18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Զինված տղամարդը Մարսելում հարձակվել է մարդկանց վրա․ կան զոհեր

Մարսելի Սեն-Շարլ կայարանում դանակով զինված տղամարդը, «Ալլահ Աքբար» բղավոցներով, հարձակվել է մարդկանց վրա ու դանակարհարել անցորդներին։ Արդյունքում երկու կին է մահացել՝ 17 եւ 20 տարեկան։ Տղամարդը նրանցից մեկի կոկորդն է կտրել, մյուսի որովայնին հարվածել։ Հանցագործը գնդակահարվել է անվտանգության աշխատակիցների կողմից: Ավելի ուշ տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Պաշտոնյաները կմտածեն տարկետում վերցնելուց կամ չծառայելուց առաջ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողներին հայտարարեց, որ առաջարկել է որպես գաղափար, որ պաշտոնյաներն իրենց հայտարարագրերում նշեն նաև՝ արդյոք ծառայել են, թե, եթե ոչ, ապա ինչու: «Առաջ եմ տանելու այդ միտքը: Կա հանրային հետաքրքրություն դեպի պաշտպանական հարցերն ու այն, որ դա մեզ մետ սոցիալական արդարության ու բանակի նկատմամբ վերամերմունքի կարևոր ցուցիչ է, ցանկացած մարդ, ով […]

«Առաջին տարկետումը հիմք է հետագայում բանակում չծառայելու համար» (տեսանյութ)

Տարեկան բուհեր ընդունվում է 5-ից 6 հազար արական սեռի ուսանող,  որոնցից տարկետման իրավունք ստանում է մոտ 700-800-ը: «Առանցքային հիմնավորումն այն է, որ անընդհատ կրթությունն ավելի որակով է, քան ընդհատվածը: Ստացվում է` մենք ավելի ցածր նիշով ընդունված, ավելի թույլ ակադեմիական կարողություն ունեցող մարդուն կրկնակի ավելի բարդ վիճակի մեջ ենք դնում, որովհետև ընդհատում ենք ցիկլը, այնինչ 1-2 […]

Սա դեռ սկիզբն է

«Հաղղին.ազ»-ի տխրահռչակ խմբագիրը բազմամարդ հրապարակ պատկերող լուսանկար է հրապարակել Բաքվում այսօր տեղի ունեցած շիաների սգո Մուհարրամ ամսվա 10-րդ օրվա՝ Աշուրայի արարողությունից՝ գրելով, թե վախենում է Ադրբեջանի ապագայի համար: Իրականում սա դեռ սկիզբն է, քանի որ Իրանն Ադրբեջանում աշխատում է գրեթե անխոցելի և շատ պարզ մեթոդաբանությամբ. այս երկրից Իրանի շիայական ճեմարաններում հոգևոր կրթություն ստացած անձինք վերադառնում […]

«Ինքնորոշման իրավունք». կատալոնական փորձ

Կատալոնիայում ամփոփվեցին անկախության հանրաքվեի տվյալները, ուր մասնակիցների ճնշող մեծամասնությունը անկախությանը ասել էր «այո»: Մի քանի շաբաթ առաջ իրաքյան Քրդստանում էր անկախության հանրաքվեն նմանօրինակ արդյունք արձանագրել: Վաղը նման հարաքվե կարող է անցկացվել Բասկերի երկրում, Դոնբաս-Լուգանսկում, այլուր: Ղրիմում նմանօրինակ հանրաքվե արդեն անցկացվել է, որտեղի «անկախության» բառի տակ բնակիչները «այո» են ասել ՌԴ-ին միանալուն:  Ասում են Եվրոպայում մոտ […]

«Եթե էս ամեն ինչը ճիշտ լինի … ». Սամվել Բաբայանը՝ դատավորին/տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր`  հոկտեմբերի  2-ին շարունակվում է «Իգլա»-ի գործով դատաքննությունը: Այսօրվա դատաքննության ընթացքում ներկայացվում են Սամվել Բաբայանի սենյակում արված գաղտնալսումները, որտեղ մասնավորապես նրա և ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի երկխոսություններն են: Ամբաստանյալ, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հարց բարձրացրեց. «Ես իմ խոսացածից ոչ մի բան չհասկացա, բայց եթե էս […]

Այսօր Հայաստան կժամանի ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը

Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ այսօր Հայաստան կժամանի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։ Նշվում է, որ հանձնակատար Հաանը կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, Վարչապետ Կարեն Կարապետյանին, Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին՝ քննարկելու Արեւելյան գործընկերության գագաթաժողովի առաջնահերթությունները եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման հարցերը։ Դրանք արտացոլված են ԵՄ – […]

Կոչ Վրաստանի իշխանություններին. Վահագն Չախալյան

Սույնով հայտնում ենք մեր մտահոգությունը 2017 թ. սեպտեմբերի 30-ին հայաբնակ Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Գումբուրդոյի եկեղեցու հարևանությամբ հայտնաբերված նախնիների ոսկորների վերաթաղման և այդ աճյունների վրա խաչքարի տեղադրման խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը մի անգամ ևս բացահայտում է երկու երևույթ: Առաջինը՝ Վրաստանի իշխանությունները Վրաստանի հայության ազգային-մշակութային և կրոնական իրավունքների նկատմամբ շարունակում են […]

Գյումրիում տոն էր. Սերժ Սարգսյանի հետ /ֆոտո/

Գյումրեցիներին շնորհավորելու էր եկել անձամբ ՀՀ նախագահը: Նախագահին աղ ու հացով, գյումրեցու ավանդական գաթայով դիմավորեցին, ջուրն էլ կլկլանով հյուրասիրեցին հացի փառատոնին: ու հյուրերով սեղան նստեցին հացի բյուր տեսակներով առատ սեղանի մոտ, որտեղ հիմնականում հայկական ավանդական  հացատեսակներն ու գաթայի տեսակներն էին:    «Հացի փառատոն» քաղաքում անցկացվել է դեռ 2013 թվականից սկսած: Փառատոնը նպատակն է ներկայացնելու գյումրեցու […]

«Իգլա»-ի գործով գլխավոր «հերոսը» փախե՞լ է .մանրամասներ

Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը ՀՀ իրավապահների դիմումի հիման վրա Թբիլիսիում ձերբակալել էր  Սամվել Բաբայանին «Իգլա» զենիթահրթիռային համակարգ մատակարարած անձ հանդիսացող Ռոբերտ Աղվանյանին: Աղվանյանի ձերբակալվել է մարտ ամսին, սակայն նա այդպես էլ չի արտահանձնվել Հայաստանին: Նշենք, որ Ռոբերտ Աղվանյանը Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի որդին է: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի