29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արցախում պատերազմը կպայթի

Arcakh-zoravarjutyun

Ըստ  «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի՝ Արցախյան իրավիճակը մենք պետք է դիտարկենք այլ կոնտեքստում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ Արցախը այլևս զուտ հայ-ադրբեջանական բախման կարգավիճակ չունի. «Արցախն արդեն տարածաշրջանային և գլոբալ պայթուցիկ կետերից մեկն է, որով որոշակի հարցեր են ուզում լուծել այն ուժերը, որոնք ցանկանում են  քաոս ստեղծել և դրանով պահել սեփական իշխանությունը» : […]

Ե՞րբ կիջնի լույսի սակագինը (տեսանյութ)

արթոր գրիգորյան

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո վերահաստատեց, որ անապահով ընտանիքների համար 10 դրամով կիջեցվի էլեկտրաէներգիայի սակագինը:  Հարցին, թե եթե ՀԷՑ-ը կարող էր նվազեցնել, ինչու նախկինում չի արել, նա արձագանքեց՝ չգիտի: «Բանակցել ենք, և ՀԷՑ-ը պատրաստ է: Եթե վերջնական որոշում կայացվի, դա հնարավոր կլինի անել հուլիսի 1-ից»,-նկատեց նախարարը: Այլ մանրամասներ նա […]

Գազի սակագինը կվերանայվի (տեսանյութ)

գազ

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը 2019 թվականին նախատեսվում է վերանայել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ի պատասխան վարչապետի՝ գազի սակագնի վերանայման հետ կապված հարցի: «ՌԴ-ի հետ ունենք պայմանավորվածություն, որով մինչև տարեվերջ սահմանի վրա գազի սակագինը կազմում է 150 դոլար: Այն տարեվերջին պետք է վերանայենք: Սակագնի նվազեցման հարցում ունենք ռիսկ դոլար-դրամ արժույթի հետ […]

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորում շեշտակի փոփոխություն տեղի չի ունենա. ԱԳՆ (տեսանյութ)

ռուբեն

 ՀՀ արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանի արտաքին հարաբերություններում կարևորն այն է, որ երկրի պետական շահը լինի առաջնահերթություն: «Իմ կարծիքով՝ տարիներ շարունակ այդ հարցում խնդիրներ են եղել, բայց ես չէի ուզի խոսել նախկին Հայաստանի մասին, մենք նոր Հայաստանում ենք, և այստեղ ամեն ինչ փոխվում է», – կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց […]

Ո՞ր ոլորտներն է թիրախավորելու Դավիթ Սանասարյանը (տեսանյութ)

դավիթ սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր քննարկում կունենան վարչապետի հետ, որտեղ էլ կորոշեն, թե որ ոլորտներում են առաջնահերթ սկսվելու ուսումնասիրությունները: Մանրամասները՝ տեսանյութում:

Մենք քննադատելու ենք, բայց զավզակություն չենք անելու. ՀՀԿ

հհկ խմբակցություն

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ քննադատությունը նաև օժանդակություն է: «Երբ մենք ենք եղել իշխանություն, ես մեր ընդդիմադիրների առողջ քննադատությունը ընդունել եմ որպես օժանդակություն, մենք քննադատելու ենք, բայց զավզակություն չենք անելու, փաստերով ենք խոսելու»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց նա: Շարմազանովը նշեց՝ իրենք շահագրգիռ են, որ Փաշինյանի կառավարությունը հաջողի: «Մենք հո […]

Բունտ կանեմ նախարարության առջեւ. Անահիտ Բախշյան (տեսանյութ)

12063710_10154086139523501_8530265778428114943_n

Երեւանի ավագանու Ելք խմբակցության անդամ  Անահիտ Բախշյանը հայտարարում է, որ ԿԳ նախարարության առջեւ բողոքի ակցիա կնախաձեռնի, եթե հանկարծ որոշում կայացվի կասեցնել «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը: «Արարատյան բակալավրիատը» Հայաստանի ավագ դպրոցների տեսլականն է: Եթե հանկարծ ուզենան «Արարատյան բակալավրիատ  ծրագրից հրաժարվեն,  ես անձամբ բունտ եմ անելու ԿԳ նախարարության շենքի դիմաց, այդ ծրագիրը այն ծրագիրն է, որ […]

«Էշ-էշ մի խոսա». ԱԺ-ում կրքերը հունից դուրս եկան (տեսանյութ)

405CB07D-9C17-4249-8803-86ADB1301113-1-620x330

Հարգելի Պարոն Մելքումյան, խնդրում եմ այսուհետ ելույթ ունենալիս նախագահ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել քաղաքական բռնապետ արտահայտությունը: Այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ հավելելով, որ պետք չի ասել բաներ, որոնց համար հաջորդ պահին հնարավոր է զղջալ: Մելքումյանն էլ արձագանքեց. «Հարգելի պարոն Ֆարմանյան, զսպեք ձեր մոլուցքը […]

ՀՀԿ-ն մասնակցելու է բոլոր քաղաքական գործընթացներին. Շարմազանով (տեսանյութ)

շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ այսօր պետք է նստել ու քննարկել, թե ինչն է լավ արել ՀՀԿ-ն, ինչը՝ վատ: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Մենք հեռացել ենք գործադիր իշխանությունից այլևս»,-հիշեցրեց նա: ՀՀԿ խմբակցությունից հեռացածների մասին նա նշեց, որ դա նրանց որոշումն է, ինքը չի ցանկանում որակումներ տալ: «Ես բացասական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի