20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանության համակարգից  տարիներ  առաջ ազատված և արդեն տևական ժամանակով ծառայության հետ որևէ առնչություն չունեցող որոշ անձինք այլ օգտատերերի միջոցով կամ անձամբ սոցցանցում տեղադրում են իրենց համազգեստով լուսանկարներն ու քաղաքացիներին ուղղված հայտարարություններ: Մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում չտրվել ստահոդ հրապարակումներին և ապատեղեկատվություն տարածելով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը: Զանգվածային լրատվամիջոցներին խորհուրդ ենք տալիս այդ կարգի հրապարակումներ անելիս […]

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են. Կրեմլի արձագանքը

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, կապված ընդդիմության ակցիաների հետ, այդ երկրի ներքին գործն են, այդ իրադրությանը Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ ենթադրական դատողություններն անտեղի են: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դա բացառապես Հայաստանի ներքին գործն Է, սա այն ամենն Է, ինչ ես կարող եմ ասել»,պատասխանել Է Կրեմլի […]

Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է հայաստանյան ցույցերին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքյան իր էջում համերաշխություն է հայտնել և կոչ արել Հայաստանում ստեղծված իրավիճակը հարթել խաղաղ ճանապարհով: «Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն և խնդիրները […]

Լևոն Բարսեղյանին կալանավորեցին

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեյանը քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով: Բարսեղյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելն ու դրանց ժամանակ բռնություն գործադրելը», ինչպես նաև 225.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը»:

Նիկոլ Փաշինյանին ազատ արձակեցին

ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը քիչ առաջ ազատ արձակվեցին ձերբակալվածների պահման վայրից։ «Մեր շարժման ձերբակալված բոլոր անդամները պետք է րոպե առաջ դուրս գան», – ասաց Նիկոլ Փաշինյանը։   Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանի հետ իր խոսակցության մասին կխոսի երեկոյան իր ելույթում։

Զինծառայողները պարտավոր են անմիջապես լքել երթը և վերադառնալ, սա անհապաղ է. փաստաբան

Փաստաբան Վահե Գրիգորյանը երթի առաջնորդներին կոչ է անում զինծառայողներին հորդորել անհապաղ վերադառնալ իրենց նշանակման վայրը։ «Եթե երթը առաջնորդողներից կարդում են այս տողերը, անմիջապես հայտարարեք, հորդորեք և պարտադրեք, որ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես լքել երթը և վերադառնալ իրենց նշանակաման վայրը, եթե այդպիսիք կան։ Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական […]

Հրաժարվել հավաքական ինքնասպանությունից. հարկավոր է բռնել Աստծո ճանապարհը

Չեմ կարող այսօր չմտածել այն ԻՆՔՆԱ-ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ մասին, որ հայ մարդիկ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ գործում են իրենք իրենց դեմ։ Որոշ պաշտոնական տվյալների համաձայն (իսկ պաշտոնական տվյալները, ինչպես բոլորը գիտեն, միշտ շատ ցածր են իրական թվերի համեմատ) Հայաստանի Հանրապետությունում ԱՄԵՆ ՏԱՐԻ կատարվում է 120.000 աբորտ (երևակայեցեք որքան է կատարվում Սփյուռքում, եթե հաշվի առնենք, որ […]

Կան դեպքեր, երբ խաղաղ հավաքները կարող են դադարեցվել. Դավիթ Հարությունյան

Հայաստանի Հանրապետությունն ընդունում է ՀՀ քաղաքացիների խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը և հետևողական է լինելու այդ իրավունքի իրագործումն ապահովելիս: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ հավաքների անցկացման իրավունքները երբեմն չեն պահպանվու, բայց անգամ ոչ օրինական հավաքները, որոնց մասին նախօրոք չի ծանուցվել, քաղաքացիների իրավունք է հանդիսանում: «Բայց դա չի […]

41 ձերբակալում` անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ևս 11 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով: Քրեական գործի նյութերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի