20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ձյան շերտն ընկել է մանկապարտեզի երեխաների գլխին․ նրանք հիվանդանոցում են /տեսանյութ/

Սիկտիվկարում քրեական գործ է հարուցվել 3 երեխաների վնասվածք ստանալու դեպքի առթիվ։ 4 տարեկան երեխաները մանկապարտեզի բակում զբոսնելիս են եղել, երբ տանիքից ձյան հսկայական շերտն ընկել է նրանց գլխին։ Երեխաները գլխի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։ Մանրամասները՝ տեսանյութում

Շունը հոշոտել է նորածին երեխային

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Յակուտսկում, շունը հոշոտել է նորածին փոքրիկին։ Մայրը իր երկու ամսական փոքրիկի հետ զբոսնելիս է եղել, երբ գազազած շունը հարձակվել է նրանց վրա ու հոշոտել երեխային։ Դեպքը տեղի է ունեցել մասնավոր թաղամասերից մեկի բակում։ Տեղի ընտանիքներից մեկը պիտբուլտերյեր տեսակի շներ է բազմացնում, եւ դրանցից մեկը կարողացել է դուրս գալ վանդակից ու […]

Պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է․ նախագահն այցելել է ԱԳՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել է Արտաքին գործերի նախարարություն և հանդիպում է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ: Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է հավաքի մասնակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ապա իր ելույթում հանգամանորեն անդրադարձել անկախացումից ի վեր Հայաստանի անցած ճանապարհին, արտաքին քաղաքականության մեջ […]

Ինչ է ուզում Ալիեւը

«Ալիևը փորձում է պատերազմի իմիտացիայի միջոցով դիվանագիտական դաշտում որոշակի հաջողություններ արձանագրել: Ալիևը կարծում է՝ ռազմական շանտաժի միջոցով կկարողանա բանակցային գործընթացում խուսափել ճնշումներից և հասնել իր համար բարենպաստ իրավիճակի», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով՝  Ալիևն ջանում է տապալել բանակցային գործընթացը, խորացնել  շանտաժային քաղաքականությունը, բայց ոչ մի խնդիր լուծել չի կարողանում: […]

ՊԲ առաջապահ ուժերը ճնշել են թշնամու նախահարձակ ակտիվությունը

Այսօրվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) հատվածներում տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ արձակելով 68 արկ: ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համարժեք գործողությունների և ճնշել թշնամու նախահարձակ ակտիվությունը: Այս պահի դրությամբ առաջնագծում տիրում է հարաբերական անդորր: ԱՀ  […]

Կրիմինալի բոստան

«Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, սպասելի էր, որովհետև մեր իշխանությունները շատ են սիրում ընդօրինակել եվրոպական «արժեքները» և դրանք ներմուծել մեր քաղաքական համակարգ՝ առանց հաշվի առնելու,  որ եվրոպացիների  մտածելակերպը շատ է տարբերվում մեր մտածելակերպից: Այն, ինչ տեղի է ունենում, սպասելի էր: Ես սպասում էի, որ այսպիսի կրիմինալիզացիան՝ ընտրություններից առաջ պիտի տեղի ունենար, բայց ես, ցավոք, […]

Մերկելը պահանջել է ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված գերմանական պարբերականի թղթակցին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  պահանջել է ազատ արձակել օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակցին՝ Դենիզ Յուջելին: Մերկելը, արձանագրելով, որ Թուրքիայում խախտվում են լրագրողների իրավունքները, նշել է,  որ Գերմանիայի կառավարարությունը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Յուլջելը ազատ արձակվի: Գերմանիայի կանցլերը կոչ է արել Թուրքիային հարգել լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը: Թուրքական «Sondakika» լրատվական կայքը, անդրադառնալով […]

Կեղծ մարդը միշտ էլ սուտ է խոսում

«Ծրագրերը մատնանշված են, առաջին 15 կետերը կան, իսկ մնացածն էլ կլինի: Սկսելու ենք այնտեղից, որտեղ մեր ընտրողներն են»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես են սկսելու իրենց քարոզարշավն, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: «Դեռևս գրաֆիկը չկա, կլինի, կհայտարարեմ»,-նկատեց նա: ԲՀԿ-ականի խոսքով՝ հիմնական մրցակիցը ժողովուրդն է, ում էլ պիտի համոզեն: Դիտարկմանը, թե ավելի շատ սուտ խոսում […]

Բերման ենթարկեք

Միհրան Պողոսյանի գրասենյակից մարդկանց զանգում, ասում են` ներկայացեք շտաբ: Քիչ առաջ ինձ էլ էին զանգել: Ասում եմ` ինչի համար պետք է գամ շտաբ, ասում ա` գաս, կիմանաս: -Չէ, կոնկրետ ասեք, թե ինչի համար եք կանչում, կարող ա անօրինական ա ձեր նպատակը, -ասում եմ: -Բայց ի՞նչն ա անօրինական,-զարմանում է զանգողը: -Բայց ի՞նչն է օրինական։ Չգիտեմ, մասնավորեցրեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի