25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրամիության հանձնակատարին

Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Բրյուսել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։ Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց արդեն մոտ չորս տարի Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի շուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող համաձայնագրերի հաջող իրականացման կապակցությամբ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց ԵՄ անդամ երկրների կողմից […]

Պարզվել են Դավթաշենում 29-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 29-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:                 2017թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «որովայնի 1-ին պատի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Ձեռնարկված անհետաձգելի քննչական […]

Դեռ մեկ շենք են գնել․ վարչապետը շրջել է Գյումրիի փողոցներով /ֆոտո, տեսանյութ/

Այսօր պաշտոնապես վերաշահագործման հանձնվեց Գյումրու պատմական կենտրոնում տուրիզմը զարգացնելու ծրագրի շրջանակներում վերանորոգված Ռուսթավելու անվան փողոցը։ Փողոցի վերականգնումն իրականացվել է «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում: Բացման արաողությանը ներկա էին վարչապետը, որոշ նախարարներ, մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Վարչապետը մասնակցեց փողոցի բացմանը, մի քանի ժամ ոտքով շրջեց քաղաքի պատմական փողոցներով, ուսումնասիրեց հին կառույցները՝ անսպասելի ներս մտնելով։ […]

Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կանադական համագործակցության հեռանկարները

Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին (նստավայրը` ք. Մոսկվա): Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Կանադայի միջև համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել խաղաղապահության և այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն […]

Քրեական գործեր են հարուցվել՝ Արագածոտնի մարզի երկու դպրոցների տնօրենների կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում  ստացվել են  Մուղնու Մ.Աշճյանի անվան և Լուսակն համայնքի հիմնական դպրոցների տնօրենների կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Նախնական տվյալներով՝ Աշտարակ քաղաքի «Մուղնու Մ.Աշճյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը 2015թ. սեպտեմբերի 3-ին որպես  նշված դպրոցի պահակ է ձևակերպել իր բարեկամուհուն։ Վերջինս աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա […]

Վերջում մենակ մնաց

«Ռուսական բանտում մահացել է Լևոն Հայրապետյանը: Այսօր առավոտյան,68 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: Պարոն Հայրապետյանը ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում։ Համարվում է Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության ամենախոշոր ներդրողը։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչկավոր Գանձասարի վանական համալիրը […]

Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների գլխավորած պատվիրակությունների անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Լուսանկարներ)

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահների գլխավորած պատվիրակությունների անդամները ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ այցելել են  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու […]

«Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է հանցագործության մեկ այլ դեպք

«Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցագործության մեկ այլ դեպք: «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում տաքսի ծառայության վարորդի բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է […]

Քնելուց առաջ խնդրենք Աստծուն

Հիսուս, Քո միտքը թող որ լուսավորի ինձ, Քո խոսքը թող որ առաջնորդի ինձ, Քո աչքերը թող որ միշտ ուղղված լինեն իմ վրա, Քո ականջները թող որ միշտ լսեն ինձ։ Խաչի վրա տարածված Քո բազուկները թող որ բացեն ինձ տիեզերական սիրո դիմաց, Խաչին գամված Քո ոտքերը թող որ մղեն ինձ անչափ ու անվերապահ նվիրվելու եղբայրներին։ Տեգով […]

Բանալիներ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին

Գյումրիում բացվեց զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն: Զբոսաշրջության զարգացման 2017 թվականի ծրագրում նախատեսվում է պետական աջակցություն՝ ՀՀ մարզերում առնվազն 4 զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ստեղծման համար, որն իրականացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը: Հայաստանում արդեն գործում են 7 տեղեկատվական կենտրոններ, սակայն զբոսաշրջության պետական կոմիտեի ստեղծումից հետո Գյումրու կենտրոնն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի