20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Օսիպյանը՝ քաղաքում սևազգեստ մարդկանց մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համակարծիք է վարչապետի այն տեսակետի հետ, թե կան մարդիկ, ովքեր փորձում են ինքնահաստատվել, դրանով ցույց տալ, որ իրենք ամեն ինչ կարող են ՀՀ-ում։ «Վստահեցնում եմ՝ դա ընդամենն իրենց կարծիքն է, և եթե այդպիսիք լինեն, կարժանանան ոստիկանության և իրավապահ մարմինների կոշտ, օրենքի սահմաններում միջամտությանը», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց […]

Այս պահին հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով

Հունիսի 7-8-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով և արդեն կանցնենք հունիսի համար քիչ թե շատ նորմալ ջերմային ֆոնի։ Շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին կունենանք նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Այս պահին հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով։ Գագիկ Սուրենյան  

Սեւ հագնելը վտանգավոր է դառնում: Մի դերասանով կրկեսը շարունակվում է

Հայհոյանքի, ատելության, բռնության հոտը հասավ Նիկոլ Փաշինյանին, ով իր հռետորիկայով եւ պահվածքով արդեն մեկ տարի է երկրում ցանում է անհանդուրժողականության, ատելության սերմեր, որոնք արդեն ծիլեր են տալիս հակազդման օրենքով: Երկրորդ օրն է Նիկոլ Փաշինյանը խոսում է բռնության անթույլատրելիության մասին: Այսօր կառավարության նիստին վարչապետը շարունակեց հանրության գունաբաժանումը: Նիկոլ Փաշինյանին, ով «թավշյա եւ սիրո» լոզունգներով բաժանեց հանրությանը […]

Մանվել Գրիգորյանի վիճակը շատ ծանր է: Նրան հոսպիտալացրել են

Երեկ՝ գիշերը ժամը 2ին, Քրեակատարողական հիմնարկում ահավոր վատացել է Մանվել Գրիգորյանի վիճակը․ շաքար չափող բուժգործիքը ցույց չի տվել որևէ ցուցանիշ․ շաքարն ահավոր բարձր է եղել, անմիջապես շտապօգնություն են կանչել, տեղափոխել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, ուր փորձել են միջոցներ ձեռնարկել նրա վիճակը կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»: Այս պահին նա գտնվում է նույն հիվանդանոցի ռեանիմացիայի […]

Մանիպուլյացիա: Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն «պարտադրում» է հասարակությանը. Փաստ

Երեկ Աբովյանում տեղի է ունեցել քայլերթ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին կազմակերպիչներն այս պարա­գայում տվել են «Քաղաքացիական պայմա­նագիր» կուսակցության վարչության անդա­մի համեստ կարգավիճակ: Թերևս Փաշինյանն ու նրա թիմը բոլորից լավ են հասկանում իրավիճակի նրբությունը, այն հանգամանքը, որ, ըստ էության, վարչա­կան ռեսուրս են օգտագործում, այն էլ՝ տո­տալ, ու Աբովյանի ակցիային նրա մասնակ­ցությունն իջեցնում են […]

«Քավության նոխազները» հրաժեշտ կտան պաշտոններին. Հրապարակ

Իշխանության վերնախավում առաջիկայում կադրային և կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Քննարկում են հատկապես տնտեսական-ֆինանսական բլոկի նախարարների ազատման հարցը, այդ թվում՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի։ Նրանց «քավության նոխազ» կդարձնեն՝ այս պաշտոնյաների ուսերին բարդելով տնտեսական հեղափոխության և պետության զարգացման դանդաղկոտության պատճառները։ Երեկ մեր լրագրողը նախարար Ջանջուղազյանին հարցրել է իր հնարավոր պաշտոնանկության մասին: Վերջինս, սովորույթի համաձայն, հումորի է վերածել՝ […]

«Սամասուդի» վտանգը. Փաստ

Մեզ համար մեծագույն խնդիրներից մեկը եղել և շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձևավորումը. երեկ ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների մեկնարկին իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես կարծում եմ, որ ՀՀ-ում հենց այդպիսի միջավայր է ձևավորված: ՀՀ-ն բռնությունից զերծ երկիր է, մենք պետք է ինստիտուցիոնալ առումով ձևավորենք բռնությունից զերծ հանրության […]

«Կազմակերպված ակցիաներ էին և պատասխան են տալու». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կազմակերպված ակցիաներ էին և պատասխան են տալու 1․ 2018-ի ապրիլի 13՝ հարձակում Հանրային ռադիոյի շենքի վրա, կազմակերպված ակցիա էր, պատասխան են տալու: 2․ 2018-ի հոկտեմբերի 2՝ գրոհ ՀՀ ԱԺ-ի վրա, կազմակերպված ակցիա էր, պատասխան են տալու: 3․ 2018-ի մայիս-հունիս, կազմակերպված հարձակումներ ԱԺ պատգամավորների տների […]

Իշխանությունը դատավորների հարցում լուրջ խնդրի է բախվել. Փաստ

Դատավորների և ընդհանրապես իրավական համակարգում ըն­թացող գործընթացների առումով հետաքրքիր երևույթներ են կա­տարվում: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանու­թյունները լուրջ պարադիգմայի առաջ են կանգնել, երբ պարզել են, որ, այսպես կոչված, ներքին «վեթինգի» և որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատա­վորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ […]

Խորհրդակցիր Աստծու հետ

Օրդ սկսելուց առաջ խորհրդակցիր Աստծու հետ և գնա սիրով: Առաւօտեան լիացանք քո ողորմութեամբ, ցնծացինք եւ ուրախ եղանք մեր կեանքի բոլոր օրերին։ Նայի՛ր, Տէ՛ր, քո ծառաներին ու քո ձեռակերտներին, եւ առաջնորդի՛ր նրանց որդիներին։ Տէր Աստծու լոյսը թող մեզ վրայ իջնի.  ուղղի՛ր մեր ձեռքի գործերը, Տէ՛ր, մեր ձեռքի գործերը յաջողեցրո՛ւ մեզ։ Սաղմոս 89:14 Աստվածադիր յուրաքանչյուր օր մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի