25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ոչ ընկերներ, մի անհանգստացեք» (տեսանյութ)

«Ես դրանց տակ որևէ բան չեմ ուզում տեսնել, ներկուսակցական խնդիրներ են, որ կուսակցություններն իրենց ներսում պետք է լուծեն: Ես չեմ ուզում տեսնել արտաքին միջամտության կամ արտաքին ազդակի գործառույթ: Շատ արագ իրենց լուծումները կստանան, եկեք, այդ հարցերին այդքան լուրջ չմոտենանք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով «Ծառուկյան» դաշինքի շուրջ ընթացող իրադարձություններից: […]

«Կարևոր գործընթաց է սկսվում»

ՀՀ կառավարության մայիսի 4-ին կայացած նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ մի շարք հանձնարարականներով։ Առաջին հանձնարարականը վերաբերվում էր տնտեսության գերակա ոլորտներում ձեռնարկություններին պետության կողմից տրամադրվող սուբսիդավորման նոր քաղաքականությանը։ «Բազմիցս բարձրաձայնել ենք ՀՀ տնտեսական գերակա ոլորտների պետության կողմից նպատակային և արդյունավետ աջակցության տրամադրման անհրաժեշտության մասին։ Կարծում ենք ժամանակն է, որ կառավարությանը գերակա ոլորտներում աշխատող և […]

Ինչու՞ ենք այսքան տառապում… որտե՞ղ է Տերը

 Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Սուրբ Հարության տոնի քարոզը  Այսօր Եկեղեցին կրկնում, երգում և կանչում է. «Քրիստոս յարեա՛ւ ի մեռելոց»: Սակայն, ինչպե՞ս դա կարող է լինել: Պետրոսը, Հովհաննեսը, կանայք գնացին գերեզման, բայց այն դատարկ էր: Հիսուս այնտեղ չէր: Նրանք այնտեղից գնացին՝ տխրությունն իրենց սրտերում, պարտության տխրությամբ: Վարդապե՛տը, իրենց Վարդապետը, Նա, ում նրանք այդքա՛ն շատ էին սիրում, […]

Որևէ մեկը Հայաստանի, Արցախի հաշվին որևէ հարց չի կարող լուծել (տեսանյութ)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԼՂՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ Հայաստանի շուրջ՝ տարածաշրջանում, շատ կարևոր գործընթացներ են կատարվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից վերջին մի քանի շաբաթներին անցկացվող զորավարժություններին: «Կարևոր է, թե ինչ ծրագրեր ունեն Ադրբեջանն ու Թուրքիան, և ՀՀ-ի իշխանություններն ինչպես են արձագանքելու այդ մարտահրավերներին: Այսօր […]

Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու համար զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ ՀՀ տարածքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, շինություններ զավթելու նպատակով 2015 թվականի նոյեմբերից ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ, որի կազմում […]

Մանրամասներ Սյունիքի ողբերգական վթարից. Աստղիկը 1 տարեկան երեխա ունի

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Սյունիքի ողբերգական վթարից:  Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ասել են, որ մահացածները քույր ու եղբայր են։ Եղբայրը վերջերս էր զորացրվել բանակից, քույրն էլ ամուսնացած էր, ուներ 1 երեխա։ Նրանք ավտոմեքենա են սպասելիս եղել, երբ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Քաջարան քաղաքի բնակիչ 46-ամյա Արթուր Միրզոյանը նրանց տեղափոխելու համար կանգնել է, […]

Մեծ էֆեկտ ենք ակնկալում.վարչապետ

Կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ հնչեցրեց: Հանձնարարականներից մեկը վերաբերվում էր վարչատարածքային բարեփոխումներին:  «Բնակիչներին մատուցվող ծառայությունների մի մասը ուղակի կամ անուղակի իրականացվում է համայնքային մարմինների կողմից: Վարչատարածքային բարեփոխումները ուղղված են տեղական իշխանությունների արտոնությունները մեծացնելուն և մատուցվող ծառայությունների որակի բարձրացնելուն: Սա կարևորվել է կառավարության ծրագրում:Համայնքների խոշորացումը արդյունավետ իրականացնելուն […]

ՀՀԿ-ում էլ նման վիճակ կլինի

 Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ ՀՀԿ-ում էլ են ներքին բախումներ լինելու՝ կապված ինքնաբացարկների հետ: «Կարող է՝ հանրային չլինեն, որովհետև իշխանության մեջ են, և ամեն մեկին մի բան կհասնի: Կարծում եմ՝ նրանց մոտ ուրիշ իրավիճակ է,  հնարավորություններն ավելի շատ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:  «Բայց պարզ է, որ նման վիճակ ՀՀԿ-ում […]

«Մենամարտ՝ ուղիղ եթերում»․ Ֆրանսիայի նախագահների հեռուստադեբատները բուռն են անցել

Նախօրեին Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուներ, «Հառաջ» շարժման հիմնադիր, հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը անց են կացրել վերջին հեռուստաբանավեճերը, որոնք բավական բուռն են անցել։ Դեբատը սկսել է Լե ՊԵնը, ով անմիջապես մրցակցին քննադատությունների տարափով է հեղեղել։ Ի պատասխան՝ Մակրոնը հակառակորդին մեղադրել է ստի մեջ։ Հեռուստաբանավեճերի հաղթող ֆրանսիացի հեռուստադիտողները ճանաչել […]

«Եթե դու քո ընկերոջը դավաճանեցիր, ինձ էլ կդավաճանես» սկզբունքն է (տեսանյութ)

«Ինչպիսին ընտրություններն էին, այնպես էլ արդյունքներն են: Բազար, շուկայական հարաբերություններ են: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ ուստա Համոն փողը չէր տվել, հիմա այս դեպքում չգիտեմ՝ ով փողը չէր տվել, բայց համակարգն է այսպիսին, դրա համար էլ այս իրավիճակն այդպիսին է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով «Ծառուկյան» դաշինքի ներսում ընթացող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված