20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Արցախից եկած փախստականներին սպառնում են զրկել կացարանից, եթե մասնակցեն հանրահավաքներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ ահազանգեր ենք ստանում Արցախից եկած փախստականներից, որ իշխանական մանրումիջին պաշտոնյաներն արգելում են իրենց մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի օրակարգով հրավիրվող հանրահավաքներին։ Մարզպետները, թաղապետերը, տարբեր օթեւանների սեփականատերերը, որտեղ ապաստան են գտել Արցախից եկած մարդիկ, նրանց հատուկ զգուշացրել են, որ եթե մեկին տեսնեն բողոքի ակցիային մասնակցելիս, կզրկեն կացարանից։ Մենք […]

Համաձայնագրի իրականացման և Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է. Լևոն Տեր-Պետրոսյան

Մեզ մտահոգողը միայնումիայն մեկն է՝ խուսափել քաղաքացիական պատերազմից և առկա ճգնաժամը հաղթահարել բացառապես սահմանադրական ճանապարհով` անկախ նրանից, թե առճակատող ճամբարներից որ մեկը կլուծի նշված խնդիրը: Այս մասին ասվում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի տարածած հայտարարության մեջ: «Հայ Ազգային Կոնգրեսի երեկվա հայտարարությունը թե՛ գործող իշխանության, և թե՛ խայտաբղետ արմատական ընդդիմության ճամբարում շատերին մոլորության մեջ […]

«Իմ քայլը» խմբակցությունից առաջին սթափ պատգամավորը դուրս է եկել

Վարդան Աթաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես’ մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։   Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ’ հայտարարում եմ. 1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։ 2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ […]

Արցախի ՊԲ–ն հրապարակել է նահատակված 37 զինծառայողների անունները

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները   Դերիկլյան Հայկ Արթուրի, ծնվ. 2002թ. Նազարյան Գալուստ Մանուկի, ծնվ. 1999թ. Մախմուրյան Ռազմիկ Արսենի, ծնվ. 2002թ. Գաբրիելյան Վոլֆիկ Վախթանգի, ծնվ. 1994թ. Պահեստազորային Շամամյան Սարգիս Հրաչիկի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Պողոսյան Մանուկ Արթուրի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Դովլաթբեկյան Էդվարդ Գագիկի, ծնվ. 1984թ. Սահակյան Արմեն Դավիթի, ծնվ. 1994թ. Կիրակոսյան Գևորգ Ռաֆայելի, ծնվ. […]

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

2020 թուականի նոյեմբերի 10֊ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից պատերազմը դադարեցնելու մասին ստորագրուած յայտարարութիւնը ոչ այլ ինչէ, քան պարտուողական եւ նուաստացուցիչ մի փաստաթուղթ, որը ոչ միայն մեծագոյն յանցագործութիւն է հայրենիքի եւ ողջ հայ ազգի շահերի, իղձերի եւ նպատակների նկատմամբ, այլ, նաեւ, միանշանկօրէն վտանգում եւ ոտնահարում է հայ ժողովրդի ներկայ և գալիք սերունդների անկախ, անվտանգ եւ […]

Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ դատարանից ազատ արձակվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրան դատարանի բակում հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով: Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել եւ անցկացնել: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչեւ երեկվա հրավիրված հանրահավաքի մեկնարկը հրավիրվել էր ԱԱԾ, ավելի ուշ ձերբակալվել:

Արծրու՛ն, տեղեկատվական «պատերազմի» այս շիլաշփոթը հայոց բանակի սպային սազակա՞ն էր արդյոք. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այս պատերազմը դեռ շատ է քննարկվելու, ուսումնասիրվելու։ Եվ գլխավոր հարցերից մեկը միշտ մնալու է այն, թե ինչու՞ էին խաբում հասարակությանը։ Ինչու՞։ Որպեսզի Նիկոլի դավաճանական ծրագիրը մինչև վերջ իրականությու՞ն դարձնեն։ Որ «հաղթելու ենք» ասելով՝ հայտնվենք այս ողբալի վիճակու՞մ։   Արծրու՛ն, տեղեկատվական «պատերազմի» այս շիլաշփոթը […]

Այս խայտառակ կապիտուլյացիան նաև քո խղճին է․ Աշոտյանը՝ Մնացականյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Դավաճանանների թիմի հերթական անթասիբ ներկայացուցիչն է փորձում կենդանության նշաններ ցուցադրել։ Խոսքս ԱԳ խայտառակ նախարարի մասին է։ Մի նախարարի, ով 2018-ից սկսած նպաստեց Արցախի բանակցային գործընթացում մեր անփառունակ ձախողումներին։    2018-ից իր լուման ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների թուլացման մեջ։   Միջազգային մամուլում խայտառակ էր լինում, հատկապես՝ Արցախի […]

Արծրուն, դու դավաճան ընտանիքի Էրատոյի ձեռքի խաղալիքն ես. Աննա Մկրտչյան

Էրատոյի Աննայի Արծրուն, ով դարձավ հերթական բուծված ֆեյքը պետական դավաճանի օրերը վարչապետի աթոռին երկարաձգելու ու հանգիստ մեր հայրենիքը ծախելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ –ական Աննա Մկրտչյանը: Նա գրել է. «Դու տեղեկատվական պայքար կամ տեղեկատվության աղբյուր չես եղել։ Քեզ համար ընտրել էին հնարավոր ամենավատը՝ տականքի նման խաբել սեփական ժողովրդին։ Իսկ դու, քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի