19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

ԼՂ խաղաղ գործընթացի ընթացքը կախված չէ ընտրություններից․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և Արցախում կայացած ընտրություններին՝ նշելով, որ խաղաղկարգավորման գործընթացը կախված չէ կայացած ընտրություններից:  Զախարովան նշել է,  Ռուսաստանի համար ելակետն այն է, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու համար: ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: ԼՂ կարգավիճակը […]

Ինչպե՞ս երեխաներին պատմել կորոնավիրուսի մասին

Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների համար ներկայացնում է կորոնավիրուսի մասին պատմող միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը՝ հոգեբան Սեդա Մուսայելյանի և ուսուցչուհի Վառվառա Մելքոնյանի հետ համագործակցությամբ։ Կորոնավիրուսը՝ որպես ուղեցույցի հերոս, երեխաներին պատմում է իր մասին, տեղեկացնում, թե ինչպես պետք է պաշտպանվել իրենից և այլն։ Այն հնարավորություն է տալիս երեխաներին և ծնողներին զրուցելու ստեղծված իրավիճակում իրենց զգացմունքների, մտքերի և […]

«ՀԱՔ մեջ արած, մեր Հայաստան. ժողովրդի հիշողությունը բավական կարճ է…». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՔ մեջ արած, մեր Հայաստան. ժողովրդի հիշողությունը բավական կարճ է… Եկեք մի պահ հետհայացք գցենք ներքաղաքական դաշտին՝ տարօրինակ ու արտասովոր ոչինչ չենք տեսնի, երբ ՀԱԿ-ը վերջին շրջանում կտրուկ ակտիվացել է՝ արդեն անգամ առաջին դեմքի մակարդակով։ Ինչքան էլ Նիկոլը փորձի իրեն դուրս դնել ՀԱԿ-ից և իրեն առանձնացնել Լևոն Տեր-Պետրոսյանից, […]

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 937-ի, մահերի թիվը 11 է

Ապրիլի 10-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 937-ի: Կորոնավիրուսից ապաքինվել է 149 քաղաքացի, փաստացի բուժվում է 777-ը: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 մարդ։

Էլի կորոնավիրո՞ւսն է մեղավոր խոստումը չկատարելու հարցում․ «Իրավունք»

«Դեռ գարունը հազիվ բացված` անցած տարի իրականացված «աննախադեպ ասֆալտապատման» հետեւանքներն արդեն ակնհայտ էին: Համատարած փոսեր, իսկ փողոցային գծանշումների մասին խոսք անգամ չկա: «Իրավունքը» Երեւանի քաղաքապետարանից փորձեց հետաքրքրվել` ե՞րբ են մայրաքաղաքում սկսելու գոնե «կարկատել» այս «աննախադեպ» խայտառակ ճանապարհները` հաշվի առնելով, որ քաղաքացիների բողոքների վերջը չի երեւում: Այդ թվում, որ կան փողոցներ, որոնք այնպես են շարքից դուրս […]

Իսկ ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․ «Ի գիտություն Երբ պետական պաշտոնյան հայտարարում է, որ ինքը նվիրյալ չէ, որ 500.000 դրամով պաշտոն զբաղեցնի, դա լավ չէ, իսկապես լավ չէ: Կներեք, իսկ ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել՝ անկախ վարձատրության չափից, կամ ինչու՞ պետք է միջին և ստորին օղակների հանրային ծառայողները, ովքեր օրնիբուն […]

Դրամն ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերն աճում են. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությանը: «Ֆինանսական շուկայի արագ արձագանքը կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության ուղղակի ապացույցն է։ Դրամը ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերն աճում են, աճում է նաեւ բանկերի լիկվիդայինությունը։ Դուխով»:

Թուրքիայից Հայաստան է վերադարձել 73 քաղաքացի․ դեսպանատուն

Թուրքիայում գտնվող 73 ՀՀ քաղաքացի Վրաստանի տարածքով ապրիլի 9–ին տեղափոխվել են Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։  «Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (2 ավտոբուսներով): Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև […]

Վիգեն Սարգսյանին հրավիրել են Քննչական կոմիտե. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ծանուցում է ուղարկել՝ ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու եւ քրեական գործով որպես վկա ցուցմունք տալու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ավելի ուշ ՀՀ քնչական կոմիտեին պատասխան է ուղարկվել, որ Վիգեն Սարգսյանը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Կոմիտեն, ստանալով պատասխանը, դեռեւս վերջինիս մասով կոնկրետ գործողությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի