20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Լրագրություն, արվեստաբանություն, ձեռագործություն. երեքը մեկ տեղում

Մասնագիտությամբ  լրագրող և արվեստաբան Մարգարիտա  Ղազարյանը   ազատ ժամանակ ունենալու դեպքում նկարում է և ասեղնագործում: Ասում է՝ դրանք իր համար ինքնարտահայտնելու յուրահատուկ միջոցներ են: Մեր թղթակիցը զրուցել է Մարգարիտայի հետ՝ փորձելով բացահայտել՝ ինչպե՞ս ձեռագործ աշխատանքները հետաքրքրեցին նրան և ինչպե՞ս որոշեց  զբաղվել ձորագործ աշխատանքներով: -Ինչպե՞ս ստացվեց, որ ձեռագործ աշխատանքները  և  ասեղնագործությունը հետաքրքրեցին Ձեզ: Քանի՞ տարեկանից եք սկսել […]

Մեղրիի մաքսակետում Ինտերպոլի կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Հունիսի 22-ին, ժամը 15.50-ին, Մեղրիի մաքսակետից ոստիկանության Մեղրիի բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1973 թ. ծնված Մեհդի Ն.-ն: Նա 2017թ. հունիսի 19-ից Թուրքիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 85 հոդվածի (անզգուշությամբ մահ կամ վնասվածք պատճառելը) 2-րդ մասի համաձայն` դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման: Մեհդի Ն.-ն հունիսի 19-ից Ինտերպոլի կողմից գտնվում էր հետախուզման մեջ:

Արձակիր ինձ իմ մեղքերի կապանքներից

Եվ արդ, արտասուքների բխմամբ աղաչում եմ Քեզ՝ քանի դեռ իմ դարձի ժամանակը չի հասել, քանի դեռ իսպառ կորուսյալ չեմ, շնորհիր ինձ ապաշխարություն և իմ վախճանից առաջ արձակիր ինձ իմ մեղքերի կապանքներից ու անտեսիր իմ անթիվ անօրենությունները: Որ ամեն բարու տեր և մեղքերը ներող իշխան ես, ծածկիր իմ բոլոր հանցանքները Քո բարեգթությամբ ու մխիթարիր իմ վշտացած […]

Պաշտպանին ներկայացված բողոքի քննարկման արդյունքում զորակոչիկը ստացել է տարկետում

Զորակոչիկի հայրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ 2015 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ իր որդու մոտ  ախտորոշվել է հիվանդություն, և նա առողջական վիճակի պատճառով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշմամբ ստացել է տարկետում` մինչև մեկ տարի ժամկետով: 2016 թվականին մեկ այլ բժշկական հաստատությունում ախտորոշվելուց հետո, դիմումատուի  պնդմամբ, պարզ է դարձել, որ որդու հիվանդությունը դրական […]

Վարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանի երկրների գծով գլխավոր տնօրենին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանի երկրների գծով գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը տպավորիչ է համարել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և նշել, որ դրա արդյունքում անցած տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել է 1 միլիարդ 190  մլն դոլարի 25 ծրագիր: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխգործակցությամբ և ճանապարհատրանսպորտային, էներգետիկ […]

Նախագահը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գևորգյանցների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: «Ռուբեն Գևորգյանցը հայ կինոարվեստի ակնառու ներկայացուցիչներից էր, ով մեծ ավանդ ներդրեց հայկական կինոյի զարգացման գործում: Նրա ստեղծած կինոնկարները, հատկապես՝ վավերագրական ֆիլմերը, բարձր […]

Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր, մասնավորապես` ՀԱԿԱԳԵՐՃՆՇՈՒՄԱՅԻՆ, ՍՐՏԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ, ԹԵՐԼԻՊԻԴԱՐՅՈՒՆԱՅԻՆ ԵՎ ՌԻԹՄԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԴԵՂԵՐ Ամլոդիպին/Վալսարտան/Հիդրոքլորթիազիդ դեղահատ 10/160/25 մգ  N30 Ամլոդիպին/Վալսարտան/Հիդրոքլորոթիազիդ դեղահատ 10/320/25 մգ  N30 Լիզինոպրիլ/ Հիդրոքլորթիազիդ դեղահատ 10/12.5մգ N100 Դիլթիազեմ հիդրոքլորիդ լ-թ ն/ե 5մգ/մլ 25մլ Վալսարտան դհտ 160մգ N 90 […]

ՀՀ Ազգային ժողովի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության միջեւ ստորագրվել է նամակ-համաձայնագիր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահում ստորագրել են նամակ-համաձայնագիր, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր: ՀՀ Ազգային ժողովի ծրագիրն անմիջականորեն կիրականացվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից: ՀՀ ԱԺ […]

Հունաստանը դատապարտել է Ստամբուլի Սբ. Սոֆիա տաճարում մահմեդական արարողության անցկացումը

Հունաստանի արտգործնախարարությունը քննադատել է մի քանի օր առաջ Թուրքիայի կրոնական ներկայացուցիչների կողմից Ստամբուլում գտնվող Այա  Սոֆիայում (Սուրբ Սոֆիայի տաճար) մուսուլմանական Ռամադան ամսի «նախախնամության գիշեր» կոչվող արարողության անցկացման համար:  «Դատապարտում ենք Սբ. Սոֆիայի տաճարում Թուրքիայի Կրոնական գործերի նախարարի մասնակցությամբ արարողության անցկացումը, որի ընթացքում Ղուրան է կարդացվել, նամազ է արվել և այդ ամենը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ»,-ասվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի