20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Եթե պատգամավորների 50 տոկոսն էլ վարակված լինեն, Աժ նիստերը պետք է կայանան․ Աղազարյան

Մինչ խորհրդարանը լծված էր սահմանադրական կարգի տապալում համարվող օրինագծի քննարկմամբ, համավարակը իր ճիրաններն է առնում նաև իշխող ուժի տասնյակ պատգամավորների։ Սակայն այս պայմաներում էլ ԱԺ-ն շարունակում է արտահերթ աշխատանքները։ «Իմ քայլի» պատգամավոր  Հովիկ Աղազարյանի խոսքով, պատգամավորի աշխատանքը և հատկապես մասնակցությունը նիստերին, շատ կարևոր է․ «Իմ վրա բերեմ օրինակը․ վերջին ժամանակներս մի թեթև մրսածություն եմ ունեցել։ […]

Վերաքննիչը Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ. ՔԿ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը բողոքարկվել էր: Այդ մասին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան […]

Էդմոն Մարուքյանը հանդիպումներ է ունեցել իշխանության հետ կենտրոնում գտնվող նորակառույցում․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արդեն տեւական ժամանակ է քննարկումների մեջ է իշխող քաղաքական ուժի օրենսդիր մարմնի ղեկավարության հետ։ Հանդիպումները կրել են պարբերական բնույթ՝ 2018թ. օգոստոսից սկսած՝ Երևանի կենտրոնում գտնվող նորակառույց շենքերից մեկի բնակարանում, մշտապես ստորգետնյա ավտոկայանատեղիում կանգնելու և առանձին վերելակով բարձրանալու հնարավորությամբ։ Հանդիպումներին մասնակից է եղել նաեւ ԱԺ փոխնախագահներից […]

Դուք հրաժարվեցիք Ձեր պարտականության կատարումից և վստահ եմ նույնիսկ դիսկոմֆորտի մեջ չեք. Վարդեւանյանը՝ Մարուքյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երբ Էդմոն Մարուքյանը իրավացիորեն հստակ արձանագրում է, որ ապօրինի գործընթաց է տեղի ունեցել, բայց դրա հետ մեկտեղ Ռոբերտ Քոչարյանի գործը որպես պատրվակ է օգտագործում, և ոչինչ ուղղակի ոչինչ չի ձեռնարկում, հենց դրանով էլ քաղաքականացնում է այս գործընթացը, իսկ մեզ դրանում մեղադրելը մեղմ […]

ՍԴ-ից դիմումը հետ վերցնելը Քոչարյանի փաստաբանների կողմից սխալ քայլ էր. Էդմոն Մարուքյանը

Մեր դիրքորոշումը հայտնելուց հետո որեւէ իրողություն չի փոխվել, որեւէ գնդակ չի նետվել մեր դաշտ: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարեւանյանը հայտարարել է, որ իրենք իրենց քայլն արեցին, հիմա տեսնենք, թե «Լուսավոր Հայաստանն» ինչ կորոշի, դրանով գնդակը նետելով ԼՀԿ-ի […]

Հորդորում ենք դուրս չգալ լիազորությունների շրջանակից. ՍԴ 4 դատավորները՝ Արդարադատության նախարարին

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՍԴ 4 դատավորների հայտարարությունը Արդարադատության նախարարի հայտարարության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ. «Ի պատասխան Արդարադատության նախարարի հայտարարության՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման եւ եւս երեք դատավորի պաշտոնանկ արվելու վերաբերյալ, մենք, ներքոստորոգրյալներս, հայտնում ենք. Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման եւ գործունեության կարգը` Սահմանադրությամբ եւ […]

Աննկարագրելի իրավական անգիտությունը ոչնչացնում է տարրական տրամաբանությունը. Արծվիկ Մինասյան

Հակասահմանադրական և հակապետական գործողությունների արդյունքում, քաղաքական իշխանությունը և նրան ձայնակցող հանրային գործիչներն ու վայ իրավաբանները հայտարարում են, որ «վե՛րջ, այլևս սահմանադրական դատարանում իշխանափոխությունն առկա իրողություն է». նույնիսկ պաշտոնակռիվ է սկսվել, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։ «Այս բացահայտ անօրինական պայքարը ծավալող իշխանության ներկայացուցիչները չեն էլ գիտակցում, որ իրենց փնթի գործողություններն ու սահմանադրական իրավունքի […]

Մարուքյանը դեռ շանս ունի ապացուցելու՝ իշխանության գրպանում է, թե պետության թիկունքին. Արթուր Վանեցյան

Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի մասով Էդմոն Մարուքյանի նախապայմանն այլևս վերացված է, Twitter-ում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Նա դեռ շանս ունի ապացուցելու՝ իշխանության գրպանում է, թե պետության թիկունքին», – նշել է Վանեցյանը։ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի մասով Էդմոն Մարուքյանի նախապայմանն այլևս վերացված է: Նա դեռ շանս ունի ապացուցելու՝ իշխանության գրպանում […]

Պարտադիր չի միագամից բոլորդ վեր կենաք ու վազեք դեպի դռները, ժողովուրդ․ ԱԺ նախագահը նկատողություն արեց դահլիճը լքող գործընկերներին

Խորհրդարանն արտահերթ նիստում քվեարկության դրեց քննարկված նախագծերը, որից հետո մեկնարկեց ԿԸՀ տարեկան հաշվետվությունը։ Մինչ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կմոտենար ամբիոնին՝ պատգամավորները շտապեցին լքել դահլիճը, ինչին ԱԺ նախագահն արձագանքեց․ «Դահլիճում լռություն, պարտադիր չի միագամից բոլորդ վեր կենաք ու վազեք դեպի դռները, ժողովուրդ»։    «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ արձագանքեց․ «Կորոնավիրուսից ենք պաշտպանվում»։ 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ՍԴ-ից հետ են վերցրել իրենց ներկայացրած դիմումները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր առավոտյան քննարկել ենք և որոշել ենք հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ «Որոշում ընդունեցինք հետ վերցնել մեր ներկայացրած դիմումները, որոնք վերաբերում էին 300.1 հոդվածի համապատասխանությանը Սահանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին», – ասաց Արամ Օրբելյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի