19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ստեղծված իրավիճակը չափազանց մտահոգիչ է»

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին։ «Ստեղծված իրավիճակը չափազանց մտահոգիչ է։ Քաղաքական հարթակում ռացիոնալ ու ազնիվ քննարկումներն ու լուծումները մեր ազգային-պետական շահերի տեսանկյունից այլընտրանք չունեն, ինչի մասին եղել են հայտարարություններ։ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է դատել սառնասրտորեն, չկտրվել իրականությունից, իրեն դուրս դնել քաղաքական նշմարվող փակուղուց և առաջնորդվել բացառապես պետականության […]

Սերժ Սարգսյանը պատասխանել է «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: Ստորև ներկայացնում ենք ՀՀ վարչապետի պատասխանը. «Սիրելի՛ «Լույս»-ականներ, Ծանոթանացել եմ մի խումբ շրջանավարտների կողմից ինձ ուղղված բաց նամակին և անհրաժեշտ եմ համարում, որ անմիջապես ինձնից լսեք այդ մտահոգությունների հակիրճ արձագանքը: Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք […]

Առաքել Մովսիսյանի հորդորով փակում են ճանապարհը

Ցուցարարներին կանգնեցնելու գործին է անցել ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Նա մի քանի հոգու հետ միասին Էջմիածին-Երևան ճանապարհի մոտ է, որտեղ  Թաիրով գյուղի բնակիչները փորձում էին ավտոերթ իրականացնել և միանալ Երևանում բողոքի ակցիա իրականացնող խմբին։ Նրա հորդորով մի շարք մեքենաներ ու բեռնատարներ կանգնել են ճանապարհի մեջտեղում և չեն վարում մեքենաները։ Բեռնատարների վարորդներին ստիպում են թողնել մեքենաներն ու […]

Առաջարկում են ԱԺ նախագահի պաշտոնը զիջել «Ելք»-ին

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը, որում ընդգրծված են ԱԺ նախկին պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և քաղաքագետ Գեղամ Նազարյանը, հանդես են եկել հայտարարությամբ։ «Հայաստանում տեղի են ունենում պատմական իրադարձություններ, որոնց հիմքում տասնամյակներով կուտակված անարդարությունների և բարքերի դեմ դժգոհության պոռթկումն է։ Փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր ցուցարարների կորիզը կազմում են ուսանողներն ու երիտասարդությունը, որոնք ձգտում են […]

«Արցախ» ՀԿ-ն ողջունում է Սերժ Սարգսյանի երկխոսության կոչը

«Արցախ»  հայրենակցական հասարակական կազմակերպությունը ողջունում է վարչապետ Սերժ Սարգսյանի` ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին երկխոսության սեղանի շուրջ նստելու և Հայաստանում առաջացած ներքաղաքական իրավիճակն առանց ցնցումների և  լարվածության հանգուցալուծելու առաջարկը, ասված է ՀԿ տարածած հայտարարության մեջ:  «Հայաստանը բազում մարտահրավերներ ունի և մենք պարտավոր ենք մեր երկրի ներսում առաջացած հակասություններն ու  դժգոհությունները լուծել երկխոսության և մեկս մյուսին լսելու […]

Սամվել Ալեքսանյանը ոտքերով հարվածել է ցուցարար քաղաքացուն (տեսանյութ)

Այսօր՝ վաղ առավոտից, Մալաթիայի տոնավաճատի հատվածում խայտառակ վիճակ է ստեղծել. ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը իր անվտանգության աշխատակիցների հետ ցրում է Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցների հավաքը: Նրանք միացել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներին:

Սթափվելու ժամանակն է. գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան խորը մտահոգություն է արտահայտում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ս.թ. ապրիլի 20-ին իր ծառայողական պարտականությունները կատարելիս ՀՀ Պաշտպանության նախարարի ավտոմեքենայի վրա կատարված հարձակումը վկայում է, որ ստեղծված իրավիճակը սպառնալիք է փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող հայոց պետականությանը և կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել արտաքին միջավայրից տարբեր վնասաբեր միջամտությունների համար: Հատկապես վտանգավոր են […]

Չի կարելի մերժել քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհը. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ներքաղաքական ստեղծված իրավիճակին. «Ստատուսի ձևաչափով դժվար է անդրադառնալ առկա բոլոր խնդիրներին։ Ասեմ միայն, որ առճակատման, ատելության և ագրեսիայի աստիճանը վտանգավոր աճ է գրանցում այս օրերին։ Էլ չասեմ դրսից Հայաստանին և Արցախին սպառնացող բազմաթիվ գործոնների ակտիվացման մասին։ Չի կարելի մերժել քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհը, խոսել […]

Կոչ ենք անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով. «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ

«Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ն կոչ է անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով:   «Սիրելի՛ հայրենակիցներ,«Ջավախք¦ հայրենակցական միությունը խորապես մտահոգված է երկրում ընթացող ներքաղաքական վերջին զարգացումներով: Բարձր գնահատելով ժողովրդավարական արժեքները և քաղաքացիների ազատ կամաարտահայտության իրավունքը՝ միաժամանակ գտնում ենք, որ սահմանադրական կարգի պահպանումը ևս պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտականությունը:     Հաշվի առնելով մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները, մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի