18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Խեղճ երեխես էլ պատերազմի զոհ է. ազատամարտիկի կնոջ սարսռեցնող պատմությունը

«25 ամյա որդուս մի կերպ թաղեցինք ու հիմա ավելի սարսափելի վիճակում ենք, քան առաջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Միքայելյանի կինը՝ Գյուլիզար Հովակիմյանը: Գյուլիզար Հովակիմյանը հայտնեց, որ որդու մահը  երկարատև սթրեսի արդյունքում է եղել. «Չդիմացավ ու ինսուլտ խփեց: Խեղճ երեխես էլ պատերազմի զոհ է: Հիվանդ հոր արածներին չէր դիմանում»: Հուսահատ կինը դիմել է […]

«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա դատապարտյալ է մահացել

«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա դատապարտյալ է մահացել: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Դատապարտյալ Արսեն Գրիգորյանը, Գոռ Ղլեչանի փոխանցմամբ, դատաբժշկական փորձաքննությունը ցույց կտա, թե որն է եղել մահվան պատճառը: Նա ասաց, որ դատապարտյալը 10 օր առաջ բժշկական կենտրոնում հետազոտություն է անցել, դեղարայքային բուժում է նշանակվել, ինչը և ստանում էր:

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ապրիլի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ,  9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-10-ը, 11-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Ստոկհոլմի ահաբեկչության կադրերը հայտնվել են համացանցում /տեսանյութ/

Համացանցում է հայտնվել Ստոկհոլմում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութը։ Կադրերում երեւում է, թե ինչպես են մարդիկ փախչում բեռնատարից, փորձում թաքնվել սրճարաններում, խանութներում։  Հիշեցնենք, որ նախօրեին բեռնատարը մխրճվել էր մարդկանց մեջ Ստոկհոլմում, ինչի արդյունքում կան զոհեր եւ 15 վիրավոր։ Տեղի ունեցածն արդեն որակվել է իբրեւ ահաբեկչություն։ 

Հրդեհ Վանաձորում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

Ապրիլի 8-ին, ժամը 03.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի 14 շենքի մոտակայքում գտնվող տանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ 1926 թ. ծնված Ռ. Դ.-ը): […]

Քաղաքապետի 3 թեկնածու

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության համար դեռևս ոչ մի հայտ ԿԸՀ-ը չի ստացել: Իսկ վերջնաժամկետը լրանում է վաղը` ապրիլի 9-ի երեկոյան: Հավանաբար, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, հիմա էլ կուսակցությունները, դաշինքները սպասելու են վերջին օրվան: Ամեն դեպքում մինչև հիմա ընդամենը մեկ կուսակցություն ու մեկ դաշինք է հաստատապես հայտարարել, որ մասնակցելու է ընտրություններին: Խոսքը […]

Պաշտպանության բանակից հայտնում են

Ապրիլի 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 230 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և […]

«Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը կհյուրընկալվի Փարիզում

«Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով շրջիկ ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակներում կներկայացվի Փարիզում։ Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կյանքի է կոչվել 2015թ.՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում, և ապրում է ավելի քան 3 տարի։ Ծրագիրն իրականացրել է «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպությունը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աջակցությամբ։ […]

«Աննախադեպ լավ». Ժողովուրդ

ՀՀԿ ԳՄ անդամներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններն անվանել է «աննախադեպ լավ»: Սա այն դեպքում, երբ ընդդիմադիր ուժերը և միջազգային դիտորդական առաքելություններն ու օտարերկյա դեսպանատները, անգամ ՀՀԿ-ական որոշ թեկնածուներ պնդել են՝ ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունեցել համատարած բաժանված ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի կիրառումը: Սակայն Դավիթ Հարությունյանը փորձել է […]

Եղբոր շնորհիվ մարզպետ կնշանակվի՞. Ժամանակ

«Ժամանակին» հասած տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, հնարավոր է, դարձյալ նշանակվի մարզպետ, քանի որ նրա եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, ով առաջադրվել էր մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, ամենաշատ ձայներն է կարողացել հավաքել: Բանն այն է, որ մինչ ընտրությունները պայմանավորվածություն է եղել, որ եթե նախկին մարզպետի եղբայրը հաղթի և առավելագույն ձայներն ապահովի ՀՀԿ-ի համար, նա դարձյալ կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի