25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը (տեսանյութ)

«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը, լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։   «Ունենք բացականեր, ովքեր արտերկրում են, բայց հաշվի առելով «Ելք»-ի և ՀՅԴ ստորագրությունները՝ կարծում եմ՝ մեկ երրորդ ապահովելու համար դա բավարար է», – ասաց Զոհրաբյանը։

Չի բացառվում՝ Աղվան Վարդանյանը հեռացվի ՀՅԴ-ից (տեսանյութ)

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Աղվան Վարդանյանը պիտի վայր դնի մանդատը և վայր է դնում: Աղվան Վարդանյանը, հիշեցնեք, չենթարկվե կուսակցական որոշմանը և կողմ չքվեարկեց Նիկոլ Փաշինյանին: Արմեն Ռուստամյանն այսօր չբացառեց, որ Վարդանյանը նաև կուսակցությունից կհեռացվի:

Որևէ կիրթ ու պրոֆեսիոնալ մարդ չպիտի անհանգստանա, թե ինչ կլինի իր ապագայի հետ. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայտարարություններին, թե այս կամ այն անձին ինչ-որ պաշտոններ են խոստացվել, օրինակ ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանին՝ ԱԱԾ պետ, քանի որ ինքը կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Միրզոյանն ասաց, որ ասվել է, որ այդ տարբերակը կարող  է դիտարկվել, սակայն ոչ ոք ոչ մի պաշտոնի համար […]

Աստված տա՝ այն մտահոգությունները, որ ես ունեմ, փարատվեն. Շարմազանով (տեսանյութ)

«Կոնկրետ ես իմ դիրքորոշումը չեմ փոխել, այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է, երկրի ապագայի ու վարչապետի թեկնածուի վերաբերյալ ունեցել եմ հայեցակարգային մատեցումներ և ունեմ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ խմբակցությունն էլ արդեն իր դիրքորոշումը հայտնել է, մայիսի 8ին ՀՀ-ն կունենա ընտրված վարչապետ, որովհետև […]

Չի կարելի որևէ մեկին մեղադրել կամ պիտակավորել իր դիրքորոշման և կարծիքի համար. Կոստանյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն ասում է, որ տեղեկություն չունի, թե կուսակցությունում քննարկվել է թեկնածու առաջադրելու-չառաջադրելու հարցը: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:  Հարցին, թե ինչպես է վերաբերում ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի՝ կողմ քվեարկությանը, և հնարավոր է, որ նոր ՀՀԿ-ականներ մեկ շաբաթվա ընթացքում միանան ու կողմ քվեարկեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, […]

Եղվարդցիները նստած են փողոցում /տեսանյութ/

Եղվարդցիներն այսօր վաղ առավոտից փակել եմ Երևան-Եղվարդ ճանապարհը: Եղվարդցիները նստած են գետնին և այդօրինակ երթը գրեթե մեկ կիլոմետր է ձգվում: Այս քայլով բողոքավորները սատարում են Նիկոլ Փաշինյանին: Արդեն հայտնել ենք, որ մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստին կազմակերպվեց քվեակություն վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի համար: Կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ քվեարկեց 56 պատգամավոր: […]

Եթե մենակ ես եմ, կհրաժարվեմ. Հակոբ Հակոբյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասում է, որ հիմա դեռևս ժամանակ չէ, որ ասեն ՀՀԿ-ն հետո վարչապետի թեկնածու կունենա, թե ոչ: Այս մասին Հակոբյանը նշեց այսօր Ազգային ժողովում լրարողների հետ զրույցում: Հարցին, թե հնարավոր է, որ հաջորդ շաբաթ ՀՀԿ-ն մտափոխվի ու կողմ քվեարկի Փաշինյանի թեկնածությանը, նա պատասխանեց. «Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»: Իսկ հարցին, […]

Մեկ բառով սա նշանակում է պատերազմ հայտարարել սեփական ժողովրդին. Զոհրաբյան (տեսանյութ)

«Ծառուկյան»խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ եթե ՀՀԿ-ական պատգամավոների երեկվա ելույթներն անկեղծ էին, նրանք պիտի այդպես չքվեարկեին: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Մեկ բառով սա նշանակում է պատերազմ հայտարարել սեփական ժողովրդին, իսկ նրանք, ովքեր սեփական ժողովրդին պատերազմ են հայտարարել, անպայմանորեն ջախջախվել ու պարտվել են»,-նկատեց նա: Զոհրաբյանը նաև հայտարարեց, թե չի […]

«Ծառուկյան» դաշինքը շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին նաև փողոցում

«Ծառուկյան» դաշինքը շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին նաև փողոցում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նրա խոսքով՝ երկրում ստեղծվել է աննախադեպ վիճակ, որի հետ պետք է հաշվի նստել: «Մեր որոշումը քաղաքական բոյկոտ էր, որպեսզի նրանք սթափվեն և հետևություններ անեն», – նշեց Էնֆիաջյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության կողմից ԱԺ նիստը բոյկոտելուն:  […]

Ես չեմ կասկածում, որ 7 օր հետո էլ իրենք դեմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանը թեկնածությանը. Զոհրաբյան (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ ՀՀԿ-ն, իրենց իսկ կարծիքով, ընտրել է իր համար չարյաց նվազագույնի տարբերակը: «Ես չեմ կասկածում, որ 7 օր հետո էլ իրենք դեմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանը թեկնածությանը, և ըստ Սահմանադրության մինչև 45 օր պիտի կայանան արտահերթ ընտրություններ: Այս կերպ ՀՀԿ-ն, որը, կարծում եմ, այլևս չի գնա Հանրապետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված