20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

«Դատական իշխանությանը պիտի ունենա ներքին անկախություն»

 «Մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց ինքնադրսևորվելու  իրավունքը: Որևէ քաղաքական թիմ չի կարող միանձնյա ղեկավարել: Մենք պիտի այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որ հասարակությունն ունենա ինքնարտահայտվելու ու ինքնադրսևորվելու  իրավունք », – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Ելք»  դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը:  Բանախոսը շեշտեց՝ մեր հասարակության մեջ կան հնարամիտ ու ստեղծագործ մարդիկ, ովքեր կկարողանան մեր հանրությանը առաջ տանել, պարզապես հարկավոր […]

«Քաղաքական կապիտալը մսխելու գործում Րաֆֆի Հովհաննիսյանն անփոխարինելի է» (տեսանյութ)

«ՀՀԿ-ն ջանք չի խնայելու , որ ամրապնդի Հայաստանի ու ԼՂՀ-ի անվտանգությունն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի՝ Արցախում արված ելույթին։ Ըստ նրա՝ նախագահի ելույթի մեսիջները շատ պարզ էին ու հստակ: Ինչ վերաբերում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 11-րդ համար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, ով նշել […]

Էրեբունի վարչական շրջանը կունենա ևս մեկ այգի

Երևանի քաղաքապետարանի այգիների և պուրակների բարեկարգման, ինչպես նաև նոր հանգստի գոտիների ստեղծման ծրագրով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում մեկնարկել են այգու կառուցման աշխատանքները: Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը: Նոր այգում նախատեսվում է կառուցել մանկական խաղահրապարակ, տեղադրել մարզասարքեր, նստարաններ, աղբամաններ, ճեմուղիներ և քաղաքացիների ժամանցի համար նախատեսված այլ հարմարություններ:

«Երբ կեղտոտ ներքնազգեստը թաքցնում ենք, մկներն են բույն դնում …». Կոռնիձորի Արոն` Սեյրան Օհանյանին /տեսանյութ/

«Ես չեմ ուզում Սեյրան Օհանյանի համար սև պիառ անեմ, բայց սպիտակ պիառ էլ չեմ ուզում անել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր»  ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Նշենք, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համարի թեկնածուն է, իր քարոզարշավի ժամանակ միշտ ընդգծում է, որ ինքը բանակ է ստեղծել, որը եղել է […]

Հրապարակվել են ընտրությունների վերջնական եւ լրացուցիչ ցուցակները

Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների վերջնական և լրացուցիչ ցուցակները, որոնք տեղադրված են ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:

Նիկոլ Փաշինյանի նյարդային դառնալու պատճառն՝ ըստ ՀՀԿ-ի

««Ելքն», ինչքան գիտեմ, մի առաջնորդ ունի, դա Էդմոն Մարուքյանն է, 2 ձայն Էդմոնն է ստացել, մեկ ձայն՝ Արամ Սարգսյանը: Միգուցե, դա է պատճառը, որ նա շատ նյարդային է դարձել և փորձում է նյարդային, ոչ ադեկվատ հայտարարություններով ցույց տա, որ ինքն է  առաջնորդը»,-արձագանքելով հարցին, թե «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի ռեյտինգը շատ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Մալթա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մալթայի Հանրապետություն՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: Գագաթնաժողովին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

«Դաշնակցությունը Մադրիդյան սկզբունքները չի ընդունում»

Թեև ՀՅԴ-ն կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ, այդուամենայնիվ, ՀՅԴ-ն անկախ ամեն ինչից՝  ունի իր հստակ դիրքորոշումը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ: «Դաշնակցությունը  անընդհատ հայտարարում  է ՝ Մադրիդյան սկզբունքները չի ընդունում: Մինչև Ադրբեջայնը չճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը, ոչ մի խոսք չի կարող լինել: Մենք այս  պահին ունենք հակառակորդ, որը միայն ռազմի լեզվով է ուզում խոսել: Շատ լավ […]

Արկածախնդրություն է․ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը /տեսանյութ/

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջին համար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախօրեին հյուրընկլվել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին։ Պատասխանելով հարցին, որ լուրեր են պտտվում, որ իրենց դաշինքը պայմանավորվել է իշխանությունների հետ, որպեսզի խորհրդարանում տեղեր ունենա, ճիշտ է դա արդյոք, բանախոսն ասել է, որ իրենք սատարում են իշխանություններին բացառապես Ղարաբաղի հարցում։ «Այս հարցում մենք,այո՛, սատարում ենք Հանրապետական կուսակցությանը, Սերժ […]

Ո՞վ է բարոյական իրավունք տվել

ՀՀԿ-ի գրանցումը կասեցնելու վերաբերյալ երեկ 2 քաղաքական ուժ՝ «Ելքն» ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, դիմել են ԿԸՀ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հայցադիմումներն ուղղված են ԿԸՀ-ին, և վերջինս պետք է որոշում կայանցնի: «Դրանք ավելի շատ նախընտրական հնարքներ են և նախընտրական տրամադրություններից են գալիս: Չեմ կարծում, որ այստեղ որևէ իրավական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի