24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

« Շորիկից հրաժարվելը շատ ավելի հեշտ է, քան բենզինից, շաքարից, ալյուրից, ձեթից և այլ պարենային ապրանքներից…»

«Քանի որ արհեստական մենաշնորհների հարցը հասկանալի պատճառներով առիթ դարձավ, որպեսզի մերձկառավարական ֆեյքերը առաջին անգամ փորձեն ինստիտուցիոնալ հակահարված հասցնեն նվաստիս, ես էլ նրանց կպատվեմ՝ այդ թեմային ևս մեկ անգամ անդրադառնալով: Ուրեմն, երբ որ Չինաստանը ասեց, որ բենզինի վաճառքը պետական մենաշնորհ պիտի լինի, այն իրականում ասում էր հետևյալը՝ պետությունն ուզում է, որ քաղաքացիների եկամուտը նվազի, որպեսզի նրանք, […]

Դոնալդ Թրամփը կրկին ծաղրի առարկա է դարձել /տեսանյութ/

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անհարմար վիճակում է հայտնվել։ Time ամսագիրը հերքել է Թրամփի այն խոսքերը, թե նրան ցանկացել են «տարվա մարդ» ճանաչել։ Խմբագրությունից ասել են, որ դրանում «ոչ մի կաթիլ» ճշմարտություն չկա։   Մանրամասն՝ տեսանյությում

Սոցիալական վիճակը երեխա ունենալու թվաքանակի վրա մեծ ազդեցություն չունի (տեսանյութ)

Խորհրդարանում վերջերս ընդունված դայակների աշխատավարձերին վերաբերող նախագիծը («Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին) ևս միտված է մինչև 2040 թվականը 4 միլիոն բնակչության Հայաստան ունենալուն, ինչի մասին հայտարարել էր նախագահ Սարգսյանը: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը:  Նախագծով առաջարկվում է, որ անձը, որը գտնվում […]

Հալածական Մոնթեն…

Ղարաբաղյան պատերազմի հերոս և ՀԱՀԳԲ-ի նախկին անդամ։ ՀՀ ազգային հերոս։ Ուրարտագետ, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ: Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ ցեղասպանության ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան`   […]

145 հերոսների դիմանկարները պայքարի կոչ են անում. «Անմահության մարտիկները»-ի մասին պատմում է Աննա Կոստանյանը/տեսանյութ/

Հայաստանի բնության պետական թանգարանում բացվեց 2014 թվականից մինչև 2016 թվականի ապրիլի 30-ը հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած թվով 145 նորօրյա հերոսների դիմանկարների ցուցահանդեսը: Հերոսների հարազատները մի տեսակ հուզված ու հպարտ կանգնել էին նրանց նկարների կողքին, իսկ այս բոլորի կազմակերպիչը` ասմունքող, գրող Աննա Կոստանյանը պատմում էր նախաձեռնության մասին: «Անմահության մարտիկները» գրքի ծնունդը Աննա Կոստանյանի համար երկարատև պայքարի ու […]

Հյուրասենյակում գտել են տանտիրոջ դին

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 12։18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի թիվ 39ա շենքի բնակարաներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյանկում հայտնաբերել 1946 թ. ծնված Լ. Հ.-ի դին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված