23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

52 համայնքից 38-ում հաղթել են ՀՀԿ-ականները

Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում 52 համայնքից 38-ում հաղթել են իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի թեկնածուները:  2 համայնքում ղեկավար են ընտրվել «Դաշնակցության», 2-ում՝ ԲՀԿ_ի թեկնածուները: Հետաքրքիր է նաև, որ 10 համայնքում հաղթել են անկուսակցականները:  

Քրեական գործեր` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ: Այսպես, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ուսումնասիրել է նշված գործի նյութերում առկա` համապատասխան օպերատիվ-հետախուզական […]

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Արմավիրի մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպից

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Արմավիրում գործող «Մանուշակ» մանկապարտեզում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։ Հոկտեմբերի 30-ին, ժամը 16:25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Արգամ հովիկյանը դանակի սպառնալիքով մանկապարտեզում պատանդ է պահել 3-ամյա երեխայի՝ պահանջելով հանդիպում իր նախկին կնոջ հետ: Նրա հետ բանակցություններ […]

Զինծառայողի մահվան և երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան, ևս երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ ԼՂՀ ՊԲ N զորամասի ծառայության պահեստում 04.11.2017թ.՝ ժամը 12:10-ի սահմաններում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի պայթյունաբեկորային վնասվածքներ է ստացել նույն պահեստում աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայող, […]

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրախախտման 47 դեպք է գրանցվել

2017 թ. Նոյեմբերի 6-ի, ժամը 11-ի դրությամբ, Հանրապետության համայնքներում երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում գրանցվել է ընտրախախտումների և դրանց հետ առնչություն ունեցող 47 դեպք, որոնցից 13-ով կատարվում է նախաքննություն, 9-ը գտնվում է նյութերի նախապատրաստման փուլում, 25 ահազանգերը՝ ստուգման փուլում: Արդյունքների վերաբերյալ տեղեկությունները կհաղորդվեն:

Սա դեռևս բեռ է պետության համար

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խորհրդարանական հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց կուտակային կենսաթոշակների հիմնադրամից, որն ըստ նրա՝ դեռևս պետության համար բեռ է հանդիսանում: «Սոցիալական ծախսերը գրեթե բոլոր դրույթներով կրճատվել են, բացառությամբ կենսաթոշակային հիմանդրամին հատկացվող գումարների, այն աճել է 48%-ով, որը ամբողջ պատկերը չի արտացոլում: Այս գումարը՝ 42 […]

«Զառա»-ի աշխատակիցներն արտակարգ դիմադրության ձև են գտել

Զառա հագուստի արտադրության գործարանի աշխատողները իրենց կարած հագուստի գրպաններում գնորդների համար նոթեր են ուղարկել որ իրենց շահագործում են և ամիսներով աշխատավարձ չեն ստացել – դիմադրության արտակարգ ձև ! Համապատասխան հղումով իր ֆեյսբուքյան էջում կիսվել ու գրել է օգտատեր Օլյա Ազատյանը:

Հարձակում ՃՈ կետի վրա․ կան վիրավորներ /տեսանյութ/

Ինգուշեթիայում՝ «Կովկաս» հանրապետական ավտոճանապարհի վրա, հարձակում է տեղի ունեցել ճանապարհային ոստիկանության կետի վրա, ինչի արդյունքում 2 ճանապարհային ոստիկան է վիրավորվել։ Հաղորդվում է, որ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն ՃՈ կետի մոտ։ Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում։    

Առաջարկվում է ավելացնել 3-րդ և ավելի երեխայի ծնունդի նպաստը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի բյուջեի նախագծի՝ հանձնաժողովներում քննարկմանը նշեց, որ շուտով էլի գնաճ է լինելու, սակայն կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները չեն բարձրացվում: «Հիմա մենք ի՞նչ ուղերձ ենք հղում մարդկանց, որ չենք ասում, որ 10 տոկոսով ավելի վատ եք ապրելու: Ընդհանրապես ինձ համար հասկանալի չէ, թե Կառավարությունն ինչ կոնկրետ խնդիր ու ցուցանիշ […]

«ԱԱ՞Ծ-ն է սարքել Բաբայանի գլխին»

Կենտրոն և  Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 6-ին շարունակվեց  «Իգլա»-ի գործով դատաքննությունը:   Գործով ամբաստանյալՍանասար Գաբրիելյանը նիստի ժամանակ նկատեց , որ այդ փաստաթուղթը հիմք չի ու հիշեցրեց՝ վկա Շուշանյանը ինքն է ասել, որր իրեն ուղորդել են »: ԱպաԳաբրիելյանը նշեց՝ 2009թ. Էջմիածնում Ջիվան Գասպարյան անունով անձ է սպանվել, եւ քննիչն էլ ակնարկել է՝ եթե Գաբրիելյանը եւ Շուշանյանը Սամվել Բաբայանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված