20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանն ինքնուրույն ավանտյուրայի չի գնա

«Երբ որ աշխարհում իրավիճակը թեժանում է, մենք ինքնաբերաբար փորձում ենք ռիսկերը հասկանալ Ղարաբաղի հարցում, և իրավիճակային առումով ռիսկերը կան, բայց կարծում եմ, որ պրակտիկ անմիջական կապվածություն Սիրիայի իրավիճակի թեժացման հետ քիչ հավանական է ղարաբաղյան հարցում: Ամեն դեպքում, փորձը ցույց է տվել, որ չնայած այդ թեժ կետերին Ղարաբաղի հարցում, այդուհանդերձ, միջնորդ գերտերությունները կարողանում են առանձին տարբերակված […]

Սերժ Սարգսյանը մասնակցել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:  Էջմիածին քաղաքում Հանրապետության Նախագահը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործկոմի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, մարզային և քաղաքային իշխանությունների, տեղի պատգամավորների, սպորտի ոլորտի պատասխանատուների, Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցի սաների և քաղաքի բնակիչների հետ մասնակցել […]

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կարոլին Դույեզին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավման, ինչպես նաև արցախյան հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց խնդիրներին վերաբերող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի […]

Oձի փոխարեն` սիրեկան. փրկարարները զվարճալի իրավիճակում են հայտնվել

ԱԻՆ-ը իր Ֆեյսբուքյան էջում  պարբերաբար տեղադրում է 911-ի գործունեությանն առնչվող զվարճալի պատմություններ։ Քաղաքացուց ահազանգ է ստացվում, որ վերջինիս ամառանոցում, որտեղ այդ պահին գտնվում են նրա մայրն ու երեխաները, օձ  կա, ուստի անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն ամառանոցում ահազանգողի մոր և երեխաների փոխարեն հայտնաբերում է վերջինիս քրոջը՝ սիրեկանի հետ: Քույրը հայտնել է, որ […]

Բյուրականի աստղադիտարանը նոր տնօրեն ունի

ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Արեգ Միքայելյանը:Այս մասին տեղեկանում ենք ԳԱԱ մամուլի ծառայությունից: Արեգ Միքայելյանը ծնվել է 1962թ. Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Արեգ Միքայելյանի գիտական նախասիրություններն են` աստղագիտական շրջահայություններ, սպիտակ թզուկ և պայթյունային փոփոխական աստղեր, ակտիվ գալակտիկաների որոնումներ և բազմալիքային ուսումնասիրություններ, տիեզերական ենթակարմիր, ռենտգենյան և ռադիո […]

Հայաստան-Վրաստան անցակետերի արդիականացումը գործնական քայլ էր

Էդվարդ Նալբանդյանի ելույթը Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը Հարգելի գործընկերներ, Շնորհակալություն եմ հայտնում Վիշեգրադյան խմբի լեհական նախագահությանը՝ նախարարական այս հանդիպումը հյուրընկալելու համար: Բրյուսելում կայանալիք առաջիկա գագաթաժողովին շոշափելի ձեռքբերումներ արձանագրելը կարևոր կլինի Արևելյան գործընկերության հետագա կենսունակության համար: Այս առումով մենք արժևորում ենք ոլորտային համագործակցությանը քաղաքական լիցք հաղորդելու նախաձեռնությունը և ենթակառուցվածքային կապերի շուրջ քննարկումների վրա […]

Խեղճ գյուղի խեղճ տատին հայտնվել է անհարմար իրավիճակում․ դատարանում թեժ էր /տեսանյութ/

Այսօր ՀՀ վարչական դատարանում մեկնարկել է  ՕՐՕ դաշինքի հայցադիմումի քննարկումը: Դաշինքի ներկայացուցիչները դատարանից պահանջում են չեղյալ համարել ԿԸՀ-ի որոշումը, որով մերժվել էր դաշինքի դիմումը: Դիմումով դաշինքը հանձնաժողովից պահանջել էր քվեարկած անձանց մատնահետքերի միասնական բազայի ստեղծում: ՕՐՕ դաշինքը ներկայացնող փաստաբան Լեւոն Օհանյանը նշեց, որ տեխնիկական պատճառներից ելնելով՝ մատնահետքերի համադրումը հնարավոր չի եղել։ Եւ որպես օրինակ՝ նշեց, […]

«Խորապես ցնցված եմ»

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ՝  երեկ Դորտմունդում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ` իր զորակցությունը հայտնել իր նախկին թիմին՝ Դորտմունդի «Բորուսիային»: «Խորապես ցնցված եմ երեկ գիշեր Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից, քաղաք, որն առանձնահատուկ տեղի ունի իմ սրտում: Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Դորտմունդի «Բորուսիային», երկրպագուներին, […]

Ահմադինեժադը կրկին ցանկանում է Իրանի նախագահ դառնալ

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն առաջադրել է իր թեկնածությունը մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին։ Հիշեցնենք, որ Ահմադինեջադ երկիրը ղեկավարել է 2005-2013 թվականներին։ Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ՝ այս քայլով Ահմադինեժադը մարտահրավեր է նետում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, որը նախկին ղեկավարին արգելել էր առաջադրվել նախագահի պաշտոնում: Ավելի վաղ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, որ չի մասնակցելու նախագահական […]

Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ

Ապրիլի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում մասնակցեց Եվրոպական միության Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՄ մի շարք այլ երկրների ԱԳ նախարարներ, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Նիստին ելույթ ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով, մասնավորապես, ասաց. «Շնորհակալություն եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի