25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նույն հաջողությամբ նրանք Սերժ Սարգսյանին կարող էին հռչակել թագավոր, կայսր. թեժ իրավիճակ Հանրապետության հրապարակում/տեսանյութ/

  «Այսօր տեղի է ունեցել մի իրադարձություն, որը մի կողմից շատ զայրացնում է, մյուս կողմից ահավոր խնդալու է»,-այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության  պատգամավոր Արարատ Միրզոյանը։ «Մի խումբ մարդիկ հավաքվել են մի շենքում եւ Սերժ Սարգսյանի անունը դրել են վարչապետ։ Նույն հաջողությամբ նրանք Սերժ Սարգսյանին կարող էին հռչակել թագավոր, կայսր […]

Փաշինյանը քայլեց դեպի ՀՀԿ գրասենյակ եւ հայտարարություն արեց/տեսանյութ/

Հանրապետության հրապարակում գտնվող Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը ցուցարարների ուղեկցությամբ քայլեցին դեպի ՀՀԿ գլխավոր գրասենյակ, որտեղ նրանց դիմավորեց ոստիկանական պատը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոստիկանների հետ խոսելու եւ հայտարարելու բան ունի։ Դիմելով իրեն մոտեցած ոստիկանին՝ Փաշինյանն ասաց, որ տեղեկություններ կան իրենց շարժման մեջ սադրիչներ ներդնելու մասին։ «Ինձ ասել են, որ սադրիչներն այսօր փորձելու են ժողովրդին […]

Կառավարության և ՀՀԿ գրասենյակի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում/տեսանյութ/

ՀՀ կառավարության և ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ շարունակվում են ոստիկանական ուժերի կուտակումները: Արդեն հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ երկրում թավշյա հեղափոխություն է իրականացնելու: Նա բոլորին կոչ արեց դուրս գալ փողոց, շրջափակել կառավարական հաստատություններն ու նստացույցեր կազմակերպել: Այս հայտարարությունից հետո երթ մեկնարկեց, որի ընթացքում ցուցարարները սկսեցին գերատեսչական շենքեր շրջափակել: Այս պահին շրջափակված […]

Կարևոր է՝ ով է նավապետը. Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանից (տեսանյութ)

Խորհրդարանի հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի թեկնածության հարցը ելույթի խոսքով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նկատեց, որ այսօր հիշարժան օր է հայոց խորհրդարանում և երկրում, առաջին անգամ ընտրում ենք առաջին խորհրդարանական երկրի վարչապետին: Նա նշեց, որ ԱԺ մեծամասնություն ձևավորվեցին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: «Ըստ չգրված օրենքի՝ իշխող մեծամասնության ղեկավարը բոլոր պառլամենտական երկրներում առաջադրվում է […]

Գուցե ոմանք գիշերել են, ոմանք՝ ոչ, ես չեմ մնացել այստեղ. Աշոտյան

«Կարծում եմ՝ այս մի քանի օրերի գործողությունների մասնակիցները ժամանակին տարբեր քաղաքական ուժերի ձայն տված քաղաքացիներ են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։   «Բացառում եմ, որ այսօրվա իրադարձությունները 2017-ի խորհրդարանական ընտրությունների շարունակությունն են, հետևաբար արդյունքներ վերլուծել, թե ում են այդ ժամանակ ընտրել քաղաքացիները, տեղին չէ», – նշեց Աշոտյանը։   Դիտարկմանը, թե […]

Ցուցարարները շրջափակեցին դատախազության շենքը/տեսանյութ/

Քիչ առաջ ցուցարարները շրջափակեցին դատախազության շենքը։ Այնտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցուցարարների մի մասը կմնա այս շենքի մոտ, իսկ մյուս հատվածը կշարժվի այլ շենքեր շրջափակելու։ Իսկ դատախազության շենքի շրջափակումը Փաշինյանը վստահեց Դավիթ Սանասարյանին։

Երբ հազարավոր մարդիկ են, կարող է կայծից բոց բորբոքվել. Ա. Վարդանյան (տեսանյութ)

«Մենք անում ենք մեր գործառույթները, ԱԺ նիստը գումարվում է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա դրսում կանգնած քաղաքացիներին և ուժային կառույցներին հորդորեց, որ երկուստեք խոհեմություն հանդես բերեն և թույլ չտան բախումներ: Հարցին` հնարավոր է պատգամավորները կենդանի պատ կազմեն ինչպես «էլեկտրիկ Երևանի» ժամանակ, նա ասաց, որ այս պահին հնարավոր չէ, որովհետև […]

Թավշյա հեղափոխության մեկնարկը տրված է․ Փաշինյանը հայտարարեց/տեսանյութ/

Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիայի հրապարակում արեց իր կարեւոր հայտարարությունը։ «Այս պահից սկսված՝ տրվում է Թավշյա հեղափոխության մեկնարկը»,- ասաց նա։ Փաշինյանը նշեց, որ բազաթիվ քաղաքացիներ փակել են Երեւան-Իջեւան մայրուղին, Գյումրիի փողոցները։ Նա նշեց, որ պայքարը լինելու է ցանցային, հայտնեց, որ բազմաթիվ քաղաքերում դասադուլ ու գործադուլ է հայտարարվել։ Փաշինյանի խոսքով՝ մի խումբ երիտասարդներ շրջափակել […]

Մենք իհարկե որոշում ունենք՝ քվեարկության ձևի և բովանադակության հետ կապված

«Մենք իհարկե որոշում ունենք՝ քվեարկության ձևի և բովանադակության հետ կապված»,-այսօր Ազգային ժողովի հատուկ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա խմբակցության անունից ինքն է ելույթ ունենալու և չի ցանկանում առաջ անցնել: Ըստ Մելքումյանի՝ երկրում շատ չլուծված խնդիրներ կան, և երկրում պետք է հանրային հասարակական կոնսեսուս: «Շատ պետք է աշխատել, լսել […]

Դեմ ենք քվեարկելու, մեր ելույթներում ամեն ինչ կասենք․ Էդմոն Մարուքյան

Քիչ առաջ Ազգային ժողով ժամանեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենք բնականաբար մասնակցելու են նիստին, դեմ են քվեարկելու վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին եւ իրենց ելույթներում ամեն ինչ կասեն։ Մարուքյանը նշեց նաեւ, որ որքանով ինքն է հասկացել Նիկոլ Փաշինյանի ելույթից, Փաշինյանն ինքն էլ կներկայանա նիստին։ Նա նաեւ տեղեկություններ ուներ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված