25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երթի մասնակիցները փողոց էին փակել (տեսանյութ)

#ՄերժիրՍերժին նախաձեռնությունն ու «Հանուն Հայաստան պետության» ճակատը երթ են անցկացնում մայրաքաղաքում՝ պարբերաբար փողոցներ փակելով: Քիչ առաջ նրանք փակել էին Ամիրյան փողոցը: Ապա մասնակիցները Հանրապետության հրապարակում գնացին, հետո վերադարձան Ազատության հրապարակ:

«Պատերազմը մտավ բոլորիս տները և ոչնչացրեց բոլորիս երազանքները…».հերոսի մայր/տեսանյութ/

«Վահագն» Ռ.Հ.Բ.Հ.Կ հիմնադիր նախագահ, ազատամարտիկ  Մորուք Կարո Կարապետյանի ջանքերով կազմակերպված ապրիլոթյան տոնական ծրագրի հիմնական հասցեատերը զոհված և հերոսացած զինծառայողների մայրերն ու կանայք էին: Սևազգեստ մայրերը այդ օրը փորձում էին չարտասվել, քանի որ իրենց որդիների կողմից չհնչող շնորհավորանքի փոխարեն նրանց շնորհավորեցին անվանի և սիրված երգիչներ, ազատամարտիկներ, ՊՆ ներկայացուցիչներ: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հակառակորդի դիվերսիոն նեթափանցման  փորձը  կանխելիս […]

Ժողովրդի համախմբվածության շնորհիվ կարելի է հասնել նրան, որ յուրաքանչյուր օրը լինի առանց Սերժ Սարգսյանի. Սանասարյան (տեսանյութ)

ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն այսօր հանրահավաքի ժամանակ ելույթում նախ շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին՝ առաջին օրն առանց Սերժ Սարգսյան պաշտոնյայի անցկացնելու համար: Նա  հայտարարեց, որ ութ օր Սերժ Սարգսյանը չի լինելու իշխանության ղեկին, եւ ժողովրդի համախմբվածության շնորհիվ կարելի է հասնել նրան, որ յուրաքանչյուր օրը լինի առանց Սերժ Սարգսյանի: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ հայտարարեց, որ խորտակվող նավից […]

Վոլոդյա Ավետիսյանը միասնության կոչ արեց (տեսանյութ)

25 տարի այստեղից պայքար է գնում, ամբողջ ազգը տեղյակ է, թե այս իշխանություններն ինչ են անում իրենց հետ. այս մասին Ազատության հրապարակում «Հանուն Հյաստան պետության» հանրահավաքի ժամանակ ասաց ազատամարտիկ, նստացույց անող Վոլոդյա Ավետիսյանը: Նա միասնության կոչ արեց, կոչ արեց մի բռունցք դառնալ ու ազատվել մարդասպան ու հայրենասպան իշխանություններին: «Հաղթելու ենք»,-ասաց նա:

Եթե անձը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է, մենք նրան չենք կարող պետական դավաճան անվանել. Գ. Պետրոսյան

««Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, ուստի որևէ տրամաբանություն չկար այսօր չներկայանալու ՀՀ նորընտիր նախագահի երդմնակալությանը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Սա մեզ որևէ այլ պարտականությամբ չի կաշկանդում: Ասել ենք, հիմա էլ պնդում ենք, որ հետևողական ենք լինելու հանրապետության նախագահի աշխատանքը գնահատելու հարցում: Սա որևէ այլ իրավական հետևանք չառաջացնող […]

Ազատության հրապարակում ազատամարտիկը հացադուլ հայտարարեց/տեսանյութ/

Ազատամարտիկ Պարգև Բադոյանը վաղ առավոտից Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել: «Պահանջում եմ, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չնստի, որովհետև դրանով նպաստում ենք, որ երկիրը դատարկվի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարգև Բադոյանը: Բադոյանը նշեց, որ հացադուլը անժամկետ է: Արդեն հայտնել ենք, որ  այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 12.00-ին  Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կկայանա Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն […]

ԱԺ աշխատակազմն ավելի լավ պայմաններ է ստեղծել. Մ. Եսայան (տեսանյութ)

Այսօրվանից հանրապետությունը նոր զարգացման ընթացք է ստանում, լրագրողների հետ զրույցում ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից առաջ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Անդրադառնալով հարցին, որ երդմնակալության արարողությունը փակ է լինելու լրագրողների համար՝ Եսայանն ասաց, որ նախորդ նախագահի երդմնակալության ժամանակ էլ լրագրողների մուտքը դահլիճ արգելված էր, նրանք աշխատում էին իրենց համար նախատեսված մեդիակենտրոնից: «ԱԺ աշխատակազմն […]

Թող գոնե սուս մնան. Եղիշե Պետրոսյանի կոչը/տեսանյութ/

«Իշխանությունների կողմից մշտական բռնի ճնշումները վախի մեջ գցեցին հանրության որոշակի զանգվածի, մի մասը վախեցավ հետապնդումներից, մի հատվածն էլ ուղղակի ժամանակ չունի, քանի որ մարդիկ հացի խնդիր են լուծում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երաժիշտ, «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնության  հիմնադիրներից Եղիշե Պետրոսյանը: Եղիշե Պետրոսյանը կոչ է անում  բոլոր կանխատեսումներ անողներին.«Ես կոչ կանեի բոլոր նրանց, ովքեր իրանց դրել են Նաստրադամուսի […]

«Ազատամարտիկները միշտ պատրաստեն պատերազմել և հաղթել»/տեսանյութ/

«Ադրբեջանցիները կփորձեն լարվածություն ստեղծել, սակայն դուխ չեն անի պատերազմի սկսել, եթե իհարկե սատարող չլինի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Գևորգ Գրիգորյանը: Գրիգորյանը նկատում է՝ քաղաքականությամբ թող զբաղվեն քաղաքական գործիչները, իսկ ազատամարտիկները միշտ պատրաստեն պատերազմել և հաղթել: «Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում և մեզ հասու խնդիր է այն, որ փորձ ունեցողներով՝ ամեն […]

Այդ իրավիճակում Ալիևը լայնամասշտաբ պատերազմ կսկսի/տեսանյութ/

«Աշխարհաքաղաքական գործընթացներն այնպիսին են, որ Ադրբեջանի իշխանությունը չի կարողանա պատերազմի գնալ: Գուցե մինչև աշուն այլ իրավիճակ լինի ու Ալիևը չընտրվի, այդ դեպքում շատ բան է հնարավոր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Իսագուլյանը նկատում է, որ Ալիևը չընտրվելու դեպքում, իր ժողովրդի ընդվզումը ճնշելու համար կարող է լայնամասշտաբ պատերազմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի