24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԱԱԾ-ի սենսացիոն տեսանյութը Մանվել Գրիգորյանի առանձնատնից /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում […]

Եկեք ձեռք սեղմենք. Կարեն Գրիգորյանը՝ Դոն Պիպոյին /տեսանյութ/

Էջմիածնի քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդիn` Կարեն Գրիգորյանը, իր դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին ու ցույցերի կազմակերպիչներին հաշտության կոչ  է անում: Այսօր լրագրողների հետ հանդպմանը Կարեն Գրիգորյանը հայտարարել է,  որ մտադիր չէ իրավիճակը սրել եւ 17:00-ին նրանց հրավիրել է Էջմիածնի հաշտության նստարանին նստել եւ հաշտության ձեռք սեղմել: «Եկեք նստենք, իրար ձեռք սեղմենք: Եթե ուզենան գան […]

Վարչապետը պետք է ստեղծի դատաիրավական համակարգ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը ասաց,  որ թեև քաղբանտարկյալներին առնչվող  հարցում շատ վտանգավոր կողմեր կան, բայց ինքը ընդհանուր առմամբ բավականին դրական է գնահատում ստեղծված իրավիճակը. «Այնքան երկար ժամանակ ենք սպասել արմատական փոփոխությունների, որ բնական է, որ այս փոփոխությունները բոլորիս ուրախացրեցին»,-ասաց նա: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ անդրադառնալով […]

Վստահեք Նիկոլ Փաշինյանին եւ սպասեք

«Մենք պետք է վստահության քվե տանք այն մարդկանց,  ովքեր նշանակում են պաշտոնյանների», -այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Խաչատրյանի խոսքով՝ թե ԲՈԿ-ի և թե ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահը նշանակվել են վարչապետի կողմից, և մենք պետք է սպասենք՝ տեսնելու համար, թե ինչպես են դրսևորովում այս […]

Եկամտային հարկի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հարկային օրենսգրքում եկամտային հարկի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել: «Հիմա վճարման հետ կապված կառավարությունը մեղմացնող մի որոշման է գնացել, ովքեր վճարում էին մինչև հուլիսի 1-ը  կսկսեն վճարել ավելի քիչ, ինչի արդյունքում տարբերություն […]

Կեղծիք, դարձյալ կեղծիք

 Նունե Եսայանը անդրադառնալով 2008 թ.-ի մարտի 1-յան իրադարձությունների ժամանակ իրեն վերագրած այն կարծիքին, թե իբրև երգչուհին մարտիմեկյան զոհերի հասեցին ասել է «Թող չգնային չզոհվեին» , ասաց, որ իր հայտնած կարծիքը, չի համապատասխանում այն լուրերին, որոնք տարածվել են: «Ինձ զանգեց մի աղջիկ և ասաց՝  ի՞նչ կարծիքի եք կատարվածի վերաբերյալ, ասեցի՝ ի՞նչ պետք ա կարծեմ, ի՞նչ գործ ունեին այդ […]

Նունե Եսայանը պարզաբանում է /տեսանյութ/

Երգչուհի Նունե Եսայանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանումներ ներկայացրեց իր անվան շուրջ շրջանառվող տեղեկությունների առնչությամբ: Նա ասաց, որ հինգ տարի առաջ իրեն հարազատ մարդը խնդրել է երաշխավոր կանգնել, և նա համաձայնել է, ինչն այսօր խնդիրներ է հարուցել: Հիշեցնենք, օրերս հրապարակվել էր փաստաբան Դավիթ Ասատրյանի նամակը՝ ուղղված պատկան մարմիններին: Դրանում ներկայացված էր գործի նախապատմությունը, համաձայն որի՝ քաղաքացի […]

ՀՀԿ վերնախավը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեց Անդրանիկ Մարգարյանի շիրիմին /տեսանյութ/

Հայաստանի հանրապետական կուսակցության վերնախավը ՀՀԿ նախագահ, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հարգել է կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը։ Հանրապետականներն Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը Մարգարյան ընտանիքի անդամների հետ Պանթեոնում ծաղիկներ են խոնարհել Անդանիկ Մարգարյանի շիրիմին։ Պանթեոն են այցելել նաեւ քաղաքացիներ, Անդրանիկ Մարգարյանի գաղափարների համակիրներ։ ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 67 տարեկան: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված