19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Վահագնի թաղամասում բացվեց Հակոբ Հակոբյանի «Փյունիկ» քանդակը

Վերջերս Վահագնի թաղամասում հայտնվեց նոր բնակիչ. ավելի քան 3 մետր բարձրությամբ մետաղյա «փյունիկ»: Հայ մեծ նկարիչ, քանդակագործ Հակոբ Հակոբյանի մանրաքանդակի օրինակով ստեղծված «Փյունիկ» քանդակի պաշտոնական բացումը տեղի ունեցավ ս.թ. ապրիլի 30-ին թաղամասի կենտրոնական պուրակում: Քանդակի վերակերտումը հայտնի արվեստագետ Համլետ Մատինյանի աշխատանքն է: Այն կյանքի է կոչվել Վահագնի թաղամասի բնակիչ Կարո Շահբազյանի պատվերով, ապա նվիրաբերվել թաղամասին: […]

Տեղի է ունեցել «Արցախ» հայրենակցական միության համաժողովը

Նախօրեին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Արցախ» հայրենակցական միության համաժողովը, որին ներկա էին միության 200  ներկայացուցիչներ` միության նախագահ Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ: Համաժողովին ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը,  ՀՀ ԱԺ պատգամավորներ: Համաժողովի ընթացքում քննարկվեցին Երևան քաղաքին առնչվող հարցեր, ներկայացվեցին պետական հոգածության նշանակության խնդիրներն ու անելիքները: Երևանի ավագանու ընտրություններում […]

Գաղտնիք չի /տեսանյութ/

«Ես վաղուց եմ կողմնորոշվել , թե ում կտամ իմ վստահության քվեն: Գաղտնիք չի դա, բնականաբար այն մարդուն, ով փորձ ունի ու ծառայում է ժողովրդին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Կենտրոն համայնքի բնակիչ Մուրադ Թերզյանը: Թերզյանը նշեց, որ վերջին 25 տարիներին միակ քաղաքապետը, ով մտածել է քաղաքի մասին՝ Տարոն Մարգարյանն է: Մանրամասները՝ տեսանյութում

ԱԱԾ-ն պարզել է ադրբեջանական խնձորը ներկրած հնարավոր անձանց շրջանակը

Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ, հայաստանյան շուկայում հայտնված ադրբեջանական խնձորը, ըստ նախնական տվյալների, ներկրվել է անօրինական եղանակով և այժմ միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչվող անձանց բացահայտելու ուղղությամբ: «Ազատության» հարցմանն ի պատասխան ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնել են. – «ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի առերևույթ ապօրինի ներկրմանը ՀՀ իրավասու մարմինների պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության […]

Հյուրանոցի պատի սալիկները պոկվել ու ընկել են․ կա տուժած

Ապրիլի 30-ին, ժամը 18:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցի արտաքին պատի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ երեսպատման սալիկները […]

Պետության զարգացման երաշխիքը նրա քաղաքացու կայուն և ստեղծագործ աշխատանքն է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ  Հարգելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Աշխատանքի օրվա կապացկությամբ։  Այսօր մենք մեր զորակցության և երախտագիտության խոսքերն ենք հայտնում մերաշխատանքի վետերաններին, ում բազմամյա աշխատանքը տարիներ շարունակ   ուղղվածէ եղել ծաղկուն ու բարգավաճ երկիր կերտելուն: Ցանկացած հասարակության և  պետության զարգացման երաշխիքը նրա քաղաքացու կայուն և ստեղծագործ աշխատանքն է։ Մեր կառավարությունը որդեգրել էաշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածությամբ ապահովելուքաղաքականությունը, և այսօր,  պետական աջակցությամբ, անհատական կարիքիգնահատման հիման վրա,  մենք ամենատարբեր ծրագրերով վերապատրաստում ենք մերքաղաքացիներին և փորձում խթանել նրանց ինքնազբաղվածությունը։  Շարժվելով առաջ՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է աշխատանքային օրենսգրքիարամատական փոփոխություններ և վստահ եմ, որ այդ փոփոխությունները կարվեն՝ ինպաստ աշխատողների իրավունքների պաշտպանության և ճկուն աշխատանքայինհարաբերությունների ձևավորման։  Խնդիրներն ու անելիքները շատ են, սակայն մենք չպետք է ընկրկենք դժվարությունների առջև և պետք է հնարավոր բոլոր միջոցներով փորձենք գտնել մեր երկրում աշխատանքով բարիք ստեղծելու, սեփական գիտելիքները խորացնելու, ունակությունները մշտապես զարգացնելու արդյունավետ ուղին:  Մեկ անգամ ևս շնորհավորում եմ  Աշխատանքի  օրվա կապակցությամբ և մաղթում Ձեզ ևՁեր ընտանիքներին ամուր առողջություն, երջանկություն, բարեկեցություն, մեր երկրին՝խաղաղություն և առաջընթաց։

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Ապրիլի 30-ին և լույս մայիսի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 420 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում […]

Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախընտրած թեկնածուն Տարոն Մարգարյանն է

Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունը` ի դեմս ՀՀ ԱԺ պատգամավոր, միության նախագահ Արմեն Մխիթարյանի հանդես է եկել հայտարարությամբ` Երեւան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններում ողջունելով Հայաստանի հանրապետական կուսակցության մասնակցությունը: Հայտարարության մեջ նշված է, որ միության` Երեւանի քաղաքապետի նախընտրած թեկնածուն Տարոն Մարգարյանն է, քանի որ նա առավելագույնս տիրապետում է քաղաքի խնդիրներին եւ ունի դրանք լուծելու բավարար փորձառություն: Միության […]

«Չի նշանակում, որ դու եկար, պիտի հաջորդ օրը սարքվի ասֆալտը» (տեսանյութ)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը համարում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին էլ արդեն պարզ է, թե որ ուժն է մեծամասնություն ունենալու: Ըստ նրա` իշխող կուսակցության թիմը լրիվ պատրաստ է ընտրություններին, նա սկսել է պատրաստվել վերջին ընտրություններից հետո: «Եթե շրջեք, կտեսնեք, որ ՀՀԿ-ի նախընտրական շտաբներ բոլոր համայնքներում կան Երևանի, իսկ «Ելքն» ու «Երկիր Ծիրանին» […]

Որդու դիակը տեսնելուց հետո. մահացել է Քյարամ Սլոյանի հայրը

«Մահացել է ՀՀ Հայերի եւ Եզիդիների հերոս Քյարամ Սլոյանի հայրը»,-ֆեյսբուքի իր էջում գրառել է սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը: «Բոլորս կհասկանանք որդեկորույս ծնողքի ցավը, բայց երբեք չենք զգա այդ սրտի կրակն ու մորմոքը… :(»,-հավելել է ազատամարտիկը: Նշենք, որ ապրիլի 28-ին Քյարմ Սլոյանը կդառնար 21 տարեկան: Նրա ծննդյան օրը՝ Քյլաշ Սլոյանը արդեն իրեն վատ է զգացել: Հարազատները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի