20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

COVID-19-ից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը

Կորոնավիրուսից առաջացած բարդություններից 53 տարեկանում մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը: Ցավալի լուրը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դերասանի դուստրը` Լիլիթ Սարգսյանը: «Ընկերներ, մենք երեկ կորցրեցինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի ամուսնուն COVID-ից առաջացած բարդացումների պատճառով։ Ուղղակի չկարողացավ ընդունել, որ հնարավոր է ավելի երկար ապրել, քան սահմանին կռվող ջահել […]

Թուրք-ադրբեջանական տանդեմի «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը մենք անընդունելի ենք համարել և նույն կարծիքին ենք այսօր․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր խնդիրը պետք է լինի ամեն ինչ անել Ռուսաստանի եւ մյուս համանախագահ երկրների աջակգությամբ, որ Թուրքիան չդառնա Մինսկի խմբում համանախագահ երկիր կամ Թուրքիայի դերակատարումը չլինի ավելին, քան եղել է նախկինում։ Ավելին՝ դիվանագիտական հաղթանակ կլինի Թուրքիայի Մինսկի խմբից դուրս հանելը: Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը մենք անընդունելի […]

Հակառակորդը հրթիռակոծել է Շուշին. կան վիրավորներ

Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին, հայտնում են ՊԲ-ից: Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել է կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:

ԲՀԿ-ն «կռվում է» մի քանի ճակատով․ «Հրապարակ»

«Ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր կամավորական ջոկատներ կազմելու մասին։ ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ են արձագանքել Ծառուկյանի կոչին: Ընդ որում՝ կամավորագրվում են ոչ միայն ԲՀԿ-ականներ, այլեւ մեծ թվով անկուսակցականներ: Այս աշխատանքները համակարգելու նպատակով ԲՀԿ-ում ստեղծվել է հատուկ շտաբ: Արդեն մի քանի ջոկատ […]

Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից։ Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:  Հաշվի առնելով մարտական […]

Ինչ է անում ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը Արցախում

«Պարզվում է, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, ով հոկտեմբերի 8-ին՝ պատերազմն սկսվելուց հետո, անհայտ հանգամանքներում ազատվեց պաշտոնից, «գործուղվել» է Արցախ։ Մի քանի օր առաջ նրան տեսել են Արցախում՝ ԱԱԾ համազգեստով, գնդապետի ուսադիրներով եւ համազգեստի վրա համապատասխան տարբերանշաններով։ Հոկտեմբերի 25-ին Արցախ մեկնած «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությունը, որը հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, Քյարամյանին տեսել է […]

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախում քաղաքացիական ենթակառուցվածքներն են

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի  և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած,Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել […]

ՊԲ-ն գիշերը ոչնչացրել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով. Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները

Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ, հայտնում են ՊԲ-ից: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի […]

Ի՞նչ համաձայնության են եկել Երևանն ու Բաքուն Ժնևում կայացած հանդիպման ժամանակ

Ժնևում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի նախագահ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:  Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը  պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ, այդ թվում` չթիրախավորել խաղաղ բնակչությանը, ոչ ռազմական օբյեկտները, ներգրավվել ռազմի դաշտում մնացած աճյունները հավաքելու և փոխանակելու աշխատանքներին: Այս մասին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի