20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Պուտինի ճաշակով չի

«Քարոզարշավի ընթացքում հանդիպում են մարդիկ, որ օրինակ են բերում հարևան Վրաստանն ու հարցնում` մի՞թե մենք արժանի չենք նման կյանքի, ապրիլյան պատերազմն էլ դրան գումարած, հիմա հասարակության աչքերը բավական բացված են: Հասարակությունը գիտի, որ այլևս ուժեղ պետություն ունենալն է անվտանգության երաշխիքը, և այս կտրվածքով չի ապավինում ոչ Ռուսաստանին, ոչ որևէ մեկին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներից» առաջադրված […]

Հագեք Աստծո սպառազինությունը

Ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, որ կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարքներին: Որովհետև մենք մարմնի և արյան հետ չենք պատերազմում, այլ` իշխանությունների դեմ, զորությունների դեմ, այս աշխարհի խավարի իշխանների և բարձր տեղերում եղող հոգևոր չորության դեմ: Դրա համար սպառազինվեք Աստծո ամբողջ սպառազինությամբ, որպեսզի չար օրում կարողանաք դիմադրել, և այս ամենը կատարելուց հետո, կանգնել: (ԵՓ 6:11-13:)

Ներկայացվել են պետական հոգածություն պահանջող խնդիրներն ու անելիքները

Այսօր Երևանում՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի Մանթաշով սրահում, տեղի է ունեցել մշակույթի ոլորտի  57 հասարակական կազմակերպությունների հանդիպումը  ՀՀ մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, ներկայացվել են  պետական հոգածություն պահանջող  խնդիրներն  ու անելիքները: Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել մշակութային ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Առկա խնդիրների և […]

Հաջողության գլխավոր երաշխիքը կրթված սերունդն է

Այսօր Երևանում՝ Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում, տեղի է ունեցել կրթության ոլորտի 25 հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ համաժողով, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները, հիմնախնդիրները և լուծման հեռանկարները:   Համաժողովին  ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթական ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, ներկայացվել են պետական կարևորություն ունեցող  […]

Մենք ցեղասպանություն ենք կանխում /ֆոտո/

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է ՊԲ զորամասերից մեկում, ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը և ունկնդրել զորամասի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգը: Համերգային ծրագրի ավարտին Նախագահ […]

Դեղի փոխարեն՝ ալոե. Ալոե մշակողը մանրամասնում է /տեսանյութ/

Մասնագիտությամբ ինժեներ Կարապետ Ավագյանը տարիներ առաջ որոշեց զբաղվել գյուղատնտեսությամբ: Բույսերի նկատմամբ սերը նրան տարավ որոնումների ու ինտերնետի միջոցով նաև բացահայտեց ալոե (հալվե) բույսի օգտակար և բուժիչ հատկությունները: «2012 թվականին ուզում էի ինչ որ նոր գործով զբաղվեմ: Տվյալներ ուսումնասիեցի և իմացա, որ շուրջ 30 տարի Հայաստանում ալոե չի աճեցվում: Որոշեցի հենց այս բույսը աճեցնել: Ու բույսի […]

«Այդ դպրոցների տնօրեններին չի կարելի վստահել մեր երեխաների կրթությունը»

 Երեկ sut.am պատբերականը ցնցող նյութ հրապարակեց: «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության աշխատակիցները տևական ժամանակ զանգահարել էին  հանրակրթական դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին և,  ներկայանալով «Հանրապետականի շտաբից»,  հարցեր էին  ուղղել նախընտրական ցուցակագրումների վերաբերյալ:   Արդյունքը, ինչպես հայտնի է, ապշեցուցիչ ու ցավալի է եղել:   Անդրադառնալով վերը նշված թեմային՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը […]

Թշնամին կօգտվի առիթից. Կոռնիձորի Արո/տեսանյութ/

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը չի բացառում, որ առաջիկայում ոտնձգությունները Հայաստանի սահմանին խորանա և կրկին պատերազմի բնույթ կրի: Հրամանատարը ընդգծում  է,  ներքաղաքական լարվածության պայմաններում թշնամին միշտ էլ ակտիվանում է և հետընտրական փուլում սպասվող վիճակը կարող է նպաստել սահմանային լարվածության աճին: Մանրամասները՝ տեսանյութում:

Կողոպուտ Մոսկվայում. հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 13.40-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Ս. Գալստյանը, որը 2016թ. դեկտեմբերի 20-ից ՌԴ Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի