16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ցավալի է, որ ԲՀԿ-ի պես ուժը անցել է խորհրդարան. ԱԱԿ /տեսանյութ/

«Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ  Հայկ Գրիգորյանը ուրախ է, որ «Իմ քայլ»-ը դաշինքը  մեծամասնություն է կազմելու խորհրդարանում: Բայց նրանց համար ցավալի է ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի անցումը խորհրդարան: «Ընտրություններին քաղաքացիներն ընտրեցին «Իմ քայլ»-ին  ՀՀԿ-ից  հրաժարվելու համար»,- նման կարծիք հայտնեց «Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը: Կուսակցության համար գերխնդիր էր քաղաքականություն մտնելը: Ինչը, ըստ նրա՝ ստացվել է: […]

Եթե Ծառուկյանի թիկնազորի պետը չառաջադրվեր, մենք երկրորդ տեղում կլինեինք. Արման Բաբաջանյան /տեսանյութ/

«ԲՀԿ ղեկավարի կողմից բազմիցս հայտարարվել է, որ իրենք չեն կարող լինել ընդդիմություն։ Հետևաբար, հաշվի առնելով այդ հանգամանքը, նրանց խոցելիությունը, նաև այն, որ քաղաքականությունը և բիզնեսն այդպես էլ չեն տարանջատվել նաև նոր Հայաստանում, մենք պնդում ենք, որ խորհրդարանական հատվածում ընդդիմադիր լինելու ռեսուրսն ունի միայն ԼՀԿ-ն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ […]

Տղա ջան, ես խղճում եմ քեզ. Դավիթ Շահնազարյանը՝ «կեցցե՜ Նիկոլը» վանկարկող երիտասարդին /տեսանյութ/

ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որն ասել էր՝ «հիմք չկա Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ բերման ենթարկելու»։ «Պարոն Վանեցյանը որտեղի՞ց գիտի հիմք ունեն, թե չունեն, ինքը չի որոշում, Նիկոլ Փաշինյանն է որոշում, ուրիշ բան, որ դեռևս իրեն տեղյակ չի պահել», – ասաց նա։ Դավիթ Շահնազարյանը նշեց, թե ԱԱԾ-ն […]

Բոլորի համար ուզում եմ ազատ, արդար և համերաշխ Հայաստան. Սուրեն Սահակյան /տեսանյութ/

6/17 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը: «Քվեարկեցի հանուն հեղափոխական Հայաստանի: Իմ, երեխայիս ու բոլորի համար ուզում եմ ազատ, արդար և համերաշխ Հայաստան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Սահակյանը: Հարցին՝ եթե չհայտնվեք խորհրդարանում, ի՞նչ եք անելու, Սուրեն Սահակյանը պատասխանեց. «Մենք շատ գործեր ունենք անելու: «Քաղաքացու որոշումը» 26 օր է, ինչ կա, […]

Դա կլինի քարոզչություն, օրենք եք խախտում. Լևոն Տեր-Պետրոսյան /տեսանյութ/

Քիչ առաջ Երևանի թիվ 9/18 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ «Դա կլինի քարոզչություն, օրենք եք խախտում»,- ասաց նա։ Տեր-Պետրոսյանը «քարոզչություն» որակեց նաև հարցը, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի ձերբակալության վերաբերյալ։ Հարցին՝ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մտահոգություններ ունե՞ք, […]

Նախկին ընտրություններին բնորոշ բոլոր ընտրախախտումներն առկա են այս ընտրություններում. Արփինե Հովհաննիսյան

Քվեարկել եմ հանուն ավելի ուժեղ, ավելի ժողովրդավար Հայաստանի՝ գիտակցումով և խորը հավատով, որ չնայած տարբեր բաժանարար գծերին՝ ՀՀ-ն մեր բոլորի միասնական հայրենիքն է»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ միասնական հայրենիքում առկա խնդիրներով պետք է բոլորը մտահոգված լինեն։ «Դրանց համար պատասխանատվություն նորից կրում ենք բոլորս։ […]

Դո՛ւք եք նշանակել Ռոբերտ Քոչարյանին մեղավոր, դո՛ւք. Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին /տեսանյութ/

«Եթե դա իշխանության կողմից կազմակերպված օպերացիա էր, այդ օրն ԱԱԾ տնօրենը Շվեյցարիայում չէր լինի, վարչապետը Սանկտ Պետերբուրգում չէր լինի։ Մենք ընդհանրապես այդ պատմության մեջ ներքաշվել ենք ուրիշների կողմից, և ես այդ թեմայի վերաբերյալ ԱԺ-ում մանրամասն պարզաբանումներ տվել եմ, և, երբ վերջին գաղտնալսումը հրապարակվեց, դու տեսաք, որ դա հաստատեց ԱԺ ամբիոնից իմ պատմածը։ Այս ձայնագրությամբ ամենակարևոր […]

Տեխնիկական սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը. երրորդ նախագահը քվեարկեց /տեսանյութ/

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ՝ Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց Ձորաղբյուրում գտնվող 29/45 ընտրատեղամասում: Սերժ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել որևէ հարցի: Ի դեպ, տեխնիկական սարքը չճանաչեց երրորդ նախագահի մատնահետքը: 

Մարտի 1-ի գործով ինձ վրա արյան մեղադրանք չի եղել. Նիկոլ Փաշինյան

Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով ինձ վրա Մարտի 1-ի գործով արյան մեղադրանք չի եղել, այսօր քվեարկությունից հետո լրագրողերի հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն իրեն է մեղադրում «որպես Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչ»։ «Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով ինձ վրա արյան մեղադրանք չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի