20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Աջակցում եմ քաղաքապետարանին և ոստիկանությանը. Վարդգես Գասպարի /տեսանյութ/

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին «Օպերայի բակը բոլորինս է» պաստառով եկե էր Թումանյան և Մաշտոցի պողոտա խաչմերուկ, որտեղ այս պահին լարված իրավիճակ է և իր աջակցությունն է հայտնում Երևանի քաղաքապետարանին:Լ Լրագրողների հետ զրույցում Գասպարին ասաց, որ ինքն իր ներկայությամբ աջակցում է  քաղաքապետարանի օրինական որոշմանը, և Օպերայի բակը պետք է ազատվի սրճարաններից: Հիշեցնենք, որ այսօր առավոտից լարված […]

Մինչեւ գլխավոր դատախազին ռադ չանի, էս գործերին բացահայտում չի լինի. սեւազգեստ մայրերը՝ ԿԳ նախարարին /տեսանյութ/

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներին այսօր՝ մարտի 14-ին, Կառավարության դիմաց մոտեցավ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են վերաբացված գործերը։ «Ես ժամանակին զբաղվել եմ այս գործերով, այն ժամանակ խախտումներ էի հայտնաբերել»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ Սեւազգեստ մայրերը նախարարին առաջարկեցին նախ գլխավոր դատախազին փոխել․ «Ուղղակի թոզ են փչում մեզ վրա, վարչապետին փոխանցեք, […]

Ամբողջ աշխարհն ա մեզ տեսել, մենք մի հատ վարչապետ չե՞նք կարում տենանք /տեսանյութ/

Արմավիրի մարզի Լենուղի համայնքի բնակիչները, որոնք, շուրջ 30 տարի է՝ 4-րդ կարգի վթարային շենքում են ապրում, այսօր՝ մարտի 14-ին, բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց։ Henaran.am-ի հետ զրույցում  բողոքի եկած բնակիչներից  Կամո Ավագյանը ասաց.«Իմ պահանջը պարոն Վարչապետին ա ուղղված: Ոչ մեկին չենք ուզում տենանք, էլ չենք հավատում: Սաղ խաբեբա են դուրս եկել: Ամբողջ աշխարհն ա […]

Հեղափոխությունից առաջ էլ էր քոլեջում ամեն ինչ լավ. դասախոսներն ու ուսանողները՝ կառավարության դիմաց /տեսանյութ/

«ՀՀ ԿԳՆ Երեւանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի դասախոսներն ու ուսանողները այսօր՝ մարտի 14-ին, կառավարության դիմաց բողոքի ցույց էին իրականացնում՝ պահանջելով քոլեջի ազատված տնօրենին վերադարձնել իր պաշտոնին։ Ցուցարարների հետ հանդիպման էին եկել ԿԳՆ ներկայացուցիչները։ ԿԳ նախարարության իրավաբանական վարչության ներկայացուցիչ Էմիլ Մարգարյանը հայտնեց, որ «ՀՀ ԿԳՆ Երեւանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում աուդիտի եւ […]

Նպատակահարմար չեմ գտնում անձնական նամակագրությունները հրապարակելը. Մակունցը՝ Արսեն Թորոսյանի գրառման մասին /տեսանյութ/

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասին բուռն քննարկումների տեղիք է տվել: Թորոսյանը գրել էր՝ «Քիչ առաջ ստացա մի զանգ, որը ստիպեց ինձ գրառում կատարել այստեղ։ Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։ Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից […]

Եթե իրենց պատգամավորն ու նախարարը իրար հետ յոլա չեն գնում, դրանից մենք չենք ուրախանում. Էդմոն Մարուքյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը բուռն քննարկումների տեղիք է տվել: Թորոսյանը գրել էր՝ «Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։ Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք […]

Ցուցարարներին հրավիրեցին կառավարություն՝ վարչապետի օգնականի հետ հանդիպման

Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի ոլորտների ներկայացուցիչներին գործադիրի նիստից հետո հրավիրեցին կառավարություն։ Նրանց ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ Լրագրողների հետ զրույցում Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանն ու գրավատան հիմնադիր տնօրեն Մհեր Գևորգյանը նշեցին, որ իրենց առաջարկն է՝ չբարձրանա պետական տուրքը, կամ էլ խելամիտ լինի փոփոխությունը, բայց […]

Շուկայում առաջանալու են գերիշխող խաղացողներ․ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը նախատեսում են ավելացնել 60 անգամ /տեսանյութ/

Հարկային բարեփոխումների շրջանակում նախատեսվում է լիցենզվորման տուրքի փոփոխություն, ըստ նախագծի՝ նախատեսվում է գրավատների և փոխանակման կետերի տարեկան լիցենզիայի տուրքը բարձրացնել 60 անգամ, այսինքն՝ փոխանակման կետերի տարեկան տուրքը 50 հազարից կդառնա 3 մլն դրամ, իսկ գրավատներինը՝ 100 հազարից կդառնա 6 մլն դրամ։ Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լոմբարդ սթրիթ» ՍՊԸ տնօրեն, […]

Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. քաշքշուկ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ /տեսանյութ/

Մաշտոցի պողոտայում իրավիճակը լարված է: Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժման ենթակա սրճարանների աշխատակիցները միակողմանի փակել են պողոտան և հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Թողեք աշխատենք, ամոթ, վանկարկում են քաղաքացիները: Ոստիկանները ցուցարարներին հեռացնում են պողոտայից, բռնի ուժով տեղաշարժում են նստացույց իրականացնող քաղաքացիներին: Ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարներից մեկին: Ցուցարարներից Նարեկ Մանթաշյանը եւս բերման ենթարկվեց: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի