24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Եվրոպական խորհրդարանի պատգամավորները լուրջ չեն վերաբերվում Հայաստանի խորհրդարանին և իշխանությանը». Արտակ Զաքարյան

Հ2-ի տաղավարում, «Խոսքի իրավունք» հաղորդման շրջանակում   ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը խոսել է երկրում տարածված համաճարակի դժոխային (մեջբերումը՝ Նիկոլ Փաշինյանից) իրավիճակից, ստեղծված ներքաղաքական ճգնաժամից, զրոյի վերածված խորհրդարանական դիվանագիտության ակնհայտ վատ հետևանքներից, կառավարման ձախողումներից, ընդդիմության դիրքերի ամրացումից, ուժային հնարավոր ռեպրեսիաներից և առկա ելքերից։ հ2 հ/ը

Վերջ տվե՛ք «ֆուֆլո» հայտարարություններին. մենք իշխանության չենք գալիս, մենք իշխանություն ենք փոխում.Մարգարիտ Եսայան

         Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ զրուցել ենք ներքաղաքական իրավիճակի, ընդդիմադիր բևեռի համախմբման ու հնարավոր իշխանափոխության մասին: Մանրամասները՝ տեսանյութում. hayeli.am

Արտակարգ դրությունը երկարաձգվում է ոչ այնքան առողջապահական նպատակներից ելնելով, որքան քաղաքական․ Մարգարիտ Եսայան

Ես հետևում էի ԱԺ-ի դիմաց Ռուբեն Մելիքյանի իրականացրած ակցիային: Նա որևէ կարգ չի խախտել և ինձ խիստ զայրացրեց ոստիկանության պահանջը։ Այս մասին նշեց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով միացել է ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց հավաքված քաղաքացիներին, որոնք հավաքվել էին ոստիկանության դիմաց ի պաշտպանություն ԱԺ-ի դիմացից բերման ենթարկված Ռուբեն Մելիքյանի և մի քանի այլ իրավապաշտպանների: […]

Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ օլիգարխ է դարձել` 0 բովանդակությամբ. Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ օլիգարխ է դարձել` 0 բովանդակությամբ։ Եթե երկրի ղեկավարի նպատակը լայքեր հավաքելն է դառնում՝ այս օրին ենք հասնում, քանի որ քաղաքականության մեջ կարևորը ոչ թե զազրախոսելն է, այլ՝ արդյունավետությունը։ Այս իրավիճակին հասել ենք մեկ պատճառով՝ պարոն «աննախադեպը» աննախադեպ քանակի լայվեր, սելֆիներ ու զավզակություն է արել»,- մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց Էդուարդ Շարմազանովը։  ԼՈՒՐԵՐ․com-ը […]

Շնորհավոր ծնունդդ, պարո՛ն վարչապետ. /տեսանյութ/

Այսօր Հայաստանի նախկին վարչապետ, հայ հասարական-քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է:  Մեծանուն քաղաքական գործիչն այսօր կդառնար 69 տարեկան:  Նախկին վարչապետի կենսագրությունը 1967-1972 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում, ստացել հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում։ Աշխատանքային գործունեությունը 1972-1974 թվականներին աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ, 1977-1978 թվականներին՝ Հայաստանի էներգետիկայի […]

Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի արտաքին քաղաքականության հերթական ձախողումն է

Մեր պառլամենտականները սովոր են եղել պարգևավճար-օրապահիկ-գործուղում «կախարդական» բանաձևով աշխատել, իսկ խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությունը բացարձակ չի հետաքրքրել նրանց։ Եվրոպական պառլամենտում խնդիրները վաղուց էին հասունացել։ Ես դրա մասին բարձրաձայնել եմ արդեն մեկ տարուց ավելի:  Այս հայտարարությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը դեմ է։ Այս հայտարարությունը համանախագահների առաջարկությունների փաթեթին դեմ է։ Այս հայտարարության հեղինակներն ակնհայտորեն կա՛մ չեն տիրապետում խնդրին, […]

Նիկոլը արտակարգ դրությունը ձգում է, որ էն, ինչը կարող է հասարակական դիմադրություն առաջացնել՝ «սղցնի»

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում զրուցեցինք  ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանի հետ։ Գեղամ Պետրոսյանն անդրադառնալով կոնվենցիաների վավերացմանն ու դրանց բովանդակությանը՝ ընդգծեց․ «Հայ ազգը կնամեծար, մայրապաշտ ազգ է, որևէ մեկը, որևէ կոնվենցիայով չի՛ կարող ինձ պարտադրել՝ ինչպես հարգել, մորը, կնոջը, քրոջը, դստերը»։ Մեր զրուցակիցը  որպես մանկավարժ, մտահոգություն հայտնեց, որ հայոց լեզու, հայ գրականություն, եկեղեցու պատմություն առարկաները պարտադիր ուսուցումից […]

«Փաշինյանի անգործության հետևանքով 2 զոհ ունենք, ու Մարտի 1-ի զոհերից խոսելիս՝ նաև սա պետք է ասել». Շարմազանով

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Ոստիկանապետի և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի փոփոխությունները վկայում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հախուռն բնավորության, տրամադրությունների մասին, հակառակ պարագայում զավեշտալի է, երբ մարդը 6 ամիս մնում է ժամանակավոր պաշտոնակատար, հետո նշանակվում այդ պաշտոնին, ու 2 ամիս անց այսպես, առանց լուրջ հիմնավորումների, հեռացվում պաշտոնից։ Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի […]

Ուժայինների փոփոխությամբ Նիկոլն իր իշխանության հոգևարքն է երկարացնում. Արմեն Աշոտյան

«Այս կառավարությունը ապիկար, տգետ, անպատասխանատու կառավարություն է, և դա բացահայտելու համար կորոնավիրուսը բավարար եղավ, և ցավոք այս ապիկարության գինը վճարում ենք մենք, մեր քաղաքացիները՝ իրենց առողջությամբ և իրենց կյանքով։ Արձանագրված է շուրջ 300 մահ և տարածաշրջանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի անձնական կատաստրոֆան է, իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի