19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Խաղողի հետ կապված՝ կունենանք միջինից ցածր բերքատվություն

«Անցած տարվա վերջին ունեցանք խնդիրներ կրծողների հետ կապված, այնուհետև ձմեռն ունեցանք ցրտահարության երևույթներ հատկապես խաղողի այն այգիներում, որտեղ այգեթաղ չէր արվել, ցրտահարվեցին նաև ծիրանի մատղաշ շիվերը: Սրանք վկայում են այն մասին, որ բերքի մի փոքր կորուստ կունենանք: Խաղողի հետ կապված՝  կունենանք միջինից ցածր բերք՝ այգեթաղ չարված այգիների ցրտահարության հետևանքով: Բացի այս, ցավոք, հայ գյուղացին տեսնելով […]

«Մի ամբողջ գյուղ է խնդրում վարչապետին, բայց պատասխան չկա»

«Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում 30-ից հետո աշխատանք չեն գտնում: Այն  ծնողները, որոնք ապրիլին կորցրեցին իրենց 20 տարեկան տղաներին՝ հայտնվել են  վատ վիճակի մեջ: Նրանց տղաները պետք է տուն գային ու հոգային ընտանիքի հոգսը: Մինչդեռ նրանք զոհվեցին, իսկ պետությունը միայն  մեկ տարի հոգաց  նրանց վարձավճարների հարցը ու հիմա միայն  ծիծաղելի՝ 30 հազար դրամ  պարգևավճար են […]

Կաթողիկոսը հանդիպել է ԵՊԲՀ ուսանողների և զինվորների հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողներին, ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված զինվորներին` ուղեկցությամբ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի: Հանդիպմանը ԵՊԲՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին ընդունելության համար: Տիար Ա. Մուրադյանը Նորին Սրբությանը ներկայացրեց […]

Բրազիլիայի Սան Միգել Արկանժո քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բրազիլիայի Սան Միգել Արկանժո քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրեց Բրազիլիայի առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկիանը: «Մարտի 21-ին քաղաքն ընդունել է օրենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ցավոք, մինչ այժմ Բրազիլիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը ֆեդերալ օրենքով: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, առայժմ հաջողությունները քաղաքային մակարդակով են: Առաջիկայում նույնպես Բրազիլիայի տարբեր […]

ՀՀԿ-ն փող կտա Նիկոլի, Զարուհու համար

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ասում է, որ եթե «Ելքն» ու «Երկիր ծիրանին» միասին մասնակցեին Երևանի ավագանու ընտրություններին, ապա ՀՀԿ-ը  ստիպված պիտի լիներ 3-րդ ուժ բերել, որ մասնակցեր, քանի որ ընտրություններին գոնե 3 ուժ պիտի մասնակցի: Այս մասին նա նշեց պատասխանելով Henaran.am-ի հարցին: «Անկախ նրանից կմիավորվեն, չեն միավորվի, իրենք կստանան այնքան ձայն, որքան […]

«Խայտառակ բան եմ անելու … ոտքերս կմեխեմ Կառավարության դեմը»

«Այս անգամ հաստատ ավելի ծայրահեղ քայլի կդիմեմ: Սենց չի կարա շարունակվի: Անցած անգամ կարել էի բերանս, բայց հիմա հաստատ կամ ոտքերս կմեխեմ Կառավարության դեմը, կամ իմ գլխին մի  բան կբերեմ: Էլ չեմ դիմանում…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի  բնակիչ Արմեն Երանոսյանը: Երանոսյանը հայտնեց, որ աշխատանքի հարցն այդպես էլ չի լուծվել:  «Էտքան պայքարեցի, […]

Խոշոր ավտովթար Դիլիջանի թունելի մոտ. տասնյակ վիրավորներ

Դիլիջանի թունելի հարեւանությամբ նախօրեին՝ ապրիլի 10-ին, տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով վիրավորների թիվը հասել է 13-ի: Ոստիկանության փոխանցմամբ, ապրիլի 10-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Դեյվու կոռանդո» եւ «Ֆոլքսվագեն կռաֆտեռ» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «Դեյվու կոռանդո»-ի վարորդը, 2 ուղեւորը, «Ֆոլքսվագեն կռաֆտեռ»-ի 10 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Shamshyan.com-ի փոխանցմամբ, […]

Ծառուկյանին թույլ չտվեցին

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ապրիլի 2-ին կայացած ընտրությունները հիմնական կողմնորոշիչ դեր խաղացին, որ այսօր 3 կուսակցություն է մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՀՅԴ-ի չմասնակցելն, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ նրանց ձայների 20 տոկոսն է գտնվում Երևանում, 80 տոկոսը մարզերում է: ԲՀԿ-ն ևս Երևանում, համեմատած մարզերի հետ, […]

Ավագ երեքշաբթի

Ավագ երեքշաբթի հիշատակն է Տասը կույսերի:  Ավետարանի Տասը կույսերի առակը (Մատթ. 25:1-13) ներկայացնում է հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությունը, որի հինական խորհուրդը Տիրոջ Գալստյանը պատրաստ լինելն է։ Իսկ պատրաստ լինելու գլխավոր պայմանն իմաստությունն է։ Իսկ այդ իմաստությունը մեզ սովորեցնում է՝ ա. Կան բաներ, որ հնարավոր չէ վերջին պահին անել։ Հնարավոր չէ պատրաստվել քննությանը, […]

Սերժ Սարգսյանը՝ Դավիթաշենում տեղի ունեցած ապօրինի ծառահատման մասին

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքին: «Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն»,-նշել է խոսնակը: Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ապրիլի 9-ի գիշերը, Դավթաշենում Աղաբաբյան փողոցում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի