19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Հյուսիս-հարավ»-ի չարաշահումների՝ խոստացված բացահայտումների մասով նախարարը չի մեկնաբանում /տեսանյութ/

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այսօր լրագրողներին մանրամասներ է ներկայացրել «Հյուսիս-հարավ» մայրուղու  շինարարության հետ կապված:

Արցախի հարցում ժողովրդին հեղափոխական և հակահեղափոխականնների, սեւ-սպիտակի բաժանելը դավաճանություն է

Փետրվարի  26-ին  նախատեսված է   հանրահավաք  «Հայերի դիրքորոշումը տարածքներ հանուն խաղաղության  ՀՀՇ-ական թեզի նկատմամբ» կարգախոսով: Հանրահավաքի կազմակերպիչներից կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ անդրադառնալով վերջերս ակտիվ քննարկված «Տարածքներ խաղաղության դիմաց» թեզին ասաց, որ այդ թեզը 90-ականներից ամեն անգամ  ջրի երես են հանում կարծես թե մեր ազգի տրամադրությունը ստուգելու համար: «Սա ժողովրդի մոտ ստեղծում […]

Անցյալ չունեցող մարդը զոմբի է… շատ մտահոգիչ է, որ կրթության նախարարը կարող է այդպիսի մտքեր արտահայտել. տոմարագետ /տեսանյութ/

Թավշյա հեղափոխությունից հետո քրիստոնեությունը, եկեղեցին, հոգևորականը, հովվապետը իշխանության առաջին դեմքերի կամ հեղափոխական առանձին խմբերի կողմից հայտնվեցին հարձակումների թիրախում: Henaran.am-ը հարցազրույցների շարք է սկսում, որը նպատակ ունի ներկայացնել հասարակության այն շերտի կարծիքը, որը Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին է եւ պատրաստ է դիմակայել այդ հարձակումներին:  Արաքս Պողոսյանի հյուրը տոմարագետ Գրիգոր Բրուտյանն է: 

«Երբ որ հաց չլինի ուտելու, հացադուլ ամբողջ ժողովուրդն ա անելու». տաքսու վարորդների բողոքի ակցիան /տեսանյութ/

Փետրվարի 7-ին կառավարության մոտ հավաքված տաքսու վարորդները իրենց պահանջներն են ներկայացնում կառավարությանը: Վրդովված վարորդները պնդում են` ոչ մի բան էլ չի փոխվել, ամեն ինչ նույնն է. «տեսախցիկները պետք է վերանան»: Մանրամասները`տեսանյութում: 

Թող քամակները կտրեն փափուկ աթոռներից գնան սահման. զինվորականները բողոքում են կառավարության դիմաց /տեսանյութ/

«Մեզ համար որեւէ տարբերություն չկա՝ էսօր Նիկոլ Փաշինյանն ա կառավարության գլխին, երեկ Սերժ Սարգսյանն էր, վաղը Վարդան Մամիկոնյանը կլինի, թե Սասունցի Դավիթը, մենք պահանջում ենք պետությունից, որպեսզի կատարի իր պարտավորությունները, որոնք ամրագրված են պայմանագրով, այլ ոչ թե հակասահմանադրական ինչ-որ նախագծեր բերել, հորինվածքներ անել»:   Կառավարության շենքի դիմաց նախկին սպաները կրկին բողոքի ակցիա են անում: Նրանց պահանջը […]

Ռոբերտ Քոչարյանը կթաքնվեր քննությունից եւ կխոչընդոտեր. դատախազ /տեսանյութ/

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Անփոփոխ մնաց կալանքի ժամկետը երկարաձգելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։ «Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ»,- լրագրողներին ասել է մեղադրող դատախազ Վահագն Մուրադյանը: Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանի այս որոշումը բացասական է գնահատել. «Էս որոշումը հարյուր […]

ՀՀ օրհներգի երաժշտությունը դեռ 1879թ. է նոտայագրվել. գիտաշխատողը կոչ է անում չփոխել այն /տեսանյութ/

Գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, երաժշտական արխիվի երաժշտական բաժնի պատասխանատու Մարինե Մուշեղյանն այսօր՝ <Հենարան» մամուլի ակումբում լրագորղների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց, որ հանրությանն անհայտ փաստ ունի ՀՀ գործող օրհներգի ծագումնաբանության մասին: «Դժվար թե ես համաձակություն ունենայի այստեղ հայտնվելու, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք: Կոմիտասի թանգարանում Ալեքսանդր Սիրանոսյանի հետ դասախոսություն ենք ունեցել, հետաքրքիր փաստեր […]

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Հայկ Ալումյան /տեսանյութ/

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Անփոփոխ մնաց կալանքի ժամկետը երկարաձգելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։ «Այս գործով մեզ համար ամեն ինչ արդեն սպասելի է։ Էս որոշումը գնահատում եմ բացասական  և համարում եմ, որ էս որոշման մեջ իրավաբանական կոմպոնենտը հավասար է զրոյի։ Էս որոշումը հարյուր […]

Նիկոլ Փաշինյանը թիվ մեկ կոռուպցիոներն է, խոշոր գործարարները այսօր մուծվում են մեկին. Ա. Հարությունյան /տեսանյութ/

«Լուրջ խոսակցություններ կան, որ խոշոր գործարարները, որոնց հետեւից իրավապահները էլ չեն գնում կամ դադարեցնում են գնալը, մուծվում են: Ես դա պատասխանատվությամբ եմ հայտարարում: Եթե էն ժամանակ ճամպրուկներով էին տանում Բաղրամյան 26, հիմա մեկ հարկահավաք կա: Ժամանակը կգա, կհրապարակենք այդ մասին:  Հայաստանի թիվ մեկ կոռուպցիոները, ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլ Փաշինյանն է, որովհետեւ եթե մեկը գիտի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի