոտնահարվեն: Պայքարելու ենք, որ փրկենք երկիրը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում անժամկետ նստացույց հայտարարած ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ավետիսյանը բոլոր ընդդիմադիր անհատներին և կուսակցություններին միավորման կոչ […]

Ստիպված վաճառել եմ երիկամս. ազատամարտիկին փորձում են ճնշել/տեսանյութ/

Արտաշատի տարածաշրջանի Նորաշեն գյուղի բնակիչ,  ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանությունը փորձում է ճնշել իրեն և թույլ չտալ, որ մասնակցի  ցույցերին: «Ես բազմաթիվ խաղաղ ցույցեր եմ իրականացնել արդարության հասնելու համար, բայց արդեն 1 տարի է ինձ հետպնդում են: Ոստիկանները թույլ չեն տալիս, որ ցույցերի մասնակցեմ կամ հացադուլ  հայտարարեմ: Աղջիկս ծանր հիվանդ […]

Ինչպե՞ս տարբերել բարձրորակ շոկոլադը ցածրորակից /տեսանյութ/

«Մեր օրերում իսկական, բարձրորակ շոկոլադ գնելը խնդիր է դարձել։ Հաճախ կակաոյի փոխարեն կակաոյի փոշի է գործածվում կամ բարձրարժեք յուղը փոխարինվում է ցածրորակ և ավելի էժան յուղով, մասնավորապես՝ արմավենու յուղով․ մակնշման վրա տեղեկատվություն կա այս մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց   պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը՝  ընդգծելով՝ հաճախ ինքներս ուշադրություն չենք դարձնում մակնշմանը։ «Հաշվի առնելով, որ […]

«Մեր բանակում ռեֆորմներ են տեղի ունեցել» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացում գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը պատմեց՝ Ապրիլյան պատերազմից հետո որոշ մտավորականների հետ միասին եղել է դիրքերում։ Մտավորականն ասաց՝ դիրքերից մեկում իր մտքավ մի բան է անցել․ թեև այդ իրավասությունը չի ունեցել, ամեն դեպքում, տղաներին ասել է, թե ինքը կարող է մեկին արձակուրդ ուղարկել։ «Ասացի՝ ինձ իրավունք է տրված մի շաբաթով մեկիդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի