20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հսկիչների վագոն-տնակը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող  վագոն-տնակը հրկիզելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. Հաշվի առնելով դեպքի նկատմամբ զանգվածային լրատվության միջոցների հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել […]

Կամայական վարույթ եք իրականացնում. Եգորյանը՝ Մեժլումյանին

«Անընդհատ չեք կարող իմ բերանը փակել»,-այսօր Փաստաբանների պալատում Տիգրան Եգորյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի քննարկման ժամանակ հայտարարեց ինքը Տիգրան Եգորյանը: Նախ նշենք, որ «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանը և Թեհմինե Ենոքյանի բողոք էին ներկայացրել՝ հայտարարելով, թե Տիգրան Եգորյանը նախապես իմացել է, որ իր պաշտպանյալը`  լուսահոգի Արթուր Սարգսյանը («Հաց բերող») ծանր հիվանդություն է ունեցել, […]

Գարիկ Մարտիրոսյանի կինը պատասխանել է իր՝ ոչ հայ լինելու քննադատություններին

Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում  երևում է համացանցային օգտատերերի մեկնաբանությունները`ուղղված իր ազգությանը: Մեկնաբանողներից մեկը ափսոսանք է հայտնել, որ Ժաննան հայուհի չէ, ինչին ի պատասխան մեկ այլ օգտատեր հավելել է, որ ավելի վատ` Ժաննան հրեա է: Մեկ այլ մեկնաբանող գրել է, որ Ժաննան և Գարիկը մեր ազգի […]

Ստամբուլի փողոցներից մեկը կկրի հռչակավոր հայ լուսանկարչի անունը

Ստամբուլի քաղաքապետարանը ընդունել է Բեյօղլու թաղամասում գտնվող Թոսբաղա փողոցը ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով վերանվանելու առաջարկը: Այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը: Աղբյուրը հայտնում է, որ չնայած նրան, որ սովորաբար քաղաքապետարանը մերժում է փողոցները վերանվանելու առաջարկները, այս անգամ հավանություն է տվել 89-ամյա լուսանկարչի անունով փողոց ունենալու առաջարկին: Արա Գյուլերը երկար տարիներ ապրել է վերոնշյալ […]

Լուկաշենկոյի մեսիջը

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շատ պարզ հայտարարում է պատրաստ է ապահովել Ադրբեջանի անվտանգությունը, մասնավորապես Իլհամ Ալիևի իշխանությունը։ Այս «սուրբ» գործը կատարելու համար նա պատրաստ է զինել Ադրբեջանի զինված ուժերին։ Իմ կարծիքով Լուկաշենկոն շատ լավ գիտի, թե ում դեմ է զինում Ադրբեջանին, սակայն դա նրան չի խանգարում նման հայտարարություններով հանդես գալ։ Իհարկե չեմ կարծում, թե Ռուսաստանը […]

Ազգային ժողովի պատգամավորները ծանոթացել են հայրենական ռազմարդյունաբերության նորագույն արտադրատեսակներին

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ Ազգային Ժողովի տարբեր խմբակցությունների մի խումբ պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմադյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին են ներկայացվել հայրենական ռազմարդյունաբերության մի շարք նորագույն արտադրատեսակներ, դրանց մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հնարավորությունները: Ընդգծվել է, որ մարտական հերթապահության ընթացքում նոր […]

Երեք անձ ձերբակալվել է՝ ավազակությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու, օժանդակելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվում են «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից կատարված հափշտակության հանգամանքները։ 2017թ. հոկտեմբերի 9-ին՝ առավոտյան, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գործող «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից հափշտակվել […]

Մեծ է այն դերը, որը մշտապես վերապահված է եղել զանգվածային լրատվամիջոցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ  Հարգելի լրագրողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Անշուշտ, մեծ է այն դերը, որը մշտապես վերապահված է եղել զանգվածային լրատվամիջոցներին՝ որպես հանրության իրազեկվածությունն ապահովող կարևոր օղակի: Ձեր անկողմնակալ աշխատանքի շնորհիվ է, որ մարդիկ տեղեկանում են մեր առօրյայի բաղկացուցիչ բոլոր […]

Կրակոցներ դեմքին․ տեսախցիկը ֆիքսել է հայ տղամարդու սպանության պահը Մոսկվայում (տեսանյութ)

Մոսկվայում տեսախցիկները ֆիքսել են հայ տղամարդու սպանության պահը։ Ինչպես հայտնում է ren.tv-ն, կադրերում երեւում է, թե ինչպես է անհայտ անձը մոտենում տղամարդուն եւ առնվազն 5 անգամ կրակում։ Մի քանի գնդակ վնասում են տղամարդու դեմքը։ Հիշեցնենք, որ Մոսկվայի կենտրոնում՝ Նովոսլոբոդսկայա փողոցում, այսօր սպանվել է հայ գործարար, 38-ամյա Գեորգի Ակոբջանովը։ Ոստիկանության վարկածով՝ սպանությունը վարձու մարդասպանն է իրականացրել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի