20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդյո՞ք ԱԻՆ-ը մնաց միայն նրա համար, որ նախարարն իշխանափոխության ժամանակ ճիշտ քվեարկություն էր կատարել /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ քանի որ նոր իշխանությունը չունի ընդհանուր հայեցակարգ, ուստի անհասկանալի է՝ կառավարության նոր կառուցվածքը տրամաբանվա՞ծ է, թե՞ ոչ։ Ըստ նրա՝ կառավարության կառուցվածքի փոփոխության հետ կապված հարցեր են առաջանում, օրինակ՝ ինչո՞ւ ընտրվեց 12 նախարարություն, և ոչ թե՝ 11 կամ 14։ «Դեկտեմբերի վերջին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ լինելու է 12 նախարարություն, դրանից հետո բազմաթիվ […]

Դեկտեմբերի 9-ից հետո հայեցակարգային որևէ լուրջ հարց չի ներկայացվում հասարակությանը /տեսանյութ/

«Երբ դեկտեմբերի 9-ին դե յուրե Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգը վերացվեց, ենթադրվում էր, որ քաղաքական նոր ուժը պետք է բերեր հայեցակարգ՝ Հայաստանում ժողովրդավարական կարգեր հաստատելու համար, քանի որ դա միայն խոսքով չէր լինում։ Պետք է բերվեր հայեցակարգեր և փոխվեր Հայաստանի ամբողջ իրավական բազան, քանի որ նախկինը քրեաօլիգարխիկ համակարգին սպասարկող բազա էր։ Բայց մենք տեսնում ենք, որ դեկտեմբերի […]

Հայաստանում կնոջ իրավունքը մնում է օծանելիքի տուփի տակ /տեսանյութ/

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը չի ուզում, որի տարին միայն մեկ օր  լինի կանանց  իրավունքների տոն: «Կանայքս ամեն օր պայքարում ենք մեր իրավունքների համար: Ինձ համար ամեն օր տոն է այդ առումով»:  Իսկ քաղաքական մեկնաբան Անուշ Սեդրակյանը նշեց, որ արտերկրում Մարտի 8-ին ներկայացվում է, թե ի՞նչ են արել կանանց համար, կանանց ի՞նչ խնդիրների են անդրադարձել […]

Բարեփոխումները պետք է կյանքի կոչենք ոչ թե ուրիշների, այլ մեր երկրի հզորացման համար. Թևան Պողոսյան /տեսանյութ/

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով երկրի ն երքաղաքական զարգացման մասին նշեց՝ ամենկարևոր խնդիրը լինելու է բարեփոխումների հարցը: «Մեր առջև կանգնած ամենաառաջին խնդիրը, գլխավոր մարտահրավերներից մեկը ժողովրդագրության խնդիրն է, և հուսամ, որ նոր կառավարությունն իսկապես ընդունելու է դա: Ընդամենը 2-3 օր առաջ Եվրամիությունում համաձայնություն ձեռք բերվեց իրականացնել SEPA-ի […]

Եթե մարտի 1-ը բացահայտված է՝ ո՞ւր են հանցագործները. Գուրեն Եղիազարյան /տեսանյութ/

ԱԱԾ նախկին պետի տեղակալ, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարություններին, որ մարտի 1-ի դեպքերն արդեն բացահայտված են, նկատեց, եթե մարտի 1-ը բացահայտված է՝ ո՞ւր են հանցագործները։ «Ո՞ւր են այն սրիկաները, որոնք կրակ բացեցին անմեղ մարդկանց որդիների վրա, ո՞ւր են այն ստահակները, որոնք առանց աչքերը թարթելու՝ գնդակահարեցին դիմահար կրակով, […]

Եթե վարորդներին դուր չեն գալիս փոփոխությունները, կարող են դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից /տեսանյութ/

«Մենք չենք հերքում, որ Երևան քաղաքում երթուղային ցանցը լավ չի աշխատում։ Ջայլամի քաղաքականություն չենք իրականացնում, մենք ասում ենք, տրանսպորտը լավ չի աշխատում ու այդ ուղղությամբ կատարում ենք որոշ աշխատանքներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:  Երևան ավտոբուս ՓԲԸ-ում փոփոխություններ են սկսել, որոնց նպատակը շահութաբերություն ապահովելն է։  Այս պահին քննարկվում են […]

Դատախազությունը հերթական անգամ ձևական գործողությունն է իրականացնում, մարդասպանին թողնում է ազատության մեջ. սպանվածի մայր /տեսանյութ/

Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, շարունակում է պնդել՝ որդու սպանությունը կատարվել է ոչ թե մեկ հոգու, այլ խմբի կողմից: «Ներկա պահին մեղադրանք է առաջադրվել մեկ հոգու՝ Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ, սակայն կա ևս մեկը, ով դանակի հարվածներ է հասցրել որդուս: Խոսքը Հովհաննես Թոփչյանի մասին է, ով որդուս դանակի հարվածներ է հասցրել, պատվիրված սպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի