19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Զենքերի ցուցակը 25 տարվա վաղեմություն ունի. ի՞նչ են առգրավել ՀԽ գրասենյակներից

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունկվում է  «Սեֆիլյանի և մյուսների» գորրծով դատական նիստը: Մեղադրողը շարունկում է հրապարակվել  «Հիմնադիր խորհրդարանի» համախոհների բնակարանների եւ մարզային գրասենյակների խուզարկությունների արձանագրությունները: Ըստ արձանագրությունների՝ խուզարկություններով հայտնաբերվել եւ առգրավվել են թերթիկներ, թռուցիկներ,  ծրարներ, նամակներ, թղթադրամներ, դեղեր և այլն:   Մեղադրող Պետրոս Պետրոսյանն ու Հակոբ Ենոքյանի հրապարակած արձանագրությունների համաձայն «Հիմնադիր խորհրդարանի» անդամների […]

Անհրաժեշտ է շարունակել դարավոր բարեկամությունը պահպանելու և ամրապնդելու ուղղությամբ աշխատանքը

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Դելիում այսօր հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Վենկայա Նայդուի հետ: Շնորհակալություն հայտնելով բարեկամ Հնդկաստանում իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար` Նախագահը հայ-հնդկական միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը: Ջերմությամբ հիշելով ընթացիկ տարվա գարնանը Հայաստանում Հնդկաստանի նախկին փոխնախագահ […]

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Հայկազ Հարությունյանի հացի արտադրամասի գործունեությունը, քանի որ վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ Երևանում գործող այդ արտադրամասում հացի արտադրությունն իրականացվում էր սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը չի ունեցել մակնշում, իսկ առանց փաթեթավորման հացը՝ տեղեկատվական թերթիկ, հացի և հացաբուլկեղենի տեղափոխումն իրականացվել է […]

Կարեն Կարապետյանը և Ուզբեկստանի վարչապետը պայմանավորվել են ակտիվացնել միջպետական կապերը

Ուզբեկստանի Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության կառավարության ղեկավար Աբդուլլա Արիպովին:             Հանդիպմանը վարչապետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ուզբեկստանի հետ միջպետական կապերի ակտիվացմամբ: Կարեն Կարապետյանի խոսքով՝ կողմերը պետք է ակտիվացնեն գործարար հանրության, առևտրաարդյունաբերական պալատների, զարգացման մասնագիտացված գործակալությունների մակարդակով շփումները:  Այս համատեքստում ընդգծվել է Տնտեսական համագործակցության միջկառավարական […]

Աշխարհում երեխաների հանդեպ բռնության նորագույն տվյալներ

Անհանգստացնող տվյալներով նոր զեկույցը բացահայտում է, որ երեխաների հանդեպ բռնությունը, որոնցից ամենափոքրերն ընդամենը մեկ տարեկան են, տարածված է:   Ժնև, 3-ը նոյեմբերի, 2017թ. – Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, ահռելի թվով երեխաներ, որոնցից շատերը ընդամենը տասներկու ամսական են, բռնության են ենթարկվում հաճախ այն անձանց կողմից, ում վստահված է նրանց խնամքը։    «Ծանոթ դեմք. բռնությունը երեխաների և դեռահասների կյանքում» զեկույցը պարունակում է նորագույն […]

Կներկայացվի «Խաչատրյանը և ջազը» նախագիծը

Նոյեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում բեմ կբարձրանա «Խաչատրյանը և ջազը՚ սիրված նախագիծը։ Այն ներկայացնում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները։ Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը կներկայացնեն հատվածներ «Գայանե», «Սպարտակ» բալետներից, Խորհրդային Հայաստանի հիմնը, «Ձոն ցնծության» և այլ ստեղծագործություններ՝ ջազային գործիքավորմամբ։ Մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, […]

Կարեն Կարապետյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տաշքենդում մասնակցել է  ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի  նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստերին: Նեղ կազմով հանդիպմանը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին՝  նշելով, որ պայմանագիրը համարվում է այն հիմքը, որը լայն հնարավորություններ է ստեղծում՝  ԱՊՀ-ում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման համար:  Կարեն Կարապետյանն ընդգծել […]

«Էրդողանական Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ»

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) հնարավոր բան չէ: Ըստ «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ Օզդեմիրն այդ մասին հայտնել է «Կանաչների» և իշխող «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ-CDU) կուսակցությունների միջև կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ քննարկումների ժամանակ: Մինչ կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ բանակացությունների մեկնարկը, ելույթով հանդես է եկել ազգությամբ թուրք պատգամավորը […]

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:  Հանդիպման սկզբում վարչապետ Մոդին շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին այցի հրավերն ընդունելու և համաժողովին մասնակցելու համար` հույս հայտնելով, որ Նախագահ Սարգսյանի այցը նոր խթան կհաղորդի հայ-հնդկական հարաբերություններին և կբարձրացնի դրանք նոր մակարդակի: Վարչապետը նշել է, որ եվրասիական տարածքում Հայաստանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի