24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ,  «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ: Քննարկվել է հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել  նաև Հայաստանի  գործարար միջավայրին և տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, «Հայաստանի ներդրողների ակումբի» կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Սամվել Կարապետյանը վստահեցրել է, […]

«Իր թավշյա հեռացմամբ Սերժ Սարգսյանը նաեւ ասաց՝ մարտի մեկը իմ վզին փաթաթված պարան էր»

Ասեմ՝ լսեք․․․ Սերժ Սարգսյանը հիմք դրեց նախագահի, պետության ղեկավարի արժանապատիվ հեռացման․․․ Ինչը, թերեւս, համարեմ․ -Նրա ամենամեծ ձեռքբերումը․․․ Իզուր չէր իր նախագահության էրան փակում Նարեկի արձանով․․․ Հիշենք․ -Լեւոնը հեռացավ իր ժամկետը չլրացած՝ ազգովին խնդրելու անեծքը նետած․․ -Քոչարյանը մարտի մեկ արեց ու նոր գնաց․․․․ Ձգեմ պաուզան ու ասեմ․․․ Իր թավշյա հեռացմամբ Սերժ Սարգսյանը նաեւ ասաց․ -Մարտի մեկը […]

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում` ապրիլի 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-29-ը՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Երևան քաղաքում` ապրիլի 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-29-ը՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. Կարեն Կարապետյան

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ  բանակը եղել ու շարունակում է մնալ  պետության մշտական հոգածության ներքո և գտնվելու է անձամբ իր ուշադրության կենտրոնում:  Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն,  և ամեն ինչ  պետք է արվի հայկական զինված ուժերի   […]

Ապրի Նիկոլը եւ մյուսները. Ա. Բաղդասարյան

Սերժ Սարգսյանի հրաժարականը ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը  գնահատում է շատ ողջախոհ եւ փաստարկված քայլ, քանի որ Հայաստանում իսկապես քաղաքական եւ քաղաքացիական ընդվզում էր սկսել, որը պայմանավորված էր մեր երկրում կուտակված համակարգային խնդիրներով։ Այս մասին նա նշեց Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում: «Մարդիկ արդեն հոգնել էին եւ դուրս էին եկել փողոց, դա արդեն հասարակական պահանջ էր։ Մենք առաջին […]

Հենրիխ Մխիթարյան. Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Երեկ հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն, իսկ այսօր այն հանդես է գալիս յուրահատուկ միասնականությամբ` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը […]

Ավելի քան 100 կոնգրեսականներ նախագահ Թրամփին կոչ են անում հաստատել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Համագումարի խորհրդի անդամ և Հայաստանի պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, Համագումարի խորհրդի անդամ Անի Թոթահը, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Դեյվիդ Թրոթը (հանրապետական, Միչիգան), Սուրբ Աստվածածին հայաստանյայց առաքելական եկեղեցու քահանա տեր Հովսեփ Կարապետյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը […]

Սպանություն Էջմիածնում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։ 2018թ. ապրիլի 23-ին՝ ժամը 18.55-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից  հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած  վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի և միոկարդի վնասումով, սրտի տամպոնադայով երրորդ-չորրորդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վաղարշապատի բնակիչ […]

Ցանկացած ոչ կայուն վիճակ բերում է ֆինանսական անկայունության. Ա. Ջավադյան

«Ես դեռ լրիվ անալիզ չեմ արել, բայց անկախ կառույցները պարտավոր են լինեն առաջին գծում եւ ապահովել կայունություն: Ցանկացած ոչ կայուն վիճակ բերում է ֆինանսական անկայունության»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Հարցին, թե արդյոք դրամը կարող է արժեզրկվել, Ջավադյանը պատասխանեց.«Այդպիսի սպառնալիքներ չեմ տեսնում, բայց բոլոր այն միջոցառումները, որոնք մշտապես արել ենք, հիմա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված